Рубрика: Հայոց լեզու 2022-2023, Գրականություն 2022-2023

Ամանորյան բանաստեղծություններ

Ավետիք Իսահակյան

Նոր տարվա առավոտյան

Այս նոր տարվա առավոտյան,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ, մերոնք միտս եկան,
Եվ սուրբ պահեր հիշեցի:

Տեսա գյուղի տունը մեր…
Ջրաղացի ձայնն անո՜ւշ.
Մեր ծեր թոնիրը վառ էր…
Նորահացի հոտն անո՜ւշ:

Հայրըս եկել քաղաքից`
Քույրիկիս ու ինձ համար
Բերել էր թանկ նվերներ –
Նոր զգեստներ ծաղկավառ:

Բռնած հորըս ձեռներից`
Քույրիկս ու ես թռվռուն
Շրջում էինք բերկրալից
Արփաչայի ափերում:

Ա՜խ, այն օրը հիշեցի,-
Հավերժական տխուր պահ,-
Օտար երկիր գնացի,
Էլ մայրիկիս չտեսա:

Մայրս սեղմած ինձ կրծքին`
Լաց էր լինում սրտաքամ,
Համբուրում էր կարոտով,
Ու չէր թողնում, որ գնամ:

Ձիս քայլում էր գլխահակ
Մտքերիս հետ թախծալից,
Ու տանում էր ինձ հեռու
Մանկության սուրբ վայրերից:

Եվ քայլ առ քայլ` մարում էր
Ջրաղացիս ձայնն անուշ,
Բայց ես լսում էի դեռ
Խեղճ մայրիկիս լացն անհույս:

Այս նոր տարվա առավոտ,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ մերոնք միտս ընկան
Եվ սրտիս մեջ լացեցի…
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությու՜ն թող ըլլա․․․
Ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող ըլլա․․․
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությու՜ն թող ըլլա․․․
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդի.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի`
Բերկըրությու՜ն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերություն թող ըլլա․․․
Ծաղկի` մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությու՜ն թող ըլլա:

Рубрика: Հայոց լեզու 2022-2023, Գրականություն 2022-2023

Իմ սենյակը

Իմ սենյակը փոքր, բայց հարմարավետ է։ Այն ունի դեղին պատեր և փայտե մանրահատակ։ Իմ սենյակում բացի ինձնից քնում է նաև իմ սիրելի տատիկը։ Մեր սենյակում գեղեցիկ կահույք է՝ երկու սպիտակ  հայելիով և երկու ուղղակի սպիտակ պահարան, կանաչ գրասեղան և անկողին։ Գրասեղանին ես անում եմ իմ տնայինները և ազատ ժամանակ, երբ որոշում եմ ինչ որ բան սարգել Իմ ազատ ժամանակը ես անցկացնում եմ իմ սենյակում։ Ես փոքրուց սիրել եմ իմ սենյակը, երբ վախենում էի ,գնում էի իմ սենյակ՝ տատիկիս մոտ, և նույն վայրկյանին հանգստանում էի։ Իմ բոլոր տաք և երջանիկ հիշողությունները կապված են  սենյակիս հետ։  

Рубрика: Գրականություն 2022-2023

Ղևոնդ Ալիշան «Հուշիկք հայրենյաց Հայոց» 

Հատվածներ 

Սակայն ինչ ալ որ ըլլա քու վիճակդ կամ գործդ, հիշե Հայկա՛կ, որ գործն` իրմով չէ՛ ազնիվ կամ մեծ, այլ ընողն է որ կ՚ազնվացնե կու սրբացնե զգործը։ — Առանց գործողի` գործք մեռյալ սոսկ անուն մ՚են․ մարդս` զանունը բան կ՚ընե, բանը գործ, գործը` կենդանություն և զկենդանությունն` անմահություն։ 

Հաջողությունն շատ հեղ երկնից շնորհք մ՚է․ բայց առանց երկրիս վրա աշխատելու` վերեն հաջողություն չիջներ։ Մանավանդ թե հաջողությունն պատրաստ է իբրև զարև և զանձրև, բայց եթե ագարակն սերմանված չէ` ի՞նչ բուսցնեն երկնից շողն ու ցողն։ 

Մարդս փոքրիկ արարած մ՚է, բայց ոտքերն երկրիս ամեն կողմն ալ կրնան կոխել․ երկու ձեռքովը կրնա ծայրեիծայր աշխարհակալել․ սրտին` պզտիկ կու գա տիեզերաց սահմանն, միտքն`անսահմանության մեջ ճամբա կու բանա․ հոգին` կու տիրե երկնից․ սերն` կու հասնի Արարչին առջև, և կ՚ըսե․ Ահավասիկ եմ։ 

Ահա ազգք և ազինք, մեզի մոտ և հեռի, Հայկա՛կ, ամենքն զբաղած են իրենց հայրենի ագարակը շենցնելու․ և անդրանիկն ազգաց` մեր ազգն` կրնա՜ ըլլալ հետամնաց։… Մարդ, սիրտ ունող մարդ` չի կրնար լսել զայս` առանց սոսկալու, թող թե Հայ մարդ։ 

Առ և դու ուրեմն, ո՛վ Հայկակ, քու վիճակիդ հարմար աշխատության գործիդ, վերցուր հերկինք, օրհնել տուր․ և աշխատե։ Աշխատե հերկրի, միտքդ հերկինս, սիրտդ հայրենյացդ վրա։ 

Առանց երկնից օրհնության` չի հաջողիր գործ հայրենյաց ի վերա երկրի։ Զոր երկինք չօրհներ, ի զուր օրհնեն և հայրենիք․ և զոր չեն օրհներ հայրենիք` նա չօրհնվիր և հերկնից։ 

Կու բուսնի և սերմն ատելության, կու ծածկե դաշտեր․ սպասե, և կու տեսնես փուշ և տատասկ։ 

Սիրո սերմիկն` թե և կորդացեալ երկրի մ՚ավանդվի, անխոնջ և ամուր արօրին տակ, քրտնաջան մշակին համբերությամբ, վերջապես կու ծլի, ծաղկի, պտղաբերե և սնուցանե։ 

Ո՜վ անձնուրաց հոգի, բարեխնդիր հայրենասիրություն, դու պատրաստե, վառե, սրբե զսիրտ Հայկակա։ Քեզմով վառված սիրտն` անխայթ և անմուխ լույս կ՚արձակուե, և եթե խարկի, մրկի սիրտն, և անցնի երկնավոր մասամբն, երկնունակ մասն` մնա ի վերա հայրենյաց, որպես հոտ մուշկի եւ կնդրուկի։ 

Եվ շատ սեղաններ, շատ տապաններ, շատ քարեր ու հողեր կան ի Հայաստան, ուսկից դաեդար և անդադար կու ծխե հոտն անուշության, հոտն հայրենյաց, զոր չեն կրնար ջնջել ոչ զենք և ոչ քենք։ 

Վասն զի մեր առաքինի և ճշմարիտ, ընկերասեր, ազգասեր որդեսեր եւ հայրասեր նախնիքն, այն երկրին վրա իրենց պարկեշտ նշխարքը թողելով, անմահության շնչով վերեն անոր վրա միշտ կու շնչեն և կու շշնջեն։

Рубрика: Հայոց լեզու 2022-2023, Գրականություն 2022-2023

Իմ տոհմածառը

1606 Շուշիի Տեր Մեհրաբ քահանան վերձնելով իր միակ որդուն՝ Խաչիկին, գախթում է Տավուշի  մարզի Իջևան քաղաք։Խաչիկն ունենում է երկու որդի՝ Վարդան և Գրիգոր։Գրիգորը ունենում է երկու որդի և իր ավագ որդուն կոչում է  Մեհրաբ և կրցեր որդուն Միրզա, մեր տոհմնել հենց սերում է Մեհրաբից։Մեհրաբն ունենում է երկու որդի՝ Իսահուլի և Տեր Կարապետ։Տեր Կարապետնել  ունենում է երկու որդի  Խաչիկ և Սարգիս։Խարիկն էլ  երկու որդի՝ Կարապետ և Սարգիս։Սարգիսն էլ ունենում է մեկ որդի Սևխան։ Սևխան իմ հայրիկի պապիկն է,երկրորդ համաշխարային պատերազմից վերադարնում է  տուն տեսնելով,որ ծնողները մահացել են նա տեղափոխվում է   Երևան  և չգիտենք ինչու անունը փոխում է Սևան,ամուսնանում է  ունենում  է երկու որդի մեծի անունը Սերժ փոքրինը Ստեփան։Սերժն իմ պապիկն է,որին ցավոք ես չեմ տեսել։Իմ պապիկն ունեցել է երկու որդի Հրայր՝ իմ հայրը և Հայկ իմ՝ հորեղբայրը։Հրայրն ունի երկու որդի Դավիթ և Միքայել։1606 թվականից մինչև այսօր մեր տոհմում շատ նախա տատեր,տատեր և հորաքույրներ  եմ ունեցել,բայց նրանց անունները տեղ չեն գտել տոհմածառի ճուղերում, ցավոք իմ անուննել տեղ չի գտնելու տոհմածառում։

Рубрика: Գրականություն 2022-2023

Ղևոնդ Ալիշան

Ղևոնդ (Քերովբե) Ալիշանը ծնվել է 1820 թ. հուլխոի 18-ին Կոստանդնուպոլսում, դրամագետ-հնահավաք Պետրոս Մարգարի Ալիշանյանի ընտանիքում: Տասներկու տարեկան հասակում նրան տալիս են Վենետիկի ս. Ղազար վանքի դպրոցը («Ընծայարան»), ուր չորս տարի ուսանելուց հետո փոխադրվում է «Բարձրագույն կրթարանը»։ Այստեղ էլ նա սկսում է գրական իր առաջին փորձերը:

1841 թ. Ալիշանը նշանակվում է ուսուցիչ Վենետիկի Ռափայելյան վարժարանում։ Դասավանդմանը զուգնթաց` նա աշխատակցում է «Բազմավեպ» հանդեսին, որ լույս էր տեսնում 1843 թվականից։ 1848 թ. նա նշանակվում է հիշյալ վարժարանի տեսուչ: Ալիշանը Վենետիկում է լինում, երբ բռնկում է իտալական ապոտամբությունը ավստրիական լծի դեմ. նա լսում է վարժարանի աոջևով անցնող հազարավոր իտալացի հայրենասերների ազատության ոգեշունչ երգերը, ականատես է լինում Վենետիկի փողոցներում մղվող մարտերին։ Եվ այդ ամենը երիտասարդ բանաստեղծի վրա թողնում է ուժեղ տպավորություն: Իտալական ժողովրդի ազատագրական պայքարի այդ օրերին Ալիշանը գրում է «Մասիսու սարերն», «Բա՜մ, փորոտան… և մի քանի այլ մարտաշունչ-հայրենասիրական բանաստեղծություններ։

1850–1853 թթ. զանազան առիթներով Ալիշանը լինում է Հռոմում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Վիեննայում, ուր ուսումնասիրում է հայկական գրչագիր մատյանները, նյութական ու հոգևոր կուլտուրայի հուշարձանները, նյութեր է հավաքում հայագիտական իր ուսումնասիրությունների համար։ Այս ճանապարհորդության ընթացքում նա բնագրից թարգմանում է Բայրոնի «Չայլդ Հարոլդ» պոեմի չորրորգ երգը և գրում է մի շարք բանաստեղծություններ:

նա բնագրից թարգմանում է Բայրոնի «Չայլդ Հարոլդ» պոեմի չորրորգ երգը և գրում է մի շարք բանաստեղծություններ:

Մանկավարժական երկարատև աշխատանքից հետո Ղևոնդ Ալիշանը 1872թ․մինչև իր մահը (1901 թ. նոյեմբերի 22), նվիրվում է հայագիտությանը։

Հայագիտության և հայ գրականության պատմության մեջ Ղևոնդ Ալիշանը գրավում է նշանակալից տեղ։ Նրա գրչին են պատկանում հայոց պատմության, հնագիտության, աշխարհագրության վերաբերյալ բազմաթիվ ստվարածավալ ւսշխատռւթյուններ, ինչպես` «Տեղագիր հայոց մեծաց», «Շնորհալի և պարագա յուր», «Շիրակ», «Սիսվան», «Սիսական», «Հայրունի», «Բնունի», «Այրարատ», «Հին Հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց», «Հայապատում» և այլ փոքր ռւ մեծ բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստական հսկայական նյութ են պարունակում մեր ժողովրդի պատմական անցյալի համարյա բոլոր շրջանների և գրեթե բոլոր բնագավառների վերաբերյալ։

Рубрика: Գրականություն 2022-2023

Սևանի Աստվածամայրը

Հայ Եկեղեցու հնագույն սրբապատկերներից է (հավանաբար՝16-րդ դարի վերջ), որը եղել է Սևանի վանքում։ Սրբապատկերի առանձնահատկությունն այն է, որ Մանուկ Հիսուսը պատկերված է Խաչը գրկած եւ Իր չարչարանքի գործիքներով։ Աստվածամոր վեհանձն ու մտախոհ պատկերը նույնպես խոսուն է՝,,Ամեն բան կանխորաշված է…,,։ Երբ 1692 թ. կարճ ժամանակով Սևանի վանքում է հաստատվել Մխիթար Սեբաստացին (հետագայում Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիրը), թույլ տեսողութուն ունենալով` նա օրերով աղոթել է այս պատկերի առաջև, շուտով վերագտել տեսողությունը։

Սրբանկարն այժմ ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նկարի ձախ մասում երևացող ձեռքը Հուդայի ձեռքն է, առջևում` 30 արծաթը:

Աղբյուրը` Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջի:

Рубрика: Հասարակագիտություն 2022-2023, Գրականություն 2022-2023

Գաբրիել Գարսիա Մարկես. Նամակ մահվանից առաջ «վերլուծություն»

Գարսիա Մարկեսը իր նամակում ասում է, որ մարդ պետք է ապրի մտածելով: Պետք է ապրի հաջորդ օրվա մասին մտածելով , այսօրվա գործը վաղվան չթողնի: Նա գրում է` եթե Աստված իրեն մի հնարավորություն էլ տար ապրելու, նա իրերը կգնահատեր ոչ թե ելնենով դրանց գնից,այլ նշանակությունից: Իմ կարծիքով նա կուզեր ապրել կրկին,բայց ավելի գիտակցաբար, որովհետև նա գրում էր այդ նամանկում թե ինչ քայլեր կաներ այս կյանքում: Կցանկանար վայելել շոկոլադե պաղպաղակի հիանալի համը: Նա երեխային թևեր կտար, որպեսզի նա ազատ և ինքնուրույն ճախրեր: Ծերերին կհամոզեր, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:

Рубрика: Գրականություն 2022-2023

Վանո Սիրադեղյան«Բուքը, երգը, երեխան»

Այս պատմությունը մի տղաի մասին է, ով ցրտին ու բքին շուտ է հասել դպրոց։ Չնայած այդ ցրտին պահակը չթողեց տղային մտնել դպրոց և հետ ուղարկեց տուն։ Հետ գնալուց նա մտածում է, որ եթե նրան չեն թողում դպրոց դա նրա համար լավ է։ Քայլելուց նա րսում է և այդ պատճառով սկսում է պարել՝ զգույշորեն խցելով թանաքամանը, որպեսզի թանաքը չթափի։ Ճանապարհին նա սկսում է երգել Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել, որի ժամանակ գալիս է տնորենը և հարցնում, թե ցրտից հո չի գժվե՞լ, երեխան այդ լսելով սպսում էի վզակոթի հարվածի, բայց ավելի շատ դպրոց ներս մտնելուն։

Իմ կարծիքով այս պատմությունը լավատեսության և հուսի մասին է, որովհետև չնայած նրան, որ տղային հետ վռնդեցին տուն նա երգում էր ուրախ կյանքի մասին։

Рубрика: Հայոց լեզու 2022-2023, Գրականություն 2022-2023

Թեյի արարողակարգ

Թեյի արարողակարգ թեյի պատրաստման ծիսակարգային ձև է, որը ձևավորվել է ասիական մշակույթում չինացիների, ճապոնացիների, հնդիկների, թաիվանցիների և վիետնամացիների կեղմից։ Թեյի արարողությունը, որը ճապոներենից բառացի թարգմանած նշանակում է «թեյի ձև», իսկ չինարեն՝ «թեյի արվեստ», մշակութայի գործունեություն է, որը ներառում է արարողային պատրաստությունը և թեյի մատուցումը։ Ճապոնական թեյի արարողությունը ավելի հայտնի է, և ձևավորվել է չինական թեյի արվեստի ազդեցությամբ հին և միջին դարերում սկսած 9-րդ դարից, երբ թեյը առաջին անգամ Չինաստանից ներկայացրին Ճապոնիա։ Վիետնամացիների թեյի արարողությունը, որը նույնպես ձևավորվել է չինականի հիման վրա, նաև կատարվում է հարսանիքների և այլ կրոնական ծիսակատարությունների ժամանակ։ Կարելի է նաև ուշադրություն հրավիրել ամբողջական արարողությանը, գործիքներին, ժեստերին և այլն, որոնք գործածվում են այնպիսի արարողությունների ժամանակ ինչպիսին է թեյի արվեստը։ Բոլոր այս թեյի արարողությունները և ծիսակարգերը ներառում են «գեղեցիկի հիացումը առօրյա կյանքի անազնվության մեջ», ինչպես նաև նրբաճաշակություն, ներքին հոգևոր կապ, հնազանդություն, զսպվածություն և պարզություն «ինչպես բոլոր արվեստները, որ մասնակցում են հոգևոր կապին, արվեստագիտական արհեստականությանը, վերացականությանը, առարկայապաշտությանը և ծևամոլությանը» որոշ չափով։

Читать далее «Թեյի արարողակարգ»
Рубрика: Գրականություն 2022-2023

Փ․ Բուզանդի «Հայոց Պատմություն»

Հատվածներ Փ․ Բուզանդի «Հայոց պատմություն» երկից

Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տրվեց’ բանակից դուրս պահել նրան և տանել սպանել։ Եվ մինչ նա ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում էր արքունի հրապարակին, այդտեղ արքունիքից վրա են հասնում բազմաթիվ սպասավորներ’ զինված սրերով, նիզակներով, սվիններով, վաղրերով ու սակրերով, և ասպարակիր հետևակ զորք։ Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձիուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան, տարան գլխատելու տեղը։

Նրա կինը նույն վշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով։ Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մարդկանց համար աստվածային արարողություն էր կատարվում՝ առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես Մեծ եպիսկոպոսապետը։ Կինը հասնելով եպիսկոպոսապետի մոտ՝ գուժում էր իր անմեղ ամուսնու կորուստը։ Ճիչ բարձրացրեց՝ ասելով. «Շտապի’ր, հասիր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»։ (Իսկ նա) արարողությունը ընդհատելով՝ վազում է թագավորի պալատը, դռանը հասնելով՝ ներս է ընկնում թագավորի մոտ։ Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ քահանայապետին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ Գնելին չսպանի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսր ծածկում է՝ խռմփացնելով՝ իբր թե քնած է, որպես թե նրա խոսքերը չի լսում։ 

Читать далее «Փ․ Բուզանդի «Հայոց Պատմություն»»