Рубрика: Հասարակագիտություն 2-րդ կուրս

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապեության օրենքը սպառողների իրավունքների պաշտպանության մասին․ ընդունված է 2001թ. Գլուխ 1
Առաջադրանք՝

  • Սպառողի իրավունքները:

Սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) օգտագործման, պահման, փոխադրման և օգտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի, առողջության և գույքի համար: Սպառողի կյանքի, առողջության և գույքի նկատմամբ ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության ապահովման պահանջները պարտադիր են և սահմանվում են օրենքով նախատեսված կարգով:

2. Արտադրողը (կատարողը) պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը սահմանված ծառայության ժամկետի կամ ապրանքի (աշխատանքի) պիտանիության ժամկետի ընթացքում:

Եթե սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` արտադրողը (կատարողը) երկարատև օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար չի սահմանել ծառայության ժամկետ, ապա նա պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը` ապրանքը (աշխատանքը) սպառողին հանձնելու օրից սկսած` տասը տարվա ընթացքում:

Ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը չապահովելու հետևանքով սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան:

3. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգ օգտագործման, նրա պահման, փոխադրման, օգտահանման համար անհրաժեշտ է պահպանել հատուկ կանոններ (այսուհետ` կանոններ), ապա արտադրողը (կատարողը) պարտավոր է դրանք նշել ապրանքի (աշխատանքի, ծառայության) պատկանելիք փաստաթղթերում, պիտակի վրա` մականշվածքով կամ այլ եղանակով, իսկ վաճառողը (կատարողը) պարտավոր է այդ կանոնների մասին տեղեկացնել սպառողին:

4. Սպառողի կյանքի, առողջության և գույքի անվտանգությունն ապահովող պահանջները ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանության պարտադիր հավաստման:

5. Եթե պարզվել է, որ ապրանքի (աշխատանքի) օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոններն սպառողի կողմից պահպանելու դեպքում ապրանքը (աշխատանքը) վնաս է պատճառում կամ կարող է վնաս պատճառել սպառողի կյանքին, առողջությանը և գույքին, ապա արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է անհապաղ դադարեցնել դրա արտադրությունը (իրացումը) մինչև վնասի պատճառի վերացումը, իսկ անհրաժեշտության դեպքում` միջոցներ ձեռնարկել այն շրջանառությունից անհապաղ հանելու և սպառողից, նրա համաձայնությամբ, հետ վերցնելու համար:

Եթե վնասի պատճառները հնարավոր չէ վերացնել, ապա արտադրողը (կատարողը) պարտավոր է այդպիսի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հանել արտադրությունից: Եթե արտադրողը (կատարողը) այդ պարտականությունը չի կատարում, ապա ապրանքի (աշխատանքի, ծառայության) արտադրությունից և շրջանառությունից հանումը կատարվում է այն իրավասու պետական մարմնի կարգադրագրով, որն իրականացնում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի և անվտանգության վերահսկողությունը:

Ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հետ վերցնելու հետ կապված` սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման արտադրողի (կատարողի) կողմից` լրիվ չափով:

Վաճառողի (կատարողի) կողմից սպառողների կյանքի, առողջության և գույքի համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման (աշխատանքի կատարման) համար վաճառողը (կատարողը) պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 i

Հոդված 9.Սպառողի իրավունքն արտադրողի (կատարողի, վաճառողի) և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ

 

1. Սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի (կատարողի, վաճառողի), նրա աշխատանքային ռեժիմի և իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որը արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը մատչելի ձևով ներկայացվում է սպառողներին ի գիտություն` առուվաճառքի պայմանագրերի միջոցով և սպառողների սպասարկման որոշակի ոլորտներում ընդունված ապրանքային պիտակների միջոցով և այլ եղանակներով, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրերի կնքման ժամանակ:

  • Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողի (արտադրողի, կատարողի) պատասխանատվությունը:

1. Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողը (արտադրողը, կատարողը) կրում է օրենքով և (կամ) պայմանագրով նախատեսված պատասխանատվություն:

2. Սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման լրիվ չափով` չհաշված սույն օրենքով կամ պայմանագրով սահմանված տուժանքը (տուգանքը):

3. Տուժանքի (տուգանքի) վճարումը և վնասների հատուցումը վաճառողին (արտադրողին, կատարողին) չի ազատում սպառողի նկատմամբ բնեղենով պարտավորությունները կատարելու պարտականությունից:

4. Վաճառողը (արտադրողը, կատարողը) ազատվում է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ պարտավորությունների կատարումը կամ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքի (աշխատանքի, ծառայության) օգտագործման, պահման և փոխադրման սահմանված կանոնների խախտման կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով:

5. Սույն օրենքով կամ պայմանագրով նախատեսված տուժանքի (տուգանքի) վճարման մասին սպառողի պահանջները պետք է բավարարվեն վաճառողի (արտադրողի, կատարողի) կողմից` կամավոր կամ դատական կարգով:

6. Սպառողն իրավունք ունի պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճը հանձնել դատարան, եթե իր հետ կնքվել է այնպիսի պայմանագիր, որը ողջամիտ հնարավորություն չի ընձեռել սպառողին բանակցելու դրա պայմանները, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը: Սույն մասի պահանջները տարածվում են ցանկացած պարտադիր գործընթացի վրա, որով սպառողի` դատարան դիմելու իրավունքը կարող է սահմանափակվել:

Рубрика: Հասարակագիտություն 2-րդ կուրս

ՓԵՏՐՎԱՐ 26 — ՄԱՐՏ 3

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 11/
Առաջադրանք՝

  • Ծնողների իրավունքները և պարտականությունները:
Հոդված 49.Ծնողների իրավունքների ու պարտականությունների հավասարությունը

1. Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

2. Սույն գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:

Հոդված 50.Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողների իրավունքները

 

1. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն ունեն իրենց երեխայի հետ համատեղ ապրելու և նրա դաստիարակությանը մասնակցելու իրավունքներ:

2. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաև նրանց մայրությունը և (կամ) հայրությունը որոշելիս ծնողները ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները:

Մինչև անչափահաս ծնողների ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որը անչափահաս ծնողների հետ համատեղ կիրականացնի այդ երեխայի դաստիարակությունը: Երեխայի խնամակալի և անչափահաս ծնողների միջև առաջացած տարաձայնությունները կարգավորում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

3. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն իրավունք ունեն ընդհանուր սկզբունքներով ընդունելու կամ վիճարկելու իրենց հայրությունը և մայրությունը:

Հոդված 51.Երեխաներին դաստիարակելու և կրթություն տալու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 52.Երեխաների իրավունքները և շահերը պաշտպանելու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 53.
Ծնողական իրավունքների իրականացումը

Հոդված 54. Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը

Հոդված 55.Խորթ երեխաներին դաստիարակելու և խնամելու` խորթ ծնողների իրավունքները և պարտականությունները
Հոդված 56.
Պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ ազգականների` երեխայի հետ շփվելու իրավունքը
Հոդված 57.Ծնողական իրավունքների պաշտպանությունը
Հոդված 58.
Երեխային վերցնելը նրա կյանքը և առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում
Հոդված 59.Ծնողական իրավունքներից զրկելը
Հոդված 60.
Ծնողական իրավունքներից զրկելու կարգը

Հոդված 61. Ծնողական իրավունքներից զրկելու հետևանքները

Հոդված 62.Ծնողական իրավունքների վերականգնումը

Հոդված 63. Ծնողական իրավունքների սահմանափակումը

Հոդված 64. Ծնողական իրավունքների սահմանափակման հետևանքները

Հոդված 65.Երեխայի շփումը ծնողական սահմանափակ իրավունքներով ծնողների հետ

 

Ծնողներին, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կարող է թույլատրվել կապ ունենալ երեխայի հետ, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա: Երեխայի հետ ծնողների շփումը թույլատրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, խնամատար ծնողների կամ երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ այն կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինողի համաձայնությամբ, որտեղ գտնվում է երեխան:

 

Հոդված 66.Ծնողական իրավունքների սահմանափակման վերացումը

 

1. Եթե վերացել են այն հանգամանքները, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները, ապա դատարանը ծնողների կամ նրանցից մեկի հայցի հիման վրա կարող է վճիռ կայացնել երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու և սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին:

2. Հաշվի առնելով երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը, եթե երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելը հակասում է նրա շահերին:

(66-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն օրենք)

 i

Հոդված 67.Խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը դատարանի կողմից քննելիս

 

1. Դատարանը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց:

2. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դեպքում` նաև սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրված եզրակացությունը երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու մասին:

Рубрика: Հասարակագիտություն 2-րդ կուրս

ՓԵՏՐՎԱՐ 19-25

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 10, 11/
Առաջադրանք՝

  • Երեխայի իրավունքները:

Հոդված 41. Ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքը,Հոդված 42. Ծնողների և այլ ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը, Հոդված 43. Երեխայի պաշտպանության իրավունքը, Հոդված 44. Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը, Հոդված 45. Երեխայի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունքը, Հոդված 46. Երեխայի անունը և ազգանունը փոխելը, Հոդված 47. Երեխայի գույքային իրավունքները:

  • Ծնողների իրավունքները և պարտականությունները:
Հոդված 49.Ծնողների իրավունքների ու պարտականությունների հավասարությունը

 i

1. Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

2. Սույն գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:

Рубрика: Հասարակագիտություն 2-րդ կուրս

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 34, 5, 678/
Առաջադրանք՝

  • Ամուսնություն կնքելու պայմաներն ու կարգը:

Ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից:

1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

  • Ամուսնության դադարման հիմքերը:

1. Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով:

2. Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով` ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա:

3. Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

  • Ամուսնությունն անվավեր ճանաչելը:

1. Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը:

2. Անվավեր է ճանաչվում սույն օրենսգրքի 10-րդ11-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):

3. Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

4. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դրա պետական գրանցման պահից:

  • Ամուսիների իրավունքները:

1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում:

2. Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են` ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից:

3. Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար:

  • Ամուսիների պարտականությունները:

Рубрика: Հասարակագիտություն 2-րդ կուրս

ՀՈՒՆՎԱՐ 8-14

Դասանյութ՝ Իրավագիտություն /էջ 282-ից/

Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝
Աշխատանքային օրենսգիրք Գլուխ 17 և 18՝

  • Սահմանե՛լ աշխատաժամանակ հասկացությունը:

Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ:

  • Աշխատաժամանակի տեսակները:
  • նորմալ

Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:

2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքովև այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերի: 

3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

4. Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Սույն մասով սահմանված պահանջի կատարման պարտականությունը տարբեր գործատուների մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատելու դեպքում կրում է աշխատողը, բացառությամբ այն դեպքի, երբ գործատուն աշխատողի կողմից գրավոր տեղեկացվել է աշխատողի համատեղությամբ աշխատելու վերաբերյալ: 

  • կրճատ

1. Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է`

1) մինչև յոթ տարեկան երեխաների համար` օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ` պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս. 

2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար` օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ` պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս. 

3) տասներկուսից մինչև տասնհինգ տարեկան երեխաների համար` օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ` պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս. 

4) տասնհինգից մինչև տասնվեց տարեկան երեխաների համար` շաբաթական մինչև 24 ժամ` պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս. 

5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ` պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս. 

6) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:

7) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

2. Մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող աշխատանքներում աշխատողների աշխատաժամանակի կրճատման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

  • ոչ լրիվ աշխատաժամանակ

1. Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է`

1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ.

2) աշխատողի պահանջով` կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա.

3) հղի կնոջ և մինչև երկու տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով. 

4) հաշմանդամություն ունեցող անձի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա. 

5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով, և յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:

2. Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի հատկացման կարգը սահմանվում է կողմերի համաձայնությամբ և կարող է ներառվել աշխատանքային պայմանագրում: 

3. Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:

  • արտաժամյա աշխատանք
  • գիշերային աշխատաժամանակ
  • Սահմանե՛լ հանգստի ժամանակ հասկացությունը:

Հանգստի ժամանակը սույն օրենսգրքով, օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:

  • Հանգստի ժամանակի տեսակները:

 հանգստանալու և սնվելու համար ընդմիջումը.

2) աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումները.

3) աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջև ընկած անընդմեջ հանգիստը.

4) ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը.

5) ամենամյա հանգիստը (ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրեր, արձակուրդ):

Рубрика: Հասարակագիտություն 2-րդ կուրս

ՆՈՅԵՄԲԵՐ 27- դեկտեմբեր 1

ՆՈՅԵՄԲԵՐ 27- դեկտեմբեր 1
Աշխատանքային իրավունք
Դասանյութ՝ Իրավագիտություն /էջ 263-ից/
Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝
Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

  • Աշխատանքային պայմանագիր հասկացությունը

 Հոդված 83․

Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, պաշտոնում, որակավորմամբ կամ որակավորում չպահանջող աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

  • Աշխատանքային պայմանագրի կնքաման կարգը

Հոդված 85․

1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից ` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում ` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո` եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում ` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին: 

1.1. Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով այն կողմերի միջև փոխանակելով, որը հնարավորություն է տալիս հաստատելու պայմանագրի իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիրն ստորագրած կողմը աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում և նրա ստորագրելուց հետո այն ստանում է հետևյալ մեկ կամ մի քանի եղանակներով.

1) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակը պատվիրված նամակով ` ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.

2) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.

3) աշխատանքային պայմանագրի ստորագրված և էլեկտրոնային պատկերատպված (սկանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով (այդ թվում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:

1.2. Մինչև տասնչորս տարեկան անձի հետ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում մինչև տասնչորս տարեկան անձի անունից աշխատանքային պայմանագիրն ստանում, ստորագրում և դրա մեկ օրինակը գործատուին է հանձնում ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը:

1.3. Աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված այն պահից, երբ պայմանագիրն ստորագրած երկու կողմն էլ ստանում է աշխատանքային պայմանագրի` երկու կողմի ստորագրած օրինակը:

2. Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

3. Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

  • Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս

Հոդված 91․

1. Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:

3. Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`

1) տասնութ տարին չլրացած անձինք.

2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք.

3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.

4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

  • Աշխատանքային պայմանագրի տեսակները

Հոդված 94․

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

  • Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

Հոդված 109․

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվում է `

1) կողմերի համաձայնությամբ.

2) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում. 

3) աշխատողի նախաձեռնությամբ.

4) գործատուի նախաձեռնությամբ.

5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.

7) եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.

8) եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ հոգաբարձուն կամ խնամակալը (նրանց բացակայության դեպքում` մինչև տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը), նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ տեսչական մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում.

9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.

10) 10-րդ կետն ուժը կորցրել է 01.08.2023 թվականից

11) աշխատողի մահվան դեպքում.

12) աշխատանքի ընդունվելիս սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերի համաձայն` ներկայացված տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում.

12.1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ սահմանված փորձաշրջանի արդյունքներով.

12.2) օրենքի ուժով `

ա. սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դեպքում, երբ գործատուն աշխատողին չի ծանուցել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և չի ընդունել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին համապատասխան անհատական իրավական ակտ, իսկ աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել,

բ. սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված այն դեպքում, երբ աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և աշխատանքային պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը չի ներկայացել աշխատանքի, իսկ գործատուն չի ընդունել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտ,

գ. սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում,

դ. սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում.

13) աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում:i

2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատողին աշխատանքից ազատելը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 12.2-րդ կետով նախատեսված դեպքերի: 

3. Աշխատողի վերջին աշխատանքային օր է համարվում `

1) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում` աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի վերջին օրը, եթե այդ ժամկետը լրանալուց հետո աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվում սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան.

2) սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում` աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցման մեջ նշված ժամկետի վերջին օրը.

3) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում` սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրը.

4) սույն մասի 1-3-րդ կետերով չնախատեսված այլ դեպքերում` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան` որպես աշխատանքային հարաբերությունների դադարման ժամկետ հանդիսացող և աշխատողին աշխատանքից ազատելու մասին գործատուի անհատական իրավական ակտում նշված օրը, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

4. Իրավաբանական անձանց գործադիր մարմինների (կոլեգիալ և միանձնյա) անդամների լիազորությունների դադարեցման և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի լուծման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այդ իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Рубрика: Հասարակագիտություն 2-րդ կուրս

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունք
ՀՀ Սահմանադրություն
Աշխատանքային օրենսգիրք
Դասանյութ՝ Իրավագիտություն /250-263/

Առաջադրանք՝
Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

  • Ո՞վ է համարվում աշխատող:

Հոդված 17․ Աշխատողը

 1. Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

  • Աշխատողի աշխատանքայի պարտականությունները

Հոդված 216․ Աշխատողի պարտականությունները

 Աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, արտակարգ դրության կամ կարանտինի ընթացքում գործող` Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին, իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով), պաշտոնի անձնագրով, գործատուի ներքին և անհատական իրավական ակտերով իրեն վերապահված գործառույթները:

  • Աշխատողի աշխատանքային իրավունքները
  • Ո՞վ է համարվում գործատու:

Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը:

  • Գործատուի աշխատանքային պարտականությունները

Հոդված 217․ Գործատուի պարտականությունները

Գործատուն պարտավոր է`

1) աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.

2) նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը.

3) սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը.

4) ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ.

5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում աշխատողին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.

6) կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:

  • Գործատուի աշխատանքային իրավունքները
Рубрика: Հասարակագիտություն 2-րդ կուրս

ՆՈՅԵՄԲԵՐ 13-19

  • Որո՞նք են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են `

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը
  • անձնագիրը

Մինչև 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կարող է չպահանջվել, եթե ներկայացվել են ծննդյան վկայականը և ծնողների ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը

Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում:

Ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը ինքինին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխմանը:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը

Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը ` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ:

Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն`

1) եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում

2) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ

3) եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը

  • Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը, ինչպես նաև այն երեխայի քաղաքացիությունը, որի ծնողների քաղաքացիությունն անհայտ է, կամ որի ծնողները չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն

1. Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`

1) ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են

2) ծնողների քաղաքացիությունն անհայտ է

3) ծնողներն այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային ` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն

4) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը ` այլ երկրի քաղաքացի, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային

5) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է

6) ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային

Երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:

Երեխան Հայաստանի Հանրապետությունում ծնված է համարվում նաև, եթե ծնվել է Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավում:

Ծնողի քաղաքացիությունը համարվում է անհայտ, եթե մինչև երեխայի քաղաքացիությունը որոշելը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից հնարավոր չի եղել որոշել ծնողի քաղաքացիությունը:

  • Ազգությամբ հայ երեխայի քաղաքացիությունը, ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն

1. Ազգությամբ հայ երեխան, որի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

Երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում է նաև ծնողների գրավոր համաձայնությունը:

  • Ո՞վ կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե `

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում

2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և

3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ այն անձը`

1) որը մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո ` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար

3) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից

4) որը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող ` քաղաքացիություն չունեցող անձ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ անգործունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում ` խնամակալի միջոցով, պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է, կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը: Երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ներկայանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում ` Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայանում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

  • Երկքաղաքացիություն

Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

Սահմանադրությամբ կամ օրենքով որոշակի պաշտոն ստանձնելու համար միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջ սահմանված լինելու դեպքում այդպիսի պաշտոնին հավակնող անձը պարտավոր է այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ նախկինում ունեցած լինելու մասին տեղեկությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին հայտնել այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով դիմում ներկայացնելիս, իսկ այդպիսի պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնավարման ընթացքում այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում ` այլ պետության քաղաքացիություն ստանալուց հետո ` երկշաբաթյա ժամկետում: Այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

ԻՐՏԵԿ 07.05.2021 թվականից մեկամսյա ժամկետում  Կառավարության լիազորած մարմինը սահմանում է այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` 28.04.21 ՀՕ-183-Ն օրենք:  

Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխելու քաղաքացիությունը ` դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե `

1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում

2) նրա նկատմամբ կա դատարանի ` օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին

4) նա ունի պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորություններ

5) նա ունի «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորություններ, մասնավորապես `

ա. տվյալ տարվա ընթացքում լրանում է արական սեռի քաղաքացու 16 տարին, և վերջինս պետք է կատարի զինվորական հաշվառման կանգնելու իր պարտականությունը

բ. ունենալով զինվորական հաշվառում` չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության կամ չի հաշվառվել զինված ուժերի պահեստազորում

գ. հաշվառված է զինված ուժերի պահեստազորում, սակայն ունի օրենքով սահմանված բժշկական փորձաքննություն (վերափորձաքննություն) անցնելու պարտականություն

դ. քաղաքացիության դադարեցման մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում ընդգրկված է կազմակերպվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին

ե. դիմումի քննարկման ժամանակահատվածում հայտարարվել կամ գործում է ռազմական դրության իրավական ռեժիմ

Այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված ` տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման (տեղեկանքի) հիման վրա: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելիս սույն մասով նախատեսված ` օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու անհնարինության դեպքում քաղաքացին այն կարող է ներկայացնել դիմելու օրվանից սկսած` եռամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) եռամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում դիմումն ընդունած մարմինը քաղաքացու դիմումը մերժում է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դիմումը մերժելուց հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար` օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու դեպքում:

Երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուց հետո ` հինգ տարվա ընթացքում, պարզվի, որ անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, և առկա են քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու հիմքեր, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը նախաձեռնում է անձի ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կազմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին եզրակացություն և ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ` քննարկելու և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին եզրակացություն ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին ` կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը ` անձի քաղաքացիության վերաբերյալ հարցը լուծելու համար:

Рубрика: Հասարակագիտություն 2-րդ կուրս

Վանո Սիրադեղյան«Կռվից դուրս գալ փոքր կորուստներով» «Վերլուծություն»

Այս հոդվածը բավականին հեշտ է կարդացվում, քանի որ Սիրադեղյանը ամեն ինչ պարզ բացատրում է, բայց չնայած հոդվածի պարզությանը իմաստն ու ասելիքը ահռելի կարևոր են հայ ժողովրդի համար։

Հիմնական ասելիքն այն է՝ որ պետք չէ հույս դնել մեծ պետության վրա, նա միայն իր սեփական շահերն է պաշտպանելու, պետք է պայքարել պետականության համար,ինչպես արել է Վրաստանը։ Վրաստանը դեմ է ընկել բոլոր մեծ պետությունների ընդդեմ, նույնիս Իսրայելի, որպեսզի ունենա իր ինքնիշխան պետությունը։

Рубрика: Հասարակագիտություն 2-րդ կուրս

Այս ուրվական քաղաքի բնակիչները ապրում են… «վերլուծություն»

Հոդվածը ներկայացնում է վառ գեղարվեստական նկարագրություններ, քաղաքական և սոցիալական իրավիճակի, որն էլ դառնում է լուրջ քաղաքական և սոցիալական ցնցումներ ։ Հեղինակը փոխաբերական լեզու է օգտագործում ՝ նկարագրելու կորստի և հիասթափության վիճակը, որը զգում են այդ երկրի բնակիչները: Նա նրանց նկարագրում է որպես» ուրվական քաղաքացիներ » ՝ ընդգծելով նրանց անզոր վիճակը երկրում տեղի ունեցած ահռելի փոփոխությունների մեջ ։

Փոխաբերությունների օգտագործումը, ինչպիսիք են» ասպարեզը «և» հոգիները», օգնում են ընդգծել քաղաքականության խաղային բնույթը մի երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ձգտում է շահարկել բնակչության հույզերը: «Քաղաքականացված խաբեբաների» առկայությունը ցույց է տալիս անվստահություն քաղաքական համակարգի և բնակչության հաճախ փոփոխվող սպասումների նկատմամբ:

Վերաթաղման ծեսի նկարագրությունը ՝ որպես» զոհաբերություն», ընդգծում է ժողովրդի կրած ցավի և կորուստների մասշտաբը ։ Այն նաև վկայում է այն մասին, որ երկիրը շարունակում է ընկղմվել բռնության և ոչնչացման ցիկլի մեջ, մինչդեռ ապագայի համար պոտենցիալ ռեսուրսները սպառվում են:

Այս բոլոր պատկերները միասին ստեղծում են հուսահատության, կորստի և ապագայում փոփոխությունների հույսի մթնոլորտ: Դրանք նաև մատնանշում են այն դժվարությունները, որոնց բախվում են երիտասարդ սերունդը, որը ստիպված է պայքարել անցյալի ծանր ժառանգության դեմ: Հոդվածի ընդհանուր երանգը ցույց է տալիս սոցիալական և քաղաքական ապաինտեգրման խնդիրները, որոնք լուրջ ջանքեր են պահանջում երկրում վստահության և կայունության լուծման և վերականգնման համար: