Рубрика: Без рубрики

ԱՊՐԻԼ 15-19

ԱՊՐԻԼ 15-19
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ. ԸՆԴՈՒՆՎԱԾ 1996Թ. Գլուխ 3, 4
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ, Գլուխ 25
Առաջադրանք՝

  • Առանձնացնե՛լ բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները

Հոդված 27․ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացրողները և նրանց իրավունքները

1. Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերելու համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում լիցենզավորված տեսակների շրջանակներում համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

1) միավորվելու մասնագիտական ասոցիացիաներում և դրանց միջոցով մասնակցելու բնակչության առողջության պահպանման և բարելավման, ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորմանը, բժշկական շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը և միության կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը, մասնակից լինելու ոլորտային քաղաքականության մշակմանը և իրականացմանը.

2) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց համբավը.

3) օրենքով սահմանված կարգով ապահովագրելու բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը:

Հոդված 28․ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը

1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են`

1) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից.

2) ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների համապատասխանությունը լիազոր մարմնի սահմանած չափանիշներին.

3) յուրաքանչյուրին ապահովել նրան տրամադրվելիք բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի և պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը.

4) յուրաքանչյուր մարդու պահանջով կամ նրա իրազեկ գրավոր համաձայնությամբ բժշկական օգնության համար այլ վճարողի տրամադրել անհրաժեշտ տվյալներ ցուցաբերած բժշկական օգնության և սպասարկման տեսակի, մեթոդի, ծավալների և քանակի ու դրան համարժեք կատարված ծախսերի մասին.

5) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

6) ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ` օրենսդրությամբ սահմանված կարգով.

7) ապահովել հոգատար և հարգալից վերաբերմունք պացիենտների նկատմամբ.

8) ունենալ պաշտոնական ինտերնետային կայքէջ, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն ծառայությունների, գնացուցակի, բուժանձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև ապահովի հետադարձ կապի հնարավորություն մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ: Սույն պարտականությունը չի տարածվում ռազմաբժշկական հաստատությունների, գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիա կամ առողջության կենտրոն հանդիսացող կամ ստոմատոլոգիական կաբինետի կամ մասնագիտական ոչ ավելի, քան երկու կաբինետի ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ.

9) ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի (բացառությամբ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնող` համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում և մասնագիտացում ունեցող անձի) հետ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները` օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) ապահովել ընթացակարգերով, պացիենտի վարման գործելակարգերով սահմանված պահանջների կատարումը.

11) ստացիոնար պայմաններում պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուց առաջ, իսկ անգիտակից կամ կյանքին սպառնացող վիճակում գտնվող պացիենտներին գիտակցության գալուց կամ կյանքին սպառնացող վտանգի վերացումից հետո իրազեկել պացիենտի իրավունքների (ներառյալ` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի) և պարտականությունների մասին: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստացողներին կամ նրա օրինական ներկայացուցչին նրանց համար մատչելի ձևաչափով տրամադրվում է իրազեկման թերթիկ, իսկ վճարովի կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստացողների հետ կնքվում են վճարովի ծառայությունների մասին պայմանագրեր.

12) պացիենտի իրավունքների և պարտականությունների իրազեկման թերթիկի, ինչպես նաև վճարովի ծառայությունների մասին պայմանագրի օրինակելի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատում է լիազոր մարմինը.

13) Կառավարության սահմանած կարգով հաղորդում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, եթե բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտն անգիտակից է կամ ունի գլխի վնասվածք կամ ուղեղի ցնցում կամ 3-րդ կամ 4-րդ աստիճանի այրվածք կամ կտրող-ծակող գործիքով առաջացրած վերք կամ թափանցող վերք կամ հրազենային վնասվածք կամ պոլիտրավմա կամ թունավորում, կամ պարզված տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ պացիենտի առողջությանը կամ կյանքին պատճառված վնասը բռնի կամ հակաօրինական գործողությունների կամ ինքնավնասման կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանք է, ինչպես նաև այն դեպքերում, երբ բժշկական հաստատություն է տեղափոխվել դիակ.

13.1) լիազոր մարմնի կողմից նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետում տեղեկատվություն տրամադրել լիազոր մարմնին այդ դեպքերի մասին.

14) բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, տրամադրել քննիչին, դատախազին, դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին` օրենքով սահմանված կարգով ներկայացված հարցումների հիման վրա: 

2. Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 29․ Բուժաշխատողներին ներկայացվող պահանջները

1. Ըստ կրթության մակարդակի և առողջապահության բնագավառում իրականացվող գործունեության` բուժաշխատողները բաժանվում են ավագ, միջին, կրտսեր խմբերի բուժաշխատողների:

2. Առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության, բժշկական և ոչ բժշկական մասնագիտությունների, ինչպես նաև նեղ մասնագիտությունների ցանկերը հաստատում է լիազոր մարմինը:

3. Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձինք (ներառյալ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում բժշկական մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի ճանաչման և սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի առկայության դեպքում, բացառությամբ օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության:

4. Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվությունը Կառավարության սահմանած կարգով տրամադրում է լիազոր մարմինը: Սույն օրենքի իմաստով` օտարերկրացի բուժաշխատողի մասնագիտական կարճաժամկետ գործունեություն է համարվում մուտքի վիզայով կամ առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետությունում օրացուցային մինչև 180 օր գտնվելու ընթացքում բժշկական մասնագիտական գործունեության իրականացումը:

Հոդված 30․ Բուժաշխատողների իրավունքները

1. Բուժաշխատողներն իրավունք ունեն`

1) ավագ և միջին բուժաշխատողները, օրենքով սահմանված կարգով իրենց կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան, իրենց իրավասության շրջանակներում իրականացնելու առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն, իսկ կրտսեր բուժաշխատողները` իրենց իրավասության շրջանակներում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն.

2) ապահովագրելու իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

3) ելնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի իրավիճակից` կայացնելու ապացուցողական բժշկությամբ հիմնավորված որոշումներ` լրացուցիչ միջամտություններ կատարելու համար, որոնք նախատեսված չեն համապատասխան կլինիկական ուղեցույցներով.

4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

5) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց մասնագիտական համբավը, պատիվը և արժանապատվությունը.

6) իրենց կրթությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում բժշկական գործունեություն ծավալելու վերաբերյալ լիազոր մարմնից պահանջելու և ստանալու տեղեկանք պատշաճ մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն ունենալու մասին (certificate of good standing).

7) օրենքով սահմանված կարգով ստեղծելու ասոցիացիաներ կամ անդամակցելու դրանց. 

8) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:

Հոդված 31․ Բուժաշխատողների պարտականությունները և պատասխանատվությունները

1. Բուժաշխատողները պարտավոր են`

1) առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով.

2) յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերել շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն.

3) հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.

4) պացիենտին և (կամ) նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղյակ պահել առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ, բացառությամբ պացիենտի գրավոր հրաժարման և օրենքով սահմանված այլ դեպքերի.

5) բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս կիրառել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

6) ավագ և միջին բուժաշխատողները` օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության համակարգում.

7) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

9) իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել լիազոր մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.

10) կատարել պացիենտի վարման գործելակարգերով և ընթացակարգերով սահմանված պահանջները` օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում.

11) պահպանել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները.

12) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

2. Բուժաշխատողները օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

  • Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը /քրեական օրենսգիրք, հոդված 187/

Հոդված 187․ Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե նրա անզգուշության հետևանքով հնարավոր չի եղել կանխել հիվանդության հետագա ընթացքը կամ բարդությունների առաջացումը, կամ եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ առաջացել է սաղմի կամ պտղի վնասում`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Рубрика: Без рубрики

ՄԱՅԻՍ 6-12

ՄԱՅԻՍ 6-12
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գլուխ
 29 — հոդված 238, 239, 240, 247, 248, 249
Առաջադրանք՝

  • Երեխայի շահերի դեմ ուղղված ի՞նչ հանցագործությունների պատիժ է սահմանում ՀՀ քրեական օրենսգիրքը:

Հոդված 238․ Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը

1. 18 տարին լրացած անձի կողմից անչափահասին հանցագործության հմտություններ սովորեցնելը, անչափահասի մեջ հանցավոր գաղափարախոսություն, հանցավոր ենթամշակույթի ավանդույթներ, հանցավոր վարքագծի կանոններ կամ սովորույթներ սերմանելը կամ հանցանքներ կատարելու քարոզը, ինչպես նաև անչափահասի նախաձեռնությամբ իր կամ այլ անձի կողմից կատարվող հանցանքին մասնակից դարձնելը`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ

2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`

Advertisement

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) անչափահասին հանցավոր կազմակերպության մեջ ներգրավելով կամ

2) անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 239․ Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը

1. 18 տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութ կամ առարկա պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություն կատարելուն հակելը կամ ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները`

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ

2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 240․ Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը

1. 18 տարին լրացած անձի կողմից երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը կամ ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը կամ թափառաշրջիկության կամ մուրացկանության պարբերաբար ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ

2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`

Advertisement

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 247․ Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով կամ

2) անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

Հոդված 248․ Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս`

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 249․ Խնամատար ծնողի, խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները չարաշահելը

1. Խնամատարությունը, խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական կամ այլ ստոր դրդումներով օգտագործելը կամ խնամարկյալին կամ հոգեզավակին առանց հսկողության կամ անհրաժեշտ օգնության թողնելը, որն առաջացրել է խնամարկյալի կամ հոգեզավակի իրավունքների և օրինական շահերի ոտնահարում`

Advertisement

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Рубрика: Без рубрики

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՓԵՏՐՎԱՐ 12-19
Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 17/
Առաջադրանք՝

  • Ինչպե՞ս Ադրբեջանը կամովին, առանց դիմադրության դարձավ բոլշևիկյան։ Իսկ իրականում դա Ադրբեջանի որոշու՞մն էր: Ո՞րն է նմանությունը մեր օրերի հետ:

Երկու տարի բացակայությւոնից հետո ՝ 1920 թ․-ին ռուսները վերադառնում են։

1919 թ․ գարնանը նրանք հայտնվում են Ադրբեջանի սահմանին, որից հետո Ադրբեջանը առանց դիմադրության ՝ անարյուն կերպով, մեկ օրում վերածվում է բոլշևիկյան Ադրբեջանի, մնալով անկախ պետություն։

1918-1920 թթ․ Ադրբեջանական Հանրապետությունում կային երկու խոշոր քաղաքական ուժեր ՝ Մուսաֆաթ և Իթիհաթ։ Սրանք եղել են ընդդիմադիր կուսակցություններ։ Մուսաֆաթն ունեցել է մի փոքր ավելի չափավոր, բալանսավորված ադրբեջանական կողմնորոշում, իսկ Իթիհաթ կուսակցությունն եղել է մաքուր թուրքական կողմնորոշմամբ կուսակցություն։

Երբ 1920 թ․ Կարմիր բանակը ՝ ռուսները, հասնում են ադրբեջանական սահմանին, Իթիհաթ կուսակցությունը քարոզչություն է ծավալում ՝ պնդելով, որ պետք չէ դիմադրություն ցուցաբերել ռուսների դեմ, այլ ճիշտ հակառակը ՝ նրանք մեր դաշնակիցներն են և մենք պետք է ընդունենք Կարմիր բանակը և հռչակենք Սովետական Ադրբեջան։

Այստեղից հետևում է, որ սա ոչ թե ադրբեջանական էլիտաների որոշումն թր, այլ Թուրքիայի կողմից պարտադրված որոշում։

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու 2-րդ կուրս

Վահան Տերյան | Մեր պարտքը․Վերլուծություն

Տերյանի ծննդյան օրերին, կարդում ենք նրա հայտնի հոդվածներից մեկը՝ «Մեր պարտքը»։ Հենց սկսզբից ասեմ, որ տպավորված եմ հոդվածից։ Այս հոդվածը կարդալով՝ հասկանում ես, որ ապրում ես նույն իրադարձությունների մեջ, ուղղակի հիմա ցարի տեղը բռնել է մի ուրիշ բռնակալ՝ Պուտինը, որը կրկին ուզում է ոչնչացնել մեր անկախ պետականությունը։ 

Այս դժվարին ժամանակներում հեղինակը հայ մտավորականությանը կոչ է անում միասնականության և անձնուրաց աշխատանքի ՝ հանուն ազգի փրկության: Այն հիշեցնում է հայ ժողովրդի ազատության համար դարավոր պայքարի և նրա անկոտրում հավատքի մասին։ Տերյանն ընդգծում է, որ այդ օրերին խնդիրը ոչ միայն մշակութային անվտագնությունն է, այլ նախ և առաջ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը:Նա կոչ է անում մտավորականությանը մոռանալ տարբերվող կարծիքների և անձնական շահերի մասին և միավորվել ընդհանուր սպառնալիքի առջև:Նա հավատում է, որ ժողովուրդը պատրաստ է ինքնազոհության և մտավորականությանը կոչ էր անում դառնալ ժողովրդի առաջնորդը:Նա ընդգծում է, որ այդօրվա սխալները ճակատագրական հետևանքներ կունենան ապագայի համար։ Վերջում հեղինակը մտավորականությանը կոչ է անում ոտքի կանգնել որպես մեկ մարդ, մեկ կամքով ու հոգով, որպեսզի փրկի իր ժողովրդին:

Рубрика: Без рубрики, Պատմություն 2-րդ կուրս

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՀՈՒՆՎԱՐ 22-29

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 14/
Առաջադրանք՝

  • 1919 թվական՝ եզակի տարեթիվ, երբ չկան ոչ ռուսները, ոչ թուրքերը։

1919 թ․ համարվում է մեր պատմության ամենահետաքրքիր և առավել քիչ ուսումնասիրված տարեթվերից մեկը։ 1919 թ․ միակ տարին է, երբ չկան ո՛չ ռուսները, ո՛չ թուրքերը։

1918-1919 թթ․ ռուսական պետությունը գրեթե փլուզվել էր և հատկապես 1919 թ․ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի գագաթնակետի տարին էր, ընդ որում երկու կողմի պատերազմ չէր, այլ միաժամանակ մի քանի ճակատ էր։

Օսմանյան կայսրությունը պարտություն է կրում և փլուզվում է, ներքուստ նույնպես պառակտվելով ՝ քեմալակամ շարժման պատճառով, ինչը չի ենթարկվում կենտրոնական կառավարամանը, որը գտնվում էր Ստամբուլում։ Այս պատճառով էլ չկար Թուրքիայի պետական ազդեցությունը։

Այս ժամանակահատվածում կար բրիտանական ներկայություն, որոնք հանդես էին գալիս որպես խաղաղության երաշխավորներ։

  • Հայաստանի կառավարության քաղաքական փիլիսոփայությունը՝ սպասում մեծերի որոշմանը եւ անվճռականություն վճռական պայմաններում:

Ստեղծվել էր իրավիճակ, որ բոլորը պետք է փորձեին իրենց հարցերը լուծել իրենց ուժերով, ինչքան որ կարող էին։ Սակայն այս անգամ ևս հայկական վերնախավը չի գործում այդ տրամաբանության մեջ, այլ որդեգրում է նվազագույն նախաձեռնողականության և սպասողական քաղաքականություն։

Рубрика: Без рубрики, Պատմություն 2-րդ կուրս

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՀՈՒՆՎԱՐ 15-22

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 13/
Առաջադրանք՝

  • «Մենակի դեր»-ի գիտակցումը:

Արդյո՞ք կարող էինք ունենալ Հայաստան նույն իրավիճակում, սակայն այլ սահմաններով և այլ պայմաններով։ Հնարավոր էր միայն այն դեպքում, եթե ՝

  • լիներ ճիշտ քաղաքական ղեկավարում, այսինքն ՝ հայաստանակենտրոն, ոչ թե ղեկավարումը լիներ Թիֆլիսից։ Այս դեպքում արդյունեքներն ավելի մեծ կլինեին, եթե հայկական էլիտան ինքնուրույն դիրք զբաղեցներ, չկառչելով ռուսական ներկայությունից և Անդրկովկասյան միությունից։
  • դիմադրությունը լիներ ավելի կենտրոնացված և համահայկական
  • հայերը բանակցությունները վարեին անմիջապես թուրքերի հետ, այլ ոչ թե Անդրկովկասյան դաշինքի միջնորդությամբ, որովհետև արդյունքի հասնելու համար կարևոր է գիտակցել «մենակի դեր»-ը։
  • 1918թ. կառավարության ժամանումը Երևան՝ դրսկենետրոն և հայաստանակենտրոն մտածողությունը:

Հայկական կառավարությունը 1918 թ․ հուլիսին Թիֆլիսից ժամանեց Երևան։ Թիֆլիսաբնակ հայերի շրջանում կար այն սովորությունը, որ Թիֆլիսը հայկական կենտրոն էր և Թիֆլիսի կյանքը թողնել, գալ ապրել Երևանում ՝ ավերված քաղաք, սով, հիվանդություններ, մեծ փորձություն էր նրանց համար։

Պարլամենտական կառավարումը ճգնաժամային իրավիճակում գտնվող պետության համար, ինչպիսին Հայաստանն էր, անհամատեղելի է, սակայն նման մտածողությունը տիպիկ թր հայկական էլիտաներին, քանի որ նրանք հանդիսանում էին ռուս մտավորականության մի մասը։

  • Խալիլ փաշայի և Արամի պայմանավորվածությունը:

Խալիլ փաշան գալիս է Երևան և հանդիպում Արամ Մանուկյանի հետ։ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը արևմտահայ փախստականներն էին, որոնց համար չկար բնուկության տարածք։ Արամ Մանուկյանը կարողանում է պայմանավորվել, որ թուրքաբնակ Գառնիի ձորում բնակեցվեն մշեցի փախստականները, իսկ թուրք բնակիչները դուրս գան տարածքից։

Рубрика: Без рубрики, Պատմություն 2-րդ կուրս

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՀՈՒՆՎԱՐ 8-15

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 12/
Առաջադրանք՝

  • Ի՞նչ գործոնների արդյունք է 1918-ի անկախությունը:

Հասկանանք, թե ինչի արդյունքում է հաստատվել մեր այսօրվա անկախությունը։

Կարելի է առանձնացնել 3 կարևոր գործոններ ՝

1․ հայկական գործոն (դիմադրության գործոն)

2. թուրքական գործոն

3․ գերմանական գործոն

Թուրքական գործոնի մեջ կարելի է հիշատակել 1914 թ․ առաջարկը, ինչպես նաև Բաթումում ընթացող բանակցությունները, որտեղ թուքերը 1918 թ. մայիսի 26–ը վերջնագիր են հայտարարում, որպեսզի մինչ այդ լուծարվի Անդրկովկասյան սեյմը, այսպես ասած առաջարկում են, որ անդամ ժողովուրդները անկախություն հայտարարեն: Այս պայմանն ընդունվում է և Անդրկովկասյան սեյմը լուծարվում է։ Մայիսի 26–ի երեկոյան, հենց նույն դահլիճում Վրաստանի ներակայացուցիչները հայտարարում են Վրաստանի անկախությունը, հաջորդ օրը ՝ մայիսի 27–ին Ադրբեջանը ևս հայտարարվում է անկախ պետություն։ Մայիսի 28-ի երեկոյան հայկական Ազգային խորհուրդը Թիֆլիսում նիստի ժամանակ որոշում է, որ պետք է ընդունեն անկախությունը և մայիսի 30–ին այս որոշումն արդեն պաշտոնապես հայտարարվում է։

Գերմանական գործոնի մեջ կարելի է հիշատակել հետևյալ առաջարկը ՝ հայերը լինեն Վրաստանի կազմում։ Հայկական գործոնը վճռորոշ էր: Հատկապես վճռորոշ դեր ունեցավ Սարդարապատի ճակատամարտը, որը հանդիսացավ անկախ Հայստտանի ստեղծման վերջին արգումենտը, ինչպես նաև ստիպեց, որ թուրքրեը ճանաչեն անկախ Հայաստանի գոյությունը:

Օգտակար հղումներ՝
Շիտակ պատմություն․ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը
Փ/Ֆ «Արամը»

Рубрика: Без рубрики, Español 2 curso

Año Nuevo

Con motivo del Año Nuevo, en nuestro complejo educativo organizamos un evento especial. Junto con los profesores, elegimos canciones espirituales, los Avetis y decoramos el colegio. Preparamos <Charkhapans> (son un tipo de juguete de nueces colgados de cuerdas) para jugar con nueces. También preparamos y traemos platos tradicionales: pasus tolma, asil wasil, y otras. También hay vino, pero todo esto no se puede comparar con el ambiente de esta fiesta.

Рубрика: Без рубрики

Հարիսա

Հարիսան հնագույն ուտեստ է, որն ունի խոր արմատներ և մշակութային նշանակալի նշանակություն հայկական խոհարարության մեջ: Այս ուտեստը հայկական խոհանոցի հպարտությունն է և խորհրդանշում է այդ երկրի ժառանգությունն ու ավանդույթները ։ Խորհրդանշական է, որ հարիսան ունի նաև իր ուրույն պատմությունը, որն ավելացնում է այս ուտեստի համն ու նշանակությունը:

Հարիսան հայկական ավանդական ուտեստ է, որը պատրաստվում է ցորենի հատիկներից և մսից ։ Այս ուտեստը պահանջում է մանրակրկիտ պատրաստում և երկար եփման ժամանակ ՝ կատարյալ հյուսվածքին և համին հասնելու համար: Հարիսայի պատրաստման գործընթացը սկսվում է ցորենի հատիկներն ու միսը միասին երկար եփելուց, մինչև դրանք վերածվեն հաստ և յուղալի հետևողականության: Խոհարարության այս գործընթացը ստեղծում է հարուստ և հարուստ համ, որը հարիսան դարձնում է յուրահատուկ և համեղ:

Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։