Рубрика: ճանապարհորդություններ

Շրջայց թանգարաններով

Մայիսի 18-ին մեր սիրելի ուսուցչուհու՝ Պատվելի Թամարի հետ, շրջայցեցինք մի շարք թանգարաններ։ Մեր առաջին թագարանը Ե․ Քոչարի պատկերասրահն էր, որտեղ ես ինձ համար շատ հետաքրքիր բաներ բացահայտեցի, սկսած իր կենսագրությունունից մինչև բուն նկարները։ Ամենաշատը տպավորվեց այս, թե ինչպես էր նա նկարում մեր հայտնի էպոսը, այսպես ասած «քանդակում» դրվագները։

Возможно, это художественное изображение (4 человека, толпа и текст)

Հաջորդ մեր կանգառը Մատենադարն էր։ Ինչքան էլ, որ ես արդեն եղել եմ այստեղ, ինձ միչնույն է դուր է եկել,քանի որ ինչքան էլ չգնամ այդտեղ միշտ, ինչ-որ նոր բան կբացահայտեմ։

Возможно, это изображение 13 человек и памятник

Մեր վերջին թանգարանը՝ Սարյանի տուն-թանգարանն էր։ Ես շա՜տ տպավորված եմ, ավելի գեղեցիկ բնակարան, նկարներ և մթնոլորդ ես վաղուց չէի տեսել։ Այցելեցինք նաև իր արվեստանոցը, որտեղ նա ժամանակին ստեղծագործում էր։

Возможно, это художественное изображение (8 человек и текст)

Մի խոսքով, ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը և ես միանշանակ նորից կմասնակցեմ այսպիսի միջոցառումներին։

Возможно, это изображение Саграда Фамилия, Базилика Сакре-Кёр и колокольня
Рубрика: Հայոց պատմություն 2-րդ կուրս, Հասարակագիտություն 2-րդ կուրս, Պատմություն 2-րդ կուրս

Հաշվետվություն

Պատմություն

Այս կիսամյակ մենք շարունակեցինք մեր «Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների կոտնտեկստում» թեման, որը իմ կարծիքով շատ հետքրքիր և արդիական է։

Սահիկաշար

Հասարակական/իրավունք

Այս դասը իմ կարծիքով խիստ անհրաժեշտ, սակայն ձանձրալի դաս է։ Այս դասերին ես իմացա իմ իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև ինչերի իրավունք չունեմ։

Рубрика: Հաղորդակցման հմտություններ

Տուրիզմ

  1. Հայաստանն ունի գեղատեսիլ և տեսարժան վայրեր, ինչպես նաև հարուստ պատմույուն, ցավոք շատերը Հայաստանից դուրս չգիտեն ոչինչ մեր հայրենիքի մասին։ Նա հարուստ է ի՜նչ քրիստոնեական տեսարժան վայրերով ի՜նչ էլ հեթանոսական և հելլենիստական նմուշներով։ Ունենալով հարյուրավոր տարիների պատմություն, մենք չսովորեցինք դա մեր շահերի համար օգտագործել։ Զբոսաշրջություն մասնագիտությունը ընտրել եմ, քանի որ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ իրեն ցույց տալու այս ոլորտում։ Ցավոք շատ հետաքրքիր վայրերը և պատմությունը մնում են անհայտ նույնիսկ տեղացիների համար։
  1. Վերնջին տարիների ընդացքում ՀՀ-ի զբոսաշրջությունն ընդարձակվել է, հետևաբար զբոսաշրջական ընկերությունները սկսել են շատանալ իսկ զբոսաշրջության որակը լավանալ։ Չենք մոռանում նաև արտերկրա հաստատությունների մասին, որոնք իմ կարծիքով ավելի որակյալ են իրենց ավելի մեծ փորձի պատճառով։

Ահա մի քանի հաստատություններ Հայաստանում և Հայաստանից դուրս՝

Ուսումնական հաստատություններ՝ 

  • Վ․ Բրյուսովի անվան Երևանի Պետական համալսարան (Армения): https://brusov.am/en/
  • Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
  • : https://asue.am/en
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ): https://paara.am/en/home/
  1. Քանի որ զբոսաշրջական կրթությունը կարող է տալ շատ հնարավորութուններ, կարող եմ աշխատել զբոսավարից սկսած մինչև բորտուղեկցորդուհի, դա է պատճառը աշխատանքի շատ վականսիաների։

Ահա մի քանի վայրեր, որտեղ հնարավոր է աշխատել զբոսաշրջական կրթությամբ՝

Զբոսաշրջական գործակալություններ՝

Հյուրանոցներ՝

Ավիաընկերությւոններ՝ 

Այլոց՝ 

  1. Ինչպես անդրադարցա ՀՀ-ում զբոսաշրջությունը ընդարձակվում է մեծ արագությամբ, հետևաբար բարձրանում է, շատ կազմակեպություններ բարձրացոնւոմ են զբոսավարի աշխատավարձերը, բայց դա կապված է ինչ խում է զբոսավարը տանում։

Ահա զբոսավարի միջին աշխատավարձը նախորդ հինգ տարիների ընթացքում՝ 

2022              235576.
2021204048.
2020189716.
2019182673.
2023269994

Հարցազրույց Նարիներ Դանիելյալի հետ։ Նա աշխատում էր տուր մենեջեր, այս պահին նա գտնվում է ԱՄՆում և աշխատում է ֆրիլանս։

  • Որքան ժամանակ եք աշխատել զբոսաշրջության ոլորտում և որոնք են եղել ձեր հիմնական պարտականությունները:

Ես արդեն ավելի քան տաս տարի աշխատում եմ զբոսաշրջության ոլորտում: Այս ընթացքում իմ պարտականությունների մեջ  էին մտնում տուռերի և էքսկուրսիաների կազմակերպում, երթուղիների մշակում, հաճախորդների և ծառայություններ մատուցողների հետ փոխգործակցություն, ամրագրումների կառավարում, ուղեցույցների և թարգմանիչների խմբի աշխատանքների համակարգում:

  • Ինչ փոփոխություններ եք նկատել զբոսաշրջության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում:

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել ։ Հիմնական բաները, որ նկատել եմ դա էկոլոգիապես և սոցիալապես պատասխանատու զբոսաշրջության աճող ժողովրդականությունն է: Ճանապարհորդներն ավելի գիտակից և հետաքրքրված են կայուն և էկոլոգիապես մաքուր տարբերակներով: Զբոսաշրջության ոլորտում կա նաև տեխնոլոգիաների ժողովրդականության աճ, ինչպիսիք են բջջային հավելվածները ՝ ուղևորությունների ամրագրման և պլանավորման համար, ինչպես նաև վիրտուալ և ընդլայնված իրականության օգտագործումը ՝ եզակի ճանապարհորդական փորձառություններ ստեղծելու համար:

  • Ինչ առավելություններ և թերություններ եք տեսնում զբոսաշրջության ոլորտում աշխատելուց:

Զբոսաշրջության ոլորտում աշխատելիս կան և առավելություններ, և թերություններ: Առավելությունների շարքում կարելի է առանձնացնել ճանապարհորդելու, նոր մշակույթների և մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունը: Այնուամենայնիվ, կան նաև թերություններ, ինչպիսիք են շուկայի անկայունությունը, սեզոնայնությունը ու շարունակական ուսուցման և զարգացման անհրաժեշտությունը։

  • Ինչ հմտություններ  են անհրաժեշտ զբոսաշրջության ոլորտում հաջող կարիերայի համար:

Զբոսաշրջության ոլորտում հաջող կարիերայի համար պետք է ունենալ հմտությունների համադրություն: Կարևոր է ունենալ կազմակերպչական հմտություններ, կարողանալ արդյունավետ հաղորդակցվել ինչպես հաճախորդների, այնպես էլ ծառայություններ մատուցողների հետ, ունենալ գիտելիքներ զբոսաշրջության տարբեր ոլորտների վերաբերյալ և բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու ունակություն:

Рубрика: Աշխարհագրություն 2-րդ կուրս

Շիրակի մարզ

Տարածքը՝ 2681 քառ. կմ

Բնակչության թվաքանակը (01.01.2007 թ.)՝ 305 հազ. մարդ

Մարզկենտրոնը՝ Գյումրի քաղաք։

Քաղաքները՝ Արթիկ, Մարալիկ։

Գյուղական համայնքների թիվը՝ 116։

Աշխարհագրական դիրքը։ Շիրակի մարզը գտնվում է մեր հանրապետության հյուսիս¬արևմտյան վերջույթում։ Պետական սահմանների երկայնքով հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևմուտքից՝ Թուրքիային։ Արևելքից սահմանակից է Լոռու մարզին, իսկ հարավից՝ Արագածոտնի մարզին :

Հարևան մարզերի և մայրաքաղաքի հետ կապվում է հանրապետական նշանակության Երևան¬Աշտարակ¬Թալին¬Գյումրի, Երևան¬Արմավիր¬Քարակերտ¬Գյումրի ավտոխճուղիներով, ինչպես նաև Գյումրի¬Վանաձոր ավտոմայրուղով և գլխավոր երկաթուղով, որից ճյուղավորվում են Գյումրի¬Արթիկ¬Պեմզաշեն և Գյումրի¬Կարս (Թուրքիա) երկաթգծերը։ Չնայած եզրային տեղադիրքին, Շիրակի մարզն ունի հարմար տրանսպորտա¬աշխարհագրական դիրք, ներքին հաղորդակցության բարեկարգ ճանապարհների խիտ ցանց, որոնց մի հատվածն ունի ստրատեգիական նշանակություն։

Շիրակի մարզ

Բնական պայմանները։ Մարզի տարածքին բնորոշ է բացարձակ բարձրությունների մեծ տարբերությունը (1400 մ¬ից 4090 մ սահմաններում), մակերևույթի թույլ մասնատվածությունը, ռելիեֆի հրաբխային ձևերի բազմազանությունը և տարածվածությունը, հնագույն սառցապատման հետքերի պահպանվածությունը։ Ամբողջությամբ ընդգրկված է Շիրակի ֆիզիկաաշխարհագրական շրջանի կազմում։ Ծայր հյուսիս¬արևմուտքում Եղնախաղի, իսկ հյուսիս¬արևելյան եզրում Ջավախքի հրաբխային լեռնավահաններն են, որոնց միջև տարածվում է Աշոցքի բարձրադիր սարահարթը։ Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը, որից սկիզբ է առնում մեր հանրապետության ամենաերկար գետը՝ Ախուրյանը (հիշե՛ք Ախուրյան գետի երկարությունը և ակունքի բացարձակ բարձրությունը)։ Աշոցքի սարահարթից հարավ, Ախուրյանի հովտի երկայնքով և հյուսիսից դեպի հարավ աստիճանաբար լայնացող ուրվագծով տարածվում է Շիրակի դաշտը՝ Արարատյան դաշտից հետո մեր հանրապետության, մակերեսի մեծությամբ, երկրորդ սարահարթը։ Վերջինիս արևելյան սահմանների ուղղությամբ դասավորված են Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթայի, Շարայի հրաբխային կոնի (2475 մ) և Արագածի լեռնավահանի հյուսիս¬արևմտյան կողմնադրության լեռնալանջերը ։ 

Շիրակի մարզպետարան

Շիրակի մարզի կլիման առանձնանում է ոչ միայն ցամաքայնությամբ, այլև բացառիկ խստությամբ։ Հիմնականում բնորոշ են բարեխառն և ցուրտ լեռնային կլիմայատիպերը, իսկ հարավ¬արևմուտքում՝ չոր ցամաքային կլիմայատիպը։ Ձմռանը օդի միջին ամսական ջերմաստիճանը հյուսիսից դեպի հարավ՝ -100 ից -5 0 է, առանձին օրերի գրանցվում են ձնաբքեր, -300 -ից -400 սառնամանիքներ։ Ամռանը նույն ուղղությամբ օդի միջին ամսական ջերմաստիճանը +150 -ից +230 է։ Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը տատանվում է 500-1000 մմ սահմաններում։ 

Գլխավոր գետային զարկերակը՝ Ախուրյանը, հոսում է լայն և խոր կիրճով, ընդունում է բազմաթիվ վտակներ (Մանթաշ, Գյումրիգետ, Ջաջուռ), որոնք ամռանը չորանում են։ Ախուրյանը հայտնի է Թուրքիայի հետ համատեղ շահագործվող նույնանուն ջրամբարով։ Ախուրյանից են սնվում Շիրակի և Թալինի ջրանցքները։ Գործում են նաև Կառնուտի, Մանթաշի, Սառնաղբյուրի, Հոռոմի ջրամբարները։

Հողային ծածկույթում մեծ տարածում ունեն լեռնային սևահողերը։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսատեսակները։ Շիրակի մարզի ընդերքի հարստությունների շարքում առանձնանում են գորշ ածխի (Ջաջուռ), տուֆի (Արթիկ), պեմզայի (Պեմզաշեն), կրաքարի և բազալտի հանքավայրերը, անուշահամ սառնորակ աղբյուրների և հանքային ջրերի ելքերը։ 

Բնակչությունը։ Շիրակի մարզի բնակչության թվաքանակը և ազգային կազմը վերջին քսան տարում էապես փոփոխվել են՝ պայմանավորված 1988 թ.-ի երկրաշարժի հասցրած զոհերով ու ավերածություններով, ադրբեջանցիների արտագաղթով, տեղի հայ ազգաբնակչության զբաղվածության հիմնախնդրով։ Քաղաքային բնակավայրերը երեքն են. Գյումրի (202 հազ. բնակիչ, Երևանից հեռու է 127 կմ), Արթիկ (15 հազ. բնակիչ, 105 կմ), Մարալիկ (6 հազ. բնակիչ, 95 կմ)։ Բնակչության ուրբանիզացման մակարդակը 73% է, միջին տարեկան բնական աճը՝ 0,26%։ Կանայք ավելի շատ են (51,7%), քան տղամարդիկ (48,3%)։ Շիրակի մարզում հաշվում են 128 գյուղեր։

Տնտեսությունը։ Խորհրդային իշխանության տարիներին, Շիրակի մարզի ներկայիս սահմաններում տեղաբաշխված արդյունաբերական ձեռնարկություններն ապահովում էին մեր հանրապետության արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալի շուրջ 12%¬ը, իսկ այժմ՝ ընդամենը 2%¬ը։ Տնտեսության առաջատար համալիրը գյուղատնտեսությունն է, որին բաժին է ընկնում մարզի համախառն արտադրանքի 80%¬ը։ Առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Զբաղվում են հացահատիկային տնտեսությամբ, ճակնդեղի, կարտոֆիլի, կաղամբի և գազարի մշակությամբ։ Բուծում են կաթնամսատու խոշոր եղջերավոր անասուններ, կոպտաբուրդ ոչխար, խոզ, թռչուն։ Գյուղատնտեսական հողահանդակները (230 հազ. հա) կազմում են Շիրակի մարզի ընդհանուր մակերեսի 86%¬ը։ Արդյունաբերական համալիրին բնորոշ են շինանյութերի (տուֆ, պեմզա) արդյունահանումը, սարքաշինական, ապակյա տարաների, մանածագործական, կաթնամթերքների, խմիչքների արտադրությունները։ Նախատեսվում է մասնակիորեն վերականգնել Շիրակի մարզի տեքստիլ արդյունաբերության նախկին ձեռնարկությունների մի մասի համբավն ու հզորությունը։

Պատմամշակութային հուշարձանները։ Շիրակի մարզի ուշագրավ պատմաճարտարապետական հուշարձաններից են. Վահրամաբերդի ուրարտական ամրոցը (Ք.ա. I հազարամյակ), Կառնուտի եկեղեցին (IV-V դդ.), Երերուքի տաճարը (V դ.), Սառնաղբյուրի վանքը (V-VII դդ.), Ջրառատի եկեղեցին (VII դ.), Հառիճավանքը (VII-XIII դդ.), Մարմաշենի վանքը (X-XIII դդ.) և այլն։ 

Рубрика: Español 2 curso

En auditoria

  1. termina, sale
  2. trabajan, duermen
  3. Soy, doy
  4. vienes, tomo, vengo
  5. cuesta
  6. vas, quiero, dicen
  7. voy
  8. esta, se
  9. sales, salgo
  10. Puedes, va
  11. seguis, tomias
  12. Volvemos,
  13. Teneis
  14. haces, me levanto, hago, hago, doy
  15. tengo, tengo, puede,
  16. puedo, tienen.
  1. Cuantos hijos tienes?
  2. Cuantos anos tienes.
  3. la conoces?
  4. te gusta estas zapatos?
  5. Vale al cine?
  6. Puedes encontrer me?
  7. Quieres un cafe?
  8. Puedes abrir la ventana?
  9. Qué pasó?
  10. Con quién te acostaste?
  1. abre
  2. ya traigo
Рубрика: Ձեռներեցություն

Բիզնես պլան

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ 

Ծրագրի անվանումը ՝ Խուստուփ

Կազմված է՝ 05․05․2024  

Վայրը՝Մխիթար Սեբաստացի կրթահամալիր  

Ծրագիրը՝ դեմքի քսուք 

Դասընթացավար՝ Նելլի Գեղամյան 

Ամսաթիվը՝   05․13․2024

Բջջ. հեռախոսահամար XX-XX-84-24  

ԵՐԵՎԱՆ 

Ամփոփագիր 

  1. Ծրագրի հակիրճ բնութագրությունը 

Հայաստանում բժշկական կոսմետիկա արտադրողները շատ քիչ են, իսկ պահանջարը շատ։ Արտադրում եմ դեմքի բուժող քսուք, որը իր մեջ ներառում է ծիրանի կորիզի եթերային յուղ։ Ունեմ ծիրանի այգի «20ՀԱ», որտեղից էլ ստանում ենք եթերային յուղը։  Քսուքը վաճառելու եմ սեփական մասնագիտացված խանութներում, որոնք լինելու են ամեն մարզում և խոշոր քաղաքներում։ Առաջիկա 5 տարվա ընթացքում, ակնկալում եմ 1500,000 մլն մաքուր եկամուտ, ինչպես նաև տեղափոխվելու է քսուքը միջազգային շուկա։  

  1. Ձեռնարկատիրոջ հակիրճ բնութագիրը 

Սոնա Մեհրաբյանն եմ, ծնվել եմ 2007․12․12, ավարտել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր և միջին դպրոցները, այս պահին սովորում եմ քոլեջի «զբոսաշրջություն» բաժնում։  Մանկուց շատ եմ սիրել բնություն և շատ եմ կարևորում ՀՀ-ում ապրող կանանց ինքնագնահատականը, քանի որ շատ բաներ կախված են հենց ինքնագնահատականներից և քանի որ շատ կանայք չեն ուզում «ծեր» երևան, որոշեցի այդ երկու բաները համադրեմ և ստանամ, հայկական բույսերից ստեղծված հակա տարիքային դեմքի քսուք։

 

  1. Մարքեթինգի պլան 

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը 

Քսուքները լինելու են 2 տեսակի՝ գիշերային և առավոտյան օգտագործման համարб մաշկային բոլոր տիպերի համար։Քսուքը ներառում է իր մեջ, ծիրանի եթերային յուղ, զեյթունի յուղ ինչպես նաև բնական արմոտիզատոր, որոնք պատրաստված են լինելու վարդից, երիցուկից և ուռցից։ քսուքը լցվելու է թափանցիկ և սպիտակ ամանի մեջ, որտեղ տպված է բրենդի լոգոն։ Ամանը տեղադրվելու է սպիտակ ստվարաթղթից պատրաստված տուփի մեջ «մոտ 10 սմ․ բարձրությամբ», որի վրա նույնպես տպված է լինելու բրենդի լոգոն։  Ամանի մեջի քսուքը լինելու է 150 գրամ։

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում 

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը 

• մատակարարների իշխանություն 

Մեր էկոլոգիապես մաքուր և վիտամիններով սնուցված դեմքի քսուքը, արտադրվում է բացառապես Հայաստանի արգավանդ հողերում, որից հետո նոր գալիս է մարդաշատ քաղաքներ, ուստի հումքի մատակարարման խնդիր չի դիտվում։  Ծիրանը, ուրցը, վարդը, երիցուկը և զեյթունը արտադրելու ենք մենք, որից հետո հյուրաքանչյուրից ամենը մշակվելու է <<Միցուբիշի Քեմիքալ Հոլդինգ Քորփորեյշն>>, որպեսզի ստանանք եթերային յուղ, ստվարաթուղթը ստանալու ենք անհատ չինական ձեռներեցից, իսկ նրան փոխարինող է <<Ալիեկսպրեսս>> կազմակերպությունը, որը նույնպես տրամադրում է մեծ քանակով ստվարաթուղթ։ Ամանները նույնպես ստանալու ենք <<Ալիեկսպրեսս>> կազմակերպությունից

գնորդների իշխանություն 

Ռիսկեր անպայման լինելու են, քանի որ թիրախային խումբը <<35-65>> տարեկան կանայք, որվքեր ունեն մաշկի շերության հետ խնդիր, այդ կանայք չեն ուզում «ծեր» իրենց զգալ և   ունեն իրենց ստուգված և սիրելի բրենսը, բայց քսուքը լավ տարածելուն մեկ հաճախորդներմ էլ կշատանան։  

փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ 

ավելացնեմ փոխարինող ապրանքների ֆիրմաներ 

Դեմքի քսուքը շատ հետշտ է փոխարինել, օրինակ՝ բոտեքսով կամ վիրահատությունով։

Ահա մի քանի կազմակերպություն, ովքեր զբաղվում են բոտեքսով

Arzni Aesthetica

Dr. Anjela Mirzoyan

Euromedica Medical Clinic

մրցակիցների ֆիրմաներ 

Մեր քսուքները տարբերվում են մյուսներից նրանով, որ պատրաստված են միայն մեր կողմից աճեցրաց բերքերից, քաղաքից հեռու գտնվող տեղերում, որպեսզի բերքերը աճելու պրոցեսում հնարավորիսն քիչ վնասվել ջերմոցային գազերից։  

շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն 

Ահա մի քանի մրցակից ֆիրմաներ

Նաիրիան

Ինչպես տեսնում ենք, այս քսուքը պարունակում է իր մեջ շատ կոմպոնետներ, որոնք բերվում են տարբեր աշխարհամասերից։ Նրանք չունեն ոչ մի առանձնապես վնասող կոմպոնենտ։

Botavikos

Այս ռուսական կազմակերպությունը, չունի ուղղակի քսուք, բայց ունի տարբեր քսուքներ, որոնք քոխարինում են սովորական դեմքի քսուքներին։

3.Գտնվելու վայրը 

Գործարանները գտնվում է Սյունիքի մարզի Բաղաբուրջ գյուղում։ Ապրաքի վաճառքի վայրերը գտնվում են ամբողջ Երևանում և հարակից մարզերում։ Գործարանը  30 ՀԱ տարածք է զբաղեցնում, որն իր մեջ ներառում է՝ 20 ՀԱ այգի-ջերմոց, որտեղ աճեցվում են ծիրան, վարդ, ուրց, երիցուկ և զեյթուն։ Ջերմոցում տեղադրված է կաթիլային ոռոգում, պտուղները ստուգվում են շուրջօրյա մասնագետների կողմից։ Քանի որ մեր տեսլականը <<Առողջ բերք>>ն է, մենք շատ քիչ ենք օգտագործում գործարանային սարքեր, ամենք քսուքը լցվում է իր ամանի մեջ մարդու կողմից։

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/ 

5 W Շերրինգտոնի մեթոդը 

մանրամասն սարքեմ 

• Who 

Ով է նպատակային սպառողը՝ 35-65 տարեկան կանայք, միջին և բարձր եկամուտով, ովքեր ունեն մաշկի ծերանալու հետ խնդիր, ուզում են հնարավորինս երիտասարդ երևան և միաժամանակ իրենց դեմքի մաշկը լինի մաքսիմալ առողջ։

• Why 

Ինչու է սպառողը գնում ապրանքը ՝   էկոլոգիապես մաքուր, Հայաստանում արտադրված հակա տարիքային դեմքի քսուք, որը ոչ միայն դժվարացնում է բակտերիաների մահանալը, այլև սնուցում է դեմքը և հարակից մասերը վիտամիններով՝ В1, В2 և В12, առողջացնելով  մաշկը։  

What  

Հակա տարիքային դեմքի քսուք, որը կանանց դեմքը չի թողնի ծերանալ  և կսնուցի մաշկը վիտամիններով։  

• When 

Քսուքները  կարող եք օգտագործել ամեն օր, անկախ եղանակից, սեզոնից և այլն․․․  

• Where 

EST 

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը 

Դեմքի քսուքի պահանջարկը գնահատելու համար Ենթադրենք, որ 35-65 տարեկան կանանց 20% — ը կլինի մեր արտադրանքի հավանական գնորդները: Սա հաշվի է առնում մրցակցության գործոնները և սպառողների տարբեր նախասիրությունները:

Պոտենցիալ գնորդներ ՝ 459,000 * 20% = 91,800 կին

Ցանկացած իրան հարգող, հայրենասեր կին գնում է մեր մոտից իր դեմքի քսուքը։

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը 

7.Վաճառքի գինը 

Առավոտյան օգտագործման քսուքը՝ 4500 դր․ որը իր մեջ ներառում է 0,3 մլ․ ծիրանի եթերային յուղ՝  15000դր, 0,05 մլ վարդի արմոտիզատոր՝ 17,500 ուրցի գել 150 գր՝ 1500 դր,

Գիշերային օգտագործման քսուքը՝ 5500 դր․ որը իր մեջ ներառում է 0,7 մլ․ զեյթունի եթերային յուղ՝ 21,000դր, 0,05 մլ երիցուկի արմոտիզատոր՝ 17,500, ուրցի գել 150գր՝ 1500դր։ 

8.Վաճառքների ծավալների կանխատեսում 

Միջինը 25,000,000

Մեր արտադրությունը կկազմի ՀՀ-ի շուկայի 0,5 տոկոսը։

Ծավալային կանխատեսում 

 01․15 02․10 03․05 04.3 05.19 06.01 07.26 08.30 09.12 10.10 11.13 12.25 
<Խուստուփ> քսուք Օր՝ 5  առ․  3  գիշ  Օր՝ առ․ 15  Գիշ․ 10 Օր՝  30 առ․ 28 գիշ․ Օր՝  65 առ 63 գիշ․ Օր՝ 96 առ․ 99 գիշ․ Օր՝ 140 առ․ 140 գիշ, Օր՝ 305 առ․ 306 գիշ․ Օր՝  350 առ․ 324 գիշ․ Օր՝ 402 առ․ 396 գիշ․ Օր՝ 450 առ․ 442 գիշ․ Օր՝  500 առ․ 506 գիշ․ Օր՝ 556 առ, 556 գիշ․ 
             
Ընդամենը  25 58 128 195 280 611 374 798 892 1,006 1,112 

Դրամային կանխատեսում 

 01,15 20․10 03․05 04․3 05․19 06․01 07.26 08․30 09․12 10․10 11․13 12.25 
<Խուստուփ> քսուք Օր՝ 39,000 (5*4500, 3*5500) Օր՝ 122,500 (15*4500б 10*5500) Օր՝ 289,000 (30*4500, 28*5500)  Օր՝  639,000 (65*4500, 63*5500) Օր՝ 976,500 (96*4500, 99*5500) Օր՝11,400,000 (140*4500, 140* 5500) Օր՝ 3.055.500 (305*4500.306*5500)  Օր՝ 3.357.000 (350*4500, 324*5500) Օր՝ 3.987.000 (402*4500,396*5500) Օր՝ 4.456.000 (450*4500, 442*5500) Օր՝ 5.033.00 (500*4500, 506*5500) Օր՝ 5.560.000 (556*4500, 556*5500) 
             
Ընդամենը  24.484.800            

9. Մարքեթինգային ռազմավարությունը 

Համագործակցություն ինֆլուենսերների հետ, առանձին գովազդ։

Առաջին 3 ամիսներին անելու ենք միայն գովազդ՝ ֆեյսբուքի, ինստագրամի և տիկտոկի միջոցով, որպեսզի մեր բրենդի անունը մարդիք գոնե մի անգամ տեսած լինեն։ Հետո սկսելու ենք համագործակցությունը ինֆլուենսերներ՝ հետ։

— Վաճառք մանրածախ կետերի միջոցով.  

 կոսմետիկայի խանութների և դեղատների հետ համագործակցության հաստատում կրեմի վաճառքի համար: 

— Առցանց վաճառք. սոցիալական ցանցերի և թվային մարքեթինգի միջոցով ուղղակի վաճառքի և լսարանի ընդլայնման համար առցանց խանութի ստեղծում: 

10. Մարքեթինգի միջոցներ 

Рубрика: Գրականություն 2-րդ կուրս

Ումբերտո Էկո. «Նամակ թոռնիկիս» վերլուծություն

Նամակն ինձ առաջին հայացքից դուր եկավ, քանի որ Ումբերտո Էկոն միանգամից ցույց է տալիս իր բարի նպատակները։ Իմ փոքր կեսնափորձում, ես քիչ եմ տեսել մեծ, տարիքով մարդկանց, ովքեր հանգիստ կարող են ընդունել այն փաստը, որ ժամանակակից աշխարհում գերակշռում են թվային տեխնոլոգիաները։

«Ուստի ուզում եմ գեթ մի խորհուրդ տալ քեզ, որը հենց հիմա էլ կարող ես կիրառել քանի դեռ այս պահին i-pad-ով Համացանցում ես։ Չեմ սխալվի և կոչ չեմ անի հրաժարվել այդ գործողությունից, ոչ թե վախենալով, որ զառամյալ ու հետամնաց պապիկ կերևամ, այլ պարզապես այն պատճառով, որ ինքս էլ հիմա դրանով եմ զբաղված։»

Նա նաև խոսում է սեռական դաստիարակության մասին, թե պետք չէ կենտրոնանալ միայն վիտուալ հաճույքների վրա, քանի որ իրական աղջիկները ավելի իրական հաճույք կարող են տալ թոռնիկին։ Ես լիովին համաձայն եմ գրողի հետ, կարծում եմ բացի ֆիզիկական հաճույքից մարդը հակված է նաև ստանալ հոգևոր հաճույք, իսկ սիրելի մարդու հետ շփվելը, խոսելը հազար անգամ ավելի թանկ և հաճելի է։

«Այդ ֆիլմերն, ի դեպ, շատ ձանձրալի են, որովհետև խոսքը գնում է ընդամենը մի բեմադրության մասին, որի նպատակն է ստիպել մարդկանց տանից դուր չգալ և իսկական աղջիկներին չնայել։»

Ժամանակակից աշխարհում Ալցհեյմեր հիվանդությունը շատերին է հասնում։ Հեղինակը շատ լավ խորհուրդ է տալիս, թե ինչպես կանխարգել ել այդ սարսափելի հիվանդությունը՝ սովորելով, ասենք իտալական ֆոտբոլային թիմի բոլոր մասնակիցների անունները կամ բանաստեղծություն անգիր անելով։ Նա անդրադառնում է նաև մարդկության պատմությանը և շեշտում, որ շատերս, մեր ծնունդից առաջ իրադարձությունների մասին տեղյակ չենք, իսկ ուղղակի քննության համար մի քանի բան սովորելը ապարդյուն է։ Երբ մենք լավ գիտենք մեզանից առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությունները, մենք մեզ զգում ենք պատմության շղթայի մեջ և հոգևոր առողջ կյանքով ենք ապրում։

Նամակը շատ արդիական էր, ես կյանքում կիրառելու եմ նրա տված խորհուրդները։

Рубрика: Պատմություն 2-րդ կուրս

«Նախ Մարդ» վերլուծություն

Նյութականի և հոգևորի հակադրություն. հեղինակը կտրուկ առանձնացնում է «նյութական» և «հոգևոր»հասկացությունները ։ Նյութականը, իր կարծիքով, փչացող է, եսասեր և բերում է հիասթափության։ Հոգևորը, ընդհակառակը, հավերժ, ազնիվ և իսկական երջանկության աղբյուր է:
Նժդեհը պնդում է, որ մարդուն անհրաժեշտ է ԻԴԵԱԼ, որին նա պետք է ձգտի: Այս իդեալը պետք է լինի ոչ թե նյութական, այլ հոգևոր և բարոյական ։


Իդեալին հասնելը հնարավոր է միայն նրան ծառայելու միջոցով: Այս ծառայությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով ՝ ինքնակատարելագործում, ուրիշներին օգնելը, հասարակության բարօրության համար աշխատելը։


Հայրենասիրություն: իդեալին ծառայելու կարևոր մասը հայրենասիրությունն է: Հեղինակը կոչ է անում ընթերցողներին սիրել իրենց ժողովրդին և իրենց երկիրը, պատրաստ լինել անձնազոհության ՝ հանուն իրենց բարօրության:
Ժամանակակից հասարակության քննադատությունհեղինակը քննադատում է ժամանակակից հասարակությունը, որը, նրա կարծիքով, ամրագրված է նյութական արժեքների վրա և զուրկ է հոգևոր ուղեցույցներից:
Գործողության կոչ: հեղինակը խրախուսում է ընթերցողներին փոխել իրենց կյանքը, երես թեքել նյութականից և նվիրվել հոգևորին: