Рубрика: Հասարակագիտություն 2022-2023

Արդարություն

Դասանյութը՝ Արդարություն

Առաջադրանք՝

  • Ի՞նչ է արդարությունը:

Հին հույն փիլիսոփաները կարծում էին, որ արդարությունը
նշանակում է ճշմարտացիություն, այսինքն՝ արդար է այն մարդը, ով չի ստում,
մոլորության մեջ չէ և խոսում է ճշմարտությունից, նրա ասածները համապատասխանում
են իրականությանը։ Ըստ նրանց արդարությունը նաև կապված է ներդաշնակության հետ,
երբ մարդու վարքը կամ գործերը չեն վնասում ուրիշներին, ներդաշնակ են և
համաձայնեցված այլ մարդկանց կյանքի ու գործերը հետ։ Այդ պատճառով, հին հույները
արդարությունը համարում էին մարդու առաքինություններից մեկը։

  • Ո՞րն է արդարության իրավական կողմը:

Իրավական արդարությունը սահմանվում և ապահովվում է օրենսդրությամբ։
Պետությունը ստեղծում է օրենքներ, որոնցով սահմանվում է արդարության չափը, իսկ
դատարաններն ապահովում են արդարադատություն, այսինքն՝ լուծում են առաջացած
խնդիրները՝ հենվելով այդ օրենքների վրա։

  • Ո՞րն է արդարության բարոյական կողմը:

Բարոյականության անհրաժեշտ տարրը խիղճն է, որը թաքնվում է ենթագիտակցության մեջ և բացահայտվում է միայն որոշակի պահերին: Բարոյականությունը արտահայտվում է զգացմունքների տեսքով ՝ պատիվ, մեղավորություն, ամոթ, պարտականություն, պատասխանատվություն, հարգանք, համերաշխություն: Բարոյականությունը նաև բարության, ճշմարտության և մարդկության արտացոլումն է: Բարություն բարոյականության բարձրագույն նպատակն է, բարոյական վերաբերմունքի հիմքը: Բարություն անձնական և հասարակական շահերի ներդաշնակությունն է:

Մարդը կարծում է, որ իրեն շրջապատող աշխարհը պետք է արդար լինի և պատրաստ է պայքարել դրա համար ու շատ բան զոհաբերել : Մարդկանց մեծամասնության համար արդարությունը ամենակարևոր արժեքն է: Սակայն արդարության համար անհրաժեշտ է.

  1. Հասկանալ արդարության վերաբերյալ ձեր և ուրիշների տեսակետերը,
  2. Զանազանել հույզերն ու բանական փաստարկներն արդարության մասին խոսակցությունների ընթացքում,
  3. Ձգտել ձեռք բերելու արդարությունն  առանց նախապաշարմունքի ուրիշների նկատմամբ, անգամ եթե նրանց արդարության պատկերացումը տարբերվում է: 
  • Ի՞նչ են բաշխման, ուղղման և ընթացակարգային արդարությունները։

Երբ որևէ բան բաշխվում, բաժանվում է մարդկանց միջև,
ապա մենք գործ ունենք բաշխման արդարության հետ։

Ուղղման արդարությունը նշանակում է վերականգնել արդարությունը՝
ուղղելով կատարված սխալը կամ վերականգնելով պատճառված վնասը։

Գործընթացները ևս կարգավորում են, և այդ կարգավորումները
կոչվում են ընթացակարգեր։

Рубрика: Հասարակագիտություն 2022-2023

Վստահություն

  • Ի՞նչ է վստահությունը:

Վստահություն, սոցիալական հարաբերությունները սահմանող կարևորագույն գործոններից մեկը։ Այն դիտարկվում է, որպես ենթահամակարգերի միջև ռեսուրսների փոխադարձ փոխանակում, ինչպես նաև ենթադրություն, սպասում այն գործողությունների և իրավիճակների, որոնցում անհատն ընդգրկված է։ Այս խնդրով զբաղվող շատ հեղինակների մոտ վստահությունը հանդես է գալիս նաև, որպես ինքնատիպ ռեակցիա ամենօրյա կյանքի անորոշությանը։ Գրականության մեջ հիմնականում տարբերում են վստահության 3 տիպեր.

  • Որո՞նք են վստահության տեսակները։
  1. Առաջին տիպը մտերիմների նկատմամբ վստահությունն է, որը կոչվում է անհատականացված վստահություն։ Այս տիպի վստահությունը առկա է հաստատված, կայուն հարաբերություններում և ցանցերում։
  2. Վստահության երկրորդ տիպը կոչվում է ընդհանրացված վստահություն։ Սա վստահությունն է, որ տարածվում է անծանոթների վրա։
  3. Երրորդ տիպը քաղաքացիական կամ ինստիտուցիոնալ վստահությունն է, որը վերաբերվում է ֆորմալ ինստիտուտներին։
Рубрика: Հասարակագիտություն 2022-2023, Գրականություն 2022-2023

Գաբրիել Գարսիա Մարկես. Նամակ մահվանից առաջ «վերլուծություն»

Գարսիա Մարկեսը իր նամակում ասում է, որ մարդ պետք է ապրի մտածելով: Պետք է ապրի հաջորդ օրվա մասին մտածելով , այսօրվա գործը վաղվան չթողնի: Նա գրում է` եթե Աստված իրեն մի հնարավորություն էլ տար ապրելու, նա իրերը կգնահատեր ոչ թե ելնենով դրանց գնից,այլ նշանակությունից: Իմ կարծիքով նա կուզեր ապրել կրկին,բայց ավելի գիտակցաբար, որովհետև նա գրում էր այդ նամանկում թե ինչ քայլեր կաներ այս կյանքում: Կցանկանար վայելել շոկոլադե պաղպաղակի հիանալի համը: Նա երեխային թևեր կտար, որպեսզի նա ազատ և ինքնուրույն ճախրեր: Ծերերին կհամոզեր, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:

Рубрика: Հասարակագիտություն 2022-2023

Կողք կողքի. ազգային փոքրամասնություններ՝ Մոլոկաններ

Մոլոկաններ

  • Ովքե՞ր են մոլոկանները

Մոլոկաններ, ռուսական կրոնական շարժում (կրոնական փոքրամասնություն), որ առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին, Տամբովի գավառում։ Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը։ Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն Ուկլեինը։ «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին։ Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ

  • Ի՞նչ ազգային առանձնահատկություններ ունեն

Մոլոկանները ազգությամբ ռուս են և մեծ մասմամբ զբաղում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։

Օգտակար հղումներ՝

Կողք կողքի. Մոլոկաններ

Մոլոկաններ. հինգերորդ սերունդ

Մոլոկաններ․ Քաղաքային սերունդը

Ֆիոլետովո. մի քանի փաստ Հայաստանի քիչ հայտնի վայրերի մասին

Մեդովկա. գյուղ, որ հիմնել են մոլոկանները

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն 2022-2023

Հանդուրժողականություն

  • Ի՞նչ է հանդուրժողականությունը:

Հանդուրժողականությունը դա այլ աշխարհայացքի հետ հարմարվելու կարողություն։

  • Ո՞րն է հանդուրժելու, համբերելու ու անտարբեր լինելու տարբերությունը

Ենթադրենք, քայլում ես փողոցով և տեսնում, թե ինչպես է մի մարդ մեծ ախորժակով պաղպաղակ ուտում և բավական չէ, որ քեզ չի հյուրասիրում, դեռ համարձակվում էլ է պաղպաղակի թուղթը գցել գետնին: Բոլորս կհամաձայնենք, որ այստեղ գործ ունենք վատ արարքի հետ: Դու բոլոր իրավունքներն ունես նկատողություն անելու այդ մարդուն կամ, եթե դա օրենքով նախատեսված է, ոստիկան կանչելու և օրենքով պատժելու նրան՝ ստիպելով վճարել տուգանք միջավայրն աղտոտելու համար: Դու որոշում ես չանել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Մենք կասենք, որ դու չպատժեցիր այդ մարդուն հանդուրժողականությունից դրդված միայն այն դեպքում, եթե դու իսկապես անհանգստանում ես միջավայրի աղտոտման համար: Եթե քեզ համար լրիվ միևնույնն է, թե փողոցում ով ինչ կթափի, այսինքն՝ եթե դու այս հարցում անտարբեր ես, և առավել ևս, եթե դու էլ ես պաղպաղակի թուղթը գցում գետնին, այսինքն, չնայած, որ այդ արարքը վատն է, բայց դու համաձայն ես այդ արարքի հետ, այստեղ չկա հանդուրժողականություն: Այսինքն եթե դու հանդուրժում ես մարդու արարքը դա չի նշանակում, որ դու անտարբեր ես նրա արարքի նկատմամբ, և իհարկե հանդուրժելը, համբերելը և անտարբեր լինելը լրիվ տարբեր են։ Հանդուրժողականությունը չի ենթադրում անտարբերություն և համաձայնություն։

  • Ի՞նչ կարևորություն ունի հանդրուժողականությունը հասարակության ներսում:

Հանդուրժողականության շնորհիվ մարդկանց բոլոր խմբերը կզգան իրենց սոցիումում ապահով, ընթունված և հարգված։

  • Ի՞նչ է անհանդուրժողականությունը;

Անհանդուրժողականությունը դա ունակություն է, որն ունի մարդն իր սեփականից տարբեր կարծիքներ չկրել։

Հոդվածներ, որոնք կապված են հանդուրժողականության հետ։

Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Հոդված 29. Խտրականության արգելքը

Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Рубрика: Հասարակագիտություն 2022-2023

Պատասխանատվություն

  • Ի՞նչ է պատասխանատվությունը

Պատասխանատվությունը կարելի է բնութագրել որպես սեփական արարքների,
կատարածդ ընտրության հետևանքները կանխատեսելու, հաշվարկելու ունակություն և դրանց համար պատասխան տալու պատրաստակամություն:

  • Ազատությունը և պատասխանատվությունը փոխկապակցվա՞ծ են: Ինչու՞

Իմ կարծիքով այո, որովհետև առանց ազատության մենք չենք կարող լինել պատասխանատու։

  • Ինչու՞ է պատասխանատվությունը կարևոր հասարակական հարաբերություններում:

Որպեսզի մարդը իրեն ապահով զգա, նրա համար կարևոր է պատասխանատվություն։

  • Պատասխանատվության աղբյուրները:

Պատասխանատվություն, որը մենք ստանձնում ենք սեփական կամքով, և պատասխանատվություն, որը մեզ վրա դրվում է դրսից՝ հասարակության կամ պետության կողմից:

  • Պատասխանատվության տեսակները:

բարոյանական պատասխանատվություն
իրավական պատասխանատվություն
սոցիալական պատասխանատվություն
ֆինանսական պատասխանատվություն

Рубрика: Հասարակագիտություն 2022-2023

«Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությւոնները» 10 հոդված

Հոդված 25. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը շատ կարևոր է մարդու ֆիզիկական և հոգեկան բարեբախտության համար։

Հոդված 27. Անձնական ազատությունը

Առանց անձնական ազատության մարդը չի կարող լինել լիարժեք անձ։

Հոդված 29. Խտրականության արգելքը

Խտրականությունը մեծ խնդիր է ամբողջ աշխարհի համար և ավելորդ խնդիրները խուսափելու համար գոյություն ունի այս օրենքը։

Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանանց և տղամարդկանց իրավունքները անընթատ խաղտվում են և այդ պատճառով գոյություն ունի այդ օրենքը։

Հոդված 31. Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը 

Մասնավոր և ընտանեկան կյամքը մարդու կյանքի մեծ և կարևորագույն մասն է։

Հոդված 33. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը

21-րդ դարում կարևոր դեր է խաղում հեռախոսով հաղորդակցությունը և դրա ազատությունը, նաև կարևոր է դրա գաղտնիությունը։


Հոդված 36. Ծնողների
 իրավունքները և պարտականությունները

Յուրաքանչյուր ծնող ունի իր իրավունքները և ունի պարտականություննը որը նրանք պետք է պահպանեն, որպեսզի ունենան երջանիկ ընտանիք։


Հոդված 37. Երեխայի
 իրավունքները

Երեխաները հասարակության անպաշնպան և անգիտակից մասն են և որպեսզի նրանք չանեն չմատածված գործողություններ նրանց սահմանափակում են ինչ-որ բաներում։

Հոդված 38. Կրթության իրավունքը

Рубрика: Հասարակագիտություն 2022-2023

Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները

Որպեսզի հասկանանք թե ինչի է պետ մարդուն և քաղաքացուն հիմնարար իրավունքները և ազատություննեը, մենք առաջինը պետք է հասկանանք թե ինչ է ազատությունը՝ ավելի կոնկրետ սոցիալական ազատությունը։

Սոցիալական ազատությունը կարելի է սահմանել որպես թույլատրվածի շրջանակում ազատորեն գործելու հնարավորություն: Սոցիալական ազատությունը ենթադրում է որոշակի սահմաններ.մենք ազատ ենք անելու միայն այն գործողությունները, որոնցով չենք խանգարում հասարակության մյուս անդամներին ևս ազատ լինել: Ազատության սահմանափակումները պետք են, որպեսզի մարդը չմտածի < Ինչ ուզում եմ, այդ անում եմ> սկզբունքով։ Առանց սահմանափակումների մարդկությունը չի կարող երկար գոյատևել։Նորածինը, ով դեռևս մաքուր բնություն է, ով դեռ չի սոցիալականացել, այսինքն՝ չի դարձել հասարակության անդամ, չի մտել հասարակական փոխհարաբերությունների մեջ, ոչնչից չի ամաչում, նա ուտում, քնում, լացում է երբ ուզենա և որտեղ ուզենա: Մեծանալուն զուգընթաց մեր վարքը բաժանվում է կարելիների ու չի կարելիների, որոշ բաներ թույլատրված են, որոշները՝ ոչ: Հաճախ մենք ողջ կյանքում ենթագիտակցորեն ուզում ենք անել հենց այն, ինչը մեզ չի թույլատրվում: Մարդը նմանվում է զսպանակի. նա շարունակ ինքն իրեն զսպում է, և հենց որ հարմար առիթ է լինում, հենց վերահսկողությունը թուլանում է, զսպանակի նման թռչում է ամեն արգելվածի վրայով: Եվ եթե հասարակության բոլոր անդամների մոտ լինում են ամենաթողության այդպիսի զեղումներ, հասարակական կյանքը ստանում է քաոսային բնույթ: Այդ քաոսը խուսափելու համար պետությունը սահմանափակում է մարդու որոշ հնարավորությունները։ Ազատ լինել նշանակում է անել այն, ինչը թույլատրված է: Եվ որպեսզի բոլոր մարդիկ մնան այդ թույլատրվածի սահմաններում, անթույլատրելին անելու դեպքում սահմանվում են պատիժներ:

1948 թ-ի դեկտեմբերի 10-ին ընդունվել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այն որպես ելակետային դրույթ հռչակում է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով: Հռչակագիր սահմանում է մարդու հետևյալ հիմնարար ազատությունները.


• տեղաշարժվելու և բնակության վայր ընտրելու ազատություն
• ազատություն ռասայական, ազգային, սեռական, կրոնական խտրականության ենթարկվելու վտանգից
• ազատություն կարիքավորությունից ու չքավորությունից
• ժողովների, միավորումներ կազմելու ազատություն
• անձի սեփական ներուժը զարգացնելու ու իրականացնելու ազատություն
• ազատություն սպառնալիքների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների, բռնի գործողությունների ենթարկվելու վախից
• մտքի, խղճի, դավանանքի և խոսքի ազատություն
• արժանապատիվ աշխատանք ունենալու ազատություն
• ազատություն անարդարություններից ու օրինախախտումներից:

Ո՞ր իրավունքներն են խաղտվում ՀՀ-ում

Երեխայի իրավունքը

Երեխան հասարակության մեջ ամենաանպաշտպան մասնիկն է և հաճախ մարդիկ չարաշահում են երեխայի անպաշտպանությամբ։

 Անձնական տվյալների պաշտպանությունը

Հայաստանում շատ մարդ կա ով չարաշահում են մյուսի չիմացությամբ, և կարդող է ուրիշի անձնական տվյալներով կատարել անօրինական գործողություններ։

Մտքի, խղճի և կրոնի ազատությունը

Ինչքան էլ որ ՀՀ- ում կարելի է լինել ցանկացած մտքի, խղճի և կրոնի ներկայացուցիչ քեզ կարող է սահմանափակել ոչ միայն կրոնը այլ նաև հասարակության մեծամասնությունը։

Рубрика: Հասարակագիտություն 2022-2023

Ազատություն

  • Ի՞նչ է ազատությունը։

Իմ կարծիքով ազատությունը դա ՝սեփական ազատ
կամքով, առանց ճնշումների կատարել ընտրություն:

  • Կա ազատություն թե՞ ոչ։

Ամեն մեկի մոտ տարբեր է մեկը ունի իրավունքներ, բայց ազատ չէ իսկ մյուսը չունի, բայց ազատ է։

  • Որո՞նք են ազատության հիմնական տեսակները։

Դրական և բացասական ազատություն, կարծիքի ազատություն, շարժման ազատություն, խոսքի ազատություն, ընտրության ազատություն, կրթական ազատություն։

  • Աշխատանքի վերջում նշել նաև օգտագործված գրականության ցանկը։

Աղբյուր

Рубрика: Հասարակագիտություն 2022-2023

Արժեքներ

Արժեքը մարդու համար իրի, առարկայի կամ երևույթի դրական նշանակությունն է։ Արժեքը մարդու վերաբերմունքն արտահայտող ցուցանիշ է, որի կարևոր կատեգորիաներից են ՝ հավատն ու սերը։

Պատկերացրու, որ դու հայտնվել ես մի անմարդաբնակ կղզում, որտեղ բացի քեզանից միայն մի ծերունի կա աքսորված։ Այդ ծերունին իր կյանքի վերջին րոպեներին քեզ է վստահում 10 մլն դրամ, որը հավաքել էր իր կյանքի ընթացքում և խնդրում, որ դու, երբ հեռանաս կղզուց, գտնես իր միակ աղջկան ու գումարը հանձնես նրան։ Փախչելով կղզուց՝ դու գտնում ես ծերունու աղջկան և պարզում ես, որ նա ամուսնացել է մի մեծահարուստի հետ և ապրում է շքեղ ագարակում։ Դու մտածում ես՝ արդյոք իմաստ ունի, որ դու այս գումարը հանձնես ծերունու աղջկան, ով դրա կարիքը բացարձակ չունի և ում կյանքում այդ գումարը ոչինչ չի փոխելու, թե միգուցե արժե գումարը նվիրել մի բարեգործական կազմակերպության, որը դրանով կօգնի բազմաթիվ կարիքավոր մարդկանց։

Առաջադրանք՝

  • Ինչ որոշում կկայացնես ստեղծված իրավիճակում։

Ես փողի կեսը կտամ աղջկան, փողի կեսը կպահեմ, որի կեսը կտամ մի բարեգործական կազմակերպության։

  • Ինչ արժեքներով պայմանավորված կլինի քո որոշումը։

Օգտակարություն, արդարություն, ազնվություն, սեր։