Рубрика: Կենսաբանություն 2022-2023

Միտոզ

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:

Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:

Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:

— Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:

— Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:

— Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:

— Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:

— Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:

Рубрика: Կենսաբանություն 2022-2023

Կենսաբանություն։ Նոյեմբեր ամսվա ամփոփում

1․ Ներկայացնել կյանքի ոչ բջջային ձևերի՝ վիռուսների կառուցվածքը և կենսագործունեությունը

Վիրուսները բջիջներից չեն, բայց նրանք սպիտացուցների և նուկլեինաթթուների փաթեթ են։ Նրանք ունեն են սպիտակուցային պատյան և դրա մեջ ԴՆԹ կա ՌՆԹ։ Իսկ կենդանական վիրուսները կարող են պատված լինեն նաև լիպիդներից կառուցված գնդաձև թաղանթով՝ պատյանից։ Կենդանական վիրուսների կապսիդները կարող են տարբեր ձևեր ունենալ։ Ebola վիրուսը ամենատարօրինակ տեսքն ունի։ Այն ունի երկար թելի տեսք, որը, պտտվելով իր մյուս ծայրի հետ, առաջացնում է հանգույց։

Վիրուսները կախված են տեր բջջից, որից կախված է նրանց կյանքը։ Բազմանալու համար վիրուսները պետք է վարակեն տեր բջիջը և վերածրագրավորեն այն՝ ավելի շատ վիրուսային մասնիկներ ստեղծելու համար։ Վարակման առաջին՝ առանցքային քայլը ճանաչումն է․ կենդանական վիրուսները իրենց մակերեսին ունեն հատուկ մոլեկուլներ, որոնցով դրանք կապվում են տեր բջջի թաղանթի ընկալիչներին։ Դրան ամրանալուց հետո կենդանական վիրուսները կարող են այդ բջջի մեջ ներթափանցել բազմաթիվ եղանակներով՝ էնդոցիտոզով (թաղանթի՝ դեպի բջջի ներս ներփքումով), տեր բջջի թաղանթում անցուղիներ առաջացնելով (որոնցով վիրուսը կարող է բջջի մեջ ներարկել իր ԴՆԹ-ն կամ ՌՆԹ-ն), իսկ պատյան ունեցող վիրուսները կարող են ձուլվել տեր բջջի թաղանթին՝ դրա մեջ արձակելով կապսիդը։ Տեր բջջում առկա պաշարներով վիրուսային նոր սպիտակուցներ և գենետիկական նյութ սինթեզելուց հետո վիրուսային մասնիկները հավաքվում և պատրաստվում են դուրս գալ բջջից։ Պատյան ունեցող կենդանական վիրուսները ձևավորվելուց հետո դուրս են գալիս բջջից բջջաթաղանթի բողբոջմամբ, հետևաբար՝ պատվելով վարակված բջջի թաղանթով։ Ի տարբերություն դրանց՝ պատյան չունեցող վիրուսները հավաքվում և մնում են վարակված բջջում այնքան ժամանակ, մինչև որ վերջինս պայթում կամ մահանում է՝ արձակելով վիրուսի մասնիկները։

Читать далее «Կենսաբանություն։ Նոյեմբեր ամսվա ամփոփում»
Рубрика: Կենսաբանություն 2022-2023

Արևորդի միջազգային բնապահպանական օր

Ես Սոնա Մեհրաբյանն եմ և ես նայեցի կրկին երազել ֆիլմը, իմ դուրը եկավ ինչպես են ներկայացնում մեր էկոլոգիայի հետ կապված խնդիրները։ Կուզեի, որպեսզի մարդիկ ավելի լավ վարվեն բնության հետ, ես կառաջարկեի պլաստիկի տեղը օգտագործեն ապակի և ուրիշ նյութեր, որոնք կարելի է վերամշակել, քիչ օգտագործել թունավոր գազեր և աղբը չթափել գետնին։

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 2022-2023

Կենսաբանություն

1)Ներկայացնել սպիտակուցի սինթեզը

Ինքնասուն օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։ Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։ Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանցում ամինաթթուների հաջորդականությամբ, ուստի հատկանիշների ժառանգումը նախ և առաջ նշանակում է սերնդում ամինաթթվային միևնույն հաջորդականությամբ սպիտակուցների սինթեզի ապահովում։

2)Ինչ է իրենից նրկայացնում ԴՆԹ

 Բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ 

3)Ինչ է իրենից ներկայացնում ՌՆԹ

 Բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող երեք հիմնական մակրոմոլեկուլներից մեկը, այնպես, ինչպես ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն նույնպես կազմված է նուկլեոտիդների շղթայից

4)Ինչ է իրենից ներկայացնում գենը

 ժառանգականության տարրական միավոր, դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ), իսկ որոշ վիրուսներում՝ ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) մոլեկուլի մի հատվածը, որը իրականացնում է որոշակի ֆունկցիա։ ԴՆԹ-ի հիման վրա ամենասկզբում սինթեզվում են ՌՆԹ-ներ, որոնք կարող են ունենալ որոշակի ֆունկցիա կամ ծառայել կաղապար՝ սպիտակուցների սինթեզի համար։ Օրգանիզմի գեների փոխանցումը սերունդներին՝ ֆենոտիպային հատկանիշների ժառանգման հիմքն է։ Այս գեներն առաջացնում են ԴՆԹ-ի տարբեր հաջորդականություններ՝ գենոտիպեր։

5)Ներկայացնել նուկլեինաթթուների կառուցվածքը և ֆունկցիան

Рубрика: Կենսաբանություն 2022-2023

Տրանսկրիպցիա, Տրանսլյացիա

Տրանսկրիպցիա
Տրանսկրիպցիան, արտագրում է նշանակում:  Ի-ՌՆԹ-ի կենսասինթեզը կոչվում է տրանսկրիպցիա: Սինթեզված ի-ՌՆԹ -ն անցնում է ռիբոսմներ դեպի: Ես գիտեմ, որ ԴՆԹ-ի որոշակի մաս ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենում է ՌՆԹ: Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ շղթան կարդացվում է ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ, լինում է սինթեզում: ԴՆԹ-ի հատվածը, որից ինֆորմացիան անցնում է ՌՆԹ-ին կոդավորում է: Կոդավորում է սպիտակուց, ի-ՌՆԹ:   ՌՆԹ-ն կարող է մնալ կորիզում կամ անցնի ցիտոպլազմա: Տրանսկրիպցիան կատարվում է կորիզի ներսում, որտեղ ԴՆԹն և ՌՆԹ-ն պաշտպանված են ֆերմենտներից: Տրանսկրիպցիայի պրոցեսում կատարում են տարբեր ֆունկցիաներ:
Տրանսլյացիա
Ի-ՌՆԹ ի վրա պոլիպեպտիդային շղթայի սինթեզի գործընթացը անվանում են տրանսլյացիա: Բջջում սպիտակուցի կենսասինթեզն է տրանսլյացիան: ՌՆԹ -ում և ԴՆԹ -ում պոլիպետիդային կապի հատվածը կարելի է ասել, որ ունի պայմանավորվածություն ամինաթթվի հաջորդականության հետ, կոչվում է կոդոն: Կոդոնը ես գիտեմ, որ կարող է ունենալ ադենին, թիմիան, գուանին, ցիտոզին, ուրացին: Տրանսլյացիան  լինում է կորիզից դուրս, ռիբոսոմներում:
Рубрика: Կենսաբանություն 2022-2023

Ցիտոպլազմա։ Բջջի հիմնական օրգանոիդներ։

Զիտոպլազմա։ Բջջի հիմնական օրգանոիդներ

Ներկայացնել ցիտոպլազմայի բաղադրությունը և դերը բջջի կյանքում։

Ցիտոպլազման անգույն, լույսը ուժեղ ճառագայթող թանջր հեղուկ է, որը հիշացնում է գլիցերին։ Կազմած է ցիտոպլազմայից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։

75%-85% ջուր

10%-12% սպիտակուց, ամինաթթու

4%-6% ածխաջրեր

2%-3% լիպիդներ

1% անօրգանական նյութեր։

Ներկայացնել բջջի հիմնական օրգանոիդները և դրանց դերը։

Բջջակորիզ- Բջջակորիզը բջջի կարևորագույն կառուցվածքային մասն է, որը պահպանում, վերարտադրում է և հաջորդ սերնդին է փոխանցում ժառանգական ինֆրմացիան։

Ռիբոսոմ- բջջի մեմբրանա չունեցող օրգանոիդներ են, որոնք կատարում են սպիտակուցի կիսասինթեզ։

Բջջակմախք-Բջջակմախք, էուկարիոտիկ բջիջների կարևոր առանձնահատկություններից է ցիտոպլազմայում կմախքային գոյացությունների առկայությունը, որոնք մանրագույն խողովակներն ու սպիտակուցային թելերի փնջերն են։ Բջջակմախքի տարրերը սերտորեն կապված են արտաքին պլազմային թաղանթի և կորիզաթաղանթի հետ՝ առաջացնելով բարդ միահյուսումներ ցիտոպլազմայում։ Ցիտոպլազմայի հենարանային տարրերը որոշում են բջջի ձևը, ապահովվում են ներբջջային կառույցների շարժումը և ամբողջ բջջի տեղաշարժվելը։

Ներկայացնել երեք օրգանոիդի կոռուցվածքը և ֆունկցիաները։

Էնդոպլազմային ցանցը կազմված է բազմաթիվ խոռոչներից, համարվում է էուկարիոտ։

Էնդոպլազմային ցանցը խողովակների, խորշերի կամ բշտաձև մանր հատիկների մի բարդ համակարգ է՝ կազմված լիպոպրոտեիդների 7,5 նմ տրամագծով երկու շերտերի թաղանթից։ Էնդոպլազմայի ցանցը ունի մինչև 50 նմ երկարություն։ Խողովակներն ու խորշերը կազմում են մի ճյուղավոր, ամբողջ բջջապլազմայի մեջ ներթափանցված ցանց։ Նա առավել զարգացած է այն բջիջներում, որոնցում սպիտակուցի սինթեզը ավելի ակտիվ է ընթանում օրինակ՝ երիտասարդ բջիջներում, գեղձերի բջիջներում, և, ընդհակառակը, թույլ է զարգացած այն բջիջներում, որոնցում ոչ մեծ քանակությամբ սպիտակուց է սինթեզվում օրինակ՝ լիմֆատիկ հանգույցների բջիջներում, փայծաղի բջիջներում։

  • Մոնոսախարիդների սինթեզ
  • Լիպիդների սինթեզ
  • Թունավոր նյութերի վնասազերծում
  • Ca-ի իոնների փոխադրում և կուտակում

Գոլջիի ապարատ, էնդոպլազմային ցանցիհետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթիգոյացմանը։ Գոլջիի ապարատի ֆունկցիան էնդոպլազմային ցանցի թաղանթների վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների կուտակումն է և փաթեթավորումը։ Բացի դրանից, այստեղ սինթեզվում են լիպիդներ և ածխաջրեր (պոլիսախարիդներ):

Միտոքոնդրիումները հարուստ են սպիտակուցներով, պարունակում են լիպիդներ և ոչ մեծ քանակությամբ ՌՆԹ։ Էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում է միտոքոնդրիումների երկու շերտից կազմված՝ 10-25 նմ թաղանթը։ Արտաքին թաղանթը հարթ է, դրանում քիչ են սպիտակուցները։ Ներքին թաղանթն առաջացնում է բազմաթիվ ծալքեր կամ ներփքումներ՝ կատարներ (կրիստաներ), որոնք ուղղված են դեպի միտոքոնդրիումի ներքին խոռոչը։ §Կրիստաներ¦ բառը առաջացել է լատիներեն §կրիստ¦-ելուստ, սանր բառից։ Թաղանթներից յուրաքանչյուրը կազմված է երեք շերտից՝ երկու շերտ սպիտակուցային մոլեկուլներից և մեկը՝ միջինը, ճարպային մոլեկուլներից։ Որքան ակտիվ է տեղի ունենում այն նյութերի սինթեզը, որոնք պահանջում են մեծ էներգիա, այնքան ուժեղ են զարգացած և խիտ են կրիստաները միտոքոնդրիումներում։ Այդ պատճառով էլ ենթադրվում է, որ նրանք սերտորեն կապված են մակրոէրգիկ նյութերի սինթեզի հետ։ Կատարների մակերեսին կա ԱԵՖսինթեզող ֆերմենտների շղթա, որտեղ և կատարվում է ԱԵՖ-ի սինթեզ, իսկ արտաքին մեմբրանում՝ ճեղքում։[3] Ներքին թաղանթով սահմանափակված տարածությունը անվանում են մատրիքս։ Մատրիքսում են գտնվում՝

  • Կրեբսի ցիկլին մասնակցող ֆերմենտների մեծամասնությունը,
  • միտոքոնդրիալԴՆԹ
  • ՌՆԹ
  • ռիբոսոմներ։

Միտոքոնդրիումների արտաքին և ներքին թաղանթների մակերեսին, հատկապես կրիստաների մակերեսին, ինչպես նաև ներքին խոռոչում տեղավորված են մեծ քանակությամբ տարբեր ֆերմենտներ, որոնց հետ կապված է նրանց գործունեությունը։ Միտոքոնդրիումները բազմանում են կիսվելով և ապրում են մոտ 10 օր։ Միտոքոնդրիումում պարունակվող ԴՆԹ-ն օղակաձև է և տարբերվում է կորիզային ԴՆԹ-ից։

Ունի մեկ թաղանթ, ձևավորվում է Գոլջի կոմպլեքսում կամ էնդոպլազմային ցանցում, պարունակում է 30-ից ավելի տարբեր ֆերմենտներ՝ հիդրոլազներ։0,2-0,4 մկմ չափերով, միաթաղանթ բշտիկաձև օրգանոիդներ են։ Լիզոսոմների թաղանթում տեղադրված են փոխադրիչ-սպիտակուցների մոլեկուլները, որոնք լիզոսոմից ցիտոպլազմա են տեղափոխում հիդրոլիզի ենթարկված նյութերը։ Լիզոսոմները բաժանվում են նախալիզոսոմների, բուն լիզոսոմների և հետլիզոսոմների։

Համացանցում կատարել ուսումնասիրություններ և դուրս բերել տաս հետաքրքիր փաստ բջջի մասին։

Բջիջը ներկայացնում է էլեմենտար կենսաբանական սիստեմա, որը կարող է ինքնուրույն գոյատևել:

Բազմաբջիջ օրգանիզմները կազմված են բջիջների մեծ թվից, որոնք տարբերակված են այնպես, որպեսզի կատարենք տարբեր ֆունկիաներ ավելի էֆֆեկտիվ ձևով:

Յուրաքանչյուր բջիջ սահմանափակված է շրջապատից կիսաթափանցիկ պլազմային մեմբրանայով, թողնելով պահպանել բջիջի բաղադրության քիմիական կազմի առանձնահատկությունները և կայունությունը:

Եթե վերցնենք չափահաս մարդու, այդ դեպքում նրա մարմնում կա մոտովորապես 100 տրիլիոն կենդանի բջիջ: Բայց միայն նրանց մեկ տասերորդն է մարդու բջիջներ: Մնացածը միկրոբներ է:

Ամեն մի րոպես մարդկային մարմնում մահանում է 3 000 000 բջիջ:

Ամեն օր չափահաս մարդու օրգանիզմը արտադրում է 300 միլիարդ նոր բջիջ:

Թարգմանեք նյութը։

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 2022-2023

Կենսաբանություն

Դաս 2

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:

Ածխաջրերը կենսաբանական մոլեկուլներ են, որոնք կազմված են ածխածնից, ջրածնից և թթվածնից՝ ածխածնի (C) մեկ ատոմին ջրի (H2​O) մեկ մոլեկուլ մոտավոր հարաբերակցությամբ: Ածխաջրերի շղթաները տարբեր երկարություններ ունեն։ Գոյություն ունի կենսաբանական կարևոր ածխաջրերի երեք խումբ՝ միաշաքարներ, երկշաքարներ և բազմաշաքարներ։

Միաշաքարները (mono— =մեկ, sacchar— =շաքար) սովորական շաքարներ են, որոնցից ամենատարածվածը գլյուկոզն է։ Միաշաքարների բանաձևը (CH2​O)n​ է, և նրանք հիմնականում պարունակում են ածխածնի երեքից յոթ ատոմ։

Միաշաքարների բաղադրության մեջ եղած թթվածնի ատոմների մեծ մասը հիմնականում հիդրօքսիլ (OH) խմբերում են, իսկ մեկը մտնում է կարբոնիլ ( C=O) խմբի մեջ։ Կարբոնիլ (C=O) խմբի դիրքն օգտագործվում է շաքարների դասակարգման մեջ։

  • Եթե շաքարի բաղադրության մեջ ալդեհիդային խումբ կա, այսինքն՝ կարբոնիլ խմբի C-ն շղթայի վերջին բաղադրիչն է, ապա այն անվանում են ալդոզ։
  • Եթե կարբոնիլ խմբի C-ն շղթայի ներսում է, այնպես, որ դրա երկու կողմերում ածխածնի այլ ատոմներ կան, ապա այն առաջացնում է կետոնիլ խումբ, իսկ շաքարը կոչվում է կետոզ։

Շաքարներն իրենց անվանումը ստանում են նաև ըստ իրենց կազմության մեջ եղած ածխածնի թվի. առավել տարածված տեսակներից են տրիոզները (երեք ածխածին), պենտոզները (հինգ ածխածին) և հեքսոզները (վեց ածխածին)։

Կարևոր միաշաքար է գլյուկոզը, որը վեց ածխածին պարունակող շաքար է և ունի C6H12O6 բանաձևը։ Տարածված միաշաքարներից են նաև գալակտոզը (կաթի բաղադրության մեջ մտնող լակտոզ շաքարի բաղադրիչ է) և ֆրուկտոզը (հայտնաբերվում է մրգերի մեջ)։

Գլյուկոզը, գալակտոզը և ֆրուկտոզը միևնույն քիմիական բանաձևն ունեն C6H12O6, սակայն տարբերվում են ատոմների դասավորությամբ, որն էլ նրանց դարձնում է մեկը մյուսի իզոմերը։ Ֆրուկտոզը գլյուկոզի և գալակտոզի կառուցվածքային իզոմերն է, այսինքն՝ նրա ատոմները իրար միացած են այլ դասավորությամբ։

Գլյուկոզը և գալակտոզը ստերեոիզոմեր (երկրաչափական իզոմերներ) են․ նրանց ատոմները նույն կերպ են միացած, սակայն տարբերվում են իրենց ասիմետրիկ ածխածիններից մեկի շուրջը ատոմների եռաչափ դասավորությամբ։Այս փոքրիկ տարբերությունը բավարար է, որպեսզի ֆերմենտները կարողանան տարբերել գլյուկոզը և գալակտոզը՝ ընտրելով շաքարներից միայն մեկը քիմիական ռեակցիաներին մասնակցելու համար։

Սպիտակուցներ

Սպիտակուցները մեծ մոլեկուլներ են, որոնք չափազանց կարևոր, ոչ հազվադեպ՝ անփոխարինելի են օրգանիզմի բազմաթիվ գործառույթներ համար։ Դրանք իրականացնում են բջիջների աշխատանքի մեծ մասը և օգնում են հյուսվածքների և օրգանների գործունեությանը։

Մարդկանց մեծ մասն իր ամենօրյա սննդով ստանում է սպիտակուցների բավարար քանակներ։ Սակայն սպիտակուցների պահանջն առանձնահատուկ նշանակություն է ստանում, երբ ձեր բջիջներն ակտիվ աճելու և վերականգնվելու կարիք ունեն, օրինակ, երբ դուք երեխա եք կամ դեռահաս, հիվանդ եք, վիրահատվել եք կամ եթե հղի կամ կրծքով կերակրող մայր եք։

Օրգանիզմը սպիտակուցները կարող է օգտագործել նաև էներգիա ստանալու համար, հատկապես, եթե դուք բավարար քանակով ածխաջրեր չեք ստանում։

Եթե ինչ-որ մեկի մոտ առկա է սպիտակուցային լուրջ պակաս, նրա բոլոր օրգանները ախտահարվում են, այդ թվում՝ գլխուղեղը, իմունային համակարգը և մարսողությունը։

Սպիտակուցները բարձր մոլեկուլային օրգանական միացություններ են, որոնք կազմված են ամինաթթուներից: Կան ամինաթթուների 20 տեսակներ, որոնք կարող են շղթաներում միմյանց միանալ տարբեր ձևերով՝ առաջացնելով տարբեր սպիտակուցներ։ Մեր օրգանիզմում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկ կոդով։

Սպիտակուցների տարբեր տեսակներ ունեն տարբեր գործառույթներ։ Օրինակներից են՝

  • հակամարմիններ, որոնք վիրուսների և բակտերիաների դեմ պայքարող սպիտակուցներ են
  • ֆերմենտներ (էնզիմներ), որոնք բջիջներում քիմիական ռեակցիաներ ստեղծող և նոր մոլեկուլների առաջացմանն օգնող սպիտակուցներ են
  • ազդանշանային սպիտակուցներ, որոնք ազդանշանները տեղափոխում են մարմնի մի շրջանից դեպի մեկ այլ շրջան (օրինակ՝ հորմոններ, ցիտոկիններ և աճի գործոններ)
  • կառուցվածքային սպիտակուցներ, որոնք բջջին և վերջինիս օրգանոիդներին տալիս են որոշակի ձև և մասնակցում են բջջի ձևի փոփոխմանը
  • տրանսպորտային (տեղափոխող) սպիտակուցներ, որոնք իրականացնում են օրգանիզմում տարբեր ատոմների և մոլեկուլների տեղափոխումը
  • շարժողական սպիտակուցներ, որոնք ապահովում են մկանային կծկումը։

Рубрика: Կենսաբանություն 2022-2023

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր:

Կենդանի օրգանիզմներում հայտնաբերվում է Երկրի քիմիական տարրերի մեծ մասը: Ի տարբերություն անկենդան մարմինների՝ կենդանի օրգանիզմներում հատկապես մեծ է թթվածնի, ածխածնի, ազոտի և ջրածնի քանակությունը: Այս չորս տարրերը միասին կազմում են օրգանիզմում բոլոր տարրերի 98%-ը: Դրանք կոչվում են մակրոտարրեր: Շատ ավելի քիչ է հետևյալ ութ տարրերի՝ ծծմբի, ֆոսֆորի, քլրոի, կալիումի, մագնեզիումի, նատրիումի, կալցիումի և երկաթի պարունակությունը: Դրանք էլ միասին կազմում են 1,9%-ը: Մյուս բոլոր տարրերը բջջում պարունակում են չնչին քանակություններով (յուրաքանչյուրը՝ 0,1%-ից պակաս) թեպետ դրանցից որոշ տարրեր շատ կարևոր են բջջի կենսագործունեության համար:

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Բացառություն են կազմում կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում:

Անօրգանական միացություններ, անօրգանական միացությունը քիմիական միացություն է, որը չունի ածխածին կամ ջրածին կապեր։

Ջուրը լուծիչ է, որում լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ:Դրանցից են շատ անօրգանական աղերը, թթուները, հիմքերը, իսկ օրգանական նյութերից` որոշ ածխաջրեր կամ սպիտակուցներ և այլն: Սակայն կան նաև շատ նյութեր, որոնք վատ են լուծվում կամ չեն լուծվում ջրում: Դրանք կոչվում են հիդրոֆոբ նյութեր: