Рубрика: Ֆիզիկա 2022-2023

Ճամփորդություն դեպի Գիտության և տեխնիկական թանգարան

Հոկտամբերի 14- ին 1-1 կորսով մեկնեցին Նոր-Նորք դեպի Գիտության և տեխնիկայի թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր և ես շատ բաներ իմացանք օրինակ այն, որ ծորակը հայ գիտնականն է ստեղծել կամ ուրիշ օրինակ հաշվանթամի սայլակն էլ է հաը ստեղծել։ Հետաքրքիրն այն է, որ ատոմային ռուբի ստեղծման պրոցեսում էլ է հայը մասնակցել։ Յուրի Հովհաննիսյանն է հայտնաբերել Դ․ Մենդելեեվի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը << Օգանեսը>>, որը կրում է իր անունը։ Այս ճամթորդությունը մեր համար մի հետաքրքիր արկած է, որի ճամանակ մենք շատ բաներ իմացանք։

Рубрика: Ֆիզիկա 2022-2023

Երկրի ձգողության ուժը, կշիռը, առաձգականության ուժը, շփման ուժը։

Երկրի ձգողության ուժը այն ուժն է, որով երկիրը իր կողմ է ձգում բոլոր մարմինները։

Կշիռ է կոչվում այն ուժը, որը ազդում է հորիզոնական հենարանի վրա։

Կշիռը այն ուժն է, որով մարմինը ադում է հորիզոնական հենարանի կամ կախոցի վրա։

Առաձգականական ուժը այն ուժն է, որը առաջանում է մարմնի մեջ դեֆորմացիայիվ ժամանակ և ձգտում է վերադարձնել մարմինը իր նախկին ձևին։

Рубрика: Ֆիզիկա 2022-2023

Անվանի հայ գիտնականներ

Նորայր Սիսակյան

Հայազգի կենսաքիմիկոս Նորայր Մարտիրոսի Սիսակյանը ծնվել է 1907թ. հունվարի 25-ին, Աշտարակում: Վաղ տարիքից ստիպված է եղել ուսումը համատեղել աշխատանքի հետ, սակայն դժվարությունները չեն կոտրել նրա կամքի ուժն ու նպատակասլացությունը:

1928թ. Ն. Սիսակյանն ընդունվել է Երևանի պետական համալսարան, որտեղից 1 տարի անց տեղափոխվել է Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա: Գիտական գործունեության առաջին տարիներին ուսումնասիրել է շաքարների նյութափոխանակությունը, այնուհետև՝ երաշտադիմացկունության կենսաքիմիական օրինաչափությունները բույսերում: 

1936թ. Ն. Սիսակյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ նոր կազմավորված ԽՍՀՄ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում, որը հետագայում անվանվել է Ա. Ն. Բախի անունով: 4 տարի անց աշխատասեր, նպատակասլաց, տաղանդավոր կենսաքիմիկոսը պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Երաշտադիմացկուն բույսերի կենսաքիմիական բնութագիրը» թեմայով: Այս ոլորտում նրա կատարած հետազոտությունները և ստացած արդյունքները հիմք են հանդիսացել չորադիմացկուն մշակաբույսերի նոր սորտերի ստացման համար:

Հայրենական պեծ պատերազմի ժամանակ Սիսակյանին հաջողվել է մշակել բանջարեղենը և պտուղները չորացման նոր մեթոդ՝ վիտամինները պահպանմամբ։Այդ մեթոդի կիրառմամբ լուծվում է պատերազմի տարիներին էական նշանակություն ունեցող խնդիրներից մեկը: 

Սիսակյանի ուսումնասիրությունները բույսերի ենթաբջջային կառույցների բնագավառում հիմք են հանդիսացել կենսաբանական նոր ուղղությունների, մասնավորապես՝ բույսերի ֆունկցիոնալ կենսաքիմիայի զարգացման համար:

Նորայր Սիսակյանը համարվում է տիեզերական կենսաբանության հիմնադիրներից մեկը: Դեպի տիեզերք թռիչքների իրականացման համար կարևոր էր տարբեր տիպի իոնացնող ճառագայթների վնասակար ազդեցությունների գնահատումը մարդու օրգանիզմի վրա և համապատասխան միջոցների մշակումը ճառագայթահարման ռիսկը նվազեցնելու նպատակով: Այս ուղղությամբ ինտենսիվ հետազոտություններ էին ընթանում՝ շնորհիվ Սիսակյանի մշակած ծրագրի և անմիջական մասնակցության:

Աղբյուրը

Рубрика: Ֆիզիկա 2022-2023

Ֆիզիկա դաս 1

Մեխանիկական շարժումը դա՝ մարմնի տեղափոխությունն է տարածության մեջ, այլ մարմինների նկատմամբ, ժամանակի ընթացքում։

Նյութական կետ են համարում այն մարմինը, որի չափերը համեմատած իր անցած ճանապարհի հետ կարելի է անտեսել։

Հետագիծը մարմնի հետևից թողած գիծն է։ Հետագծի երկարությունը կոչվում է անցած ճանապարհ և նշանակում են S-ով։

Շարժման սկզբնակտենը և վերջնակետը միացնող ուղիղ հատվածը կոչվում է տեղափոխություն։