Рубрика: Առողջագիտություն և առաջին բուժօգնություն

Թմրամոլություն

Թմրամոլություն

Թմրամոլությունը (նարկոմանիա) իրենից ներկայացնում է թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն։ Թմրամոլության շարքն է դասվում ախտաբանական հակումն այն նյութերի հանդեպ, որոնք, ՀՀ առողջապական նախարարության ցուցակի համաձայն, համարվում են թմրանյութեր։

Տարբերում են թմրամոլության 4 տեսակ՝ օպիումային թմրամոլություն (օպիումի, դրա բաղադրության մեջ մտնոդ ալկալոիդների և մորֆինի սինթետիկ փոխարինողների չարաշահում), հաշիշամոլություն (կանեփի այն սորտերի չարաշահումը, որոնք պարունակում են բավարար քանակությամբ քառահիդրոկաննաբինոլ), խթանիչնեիի օգտագործումից առաջացած թմրամոլություն, թմրադեղերի շարքը դասվող որոշ քնաբերներից առաջացած թմրամոլություն: Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։

Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրանյութերի հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։ Հայտնի Է թմրանյութի հանդեպ հիվանդագին հակման զարգացման 2 ուղի։ Առաջինի դեպքում չարաշահումն առաջանում է անգիտակցաբար, հաճախ նշանակած դեղանյութերի ոչ ճիշտ օգտագործումից կամ ոչ իրազեկ անձանց խորհուրդներով ինքնաբուժումից։ Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ անձինք (հատկապես չափից ավելի տպավորվող, խռովահույզ, կասկածամիտ և այլ նևրոտիկ ապրումներ ունեցողները) ինքնակամ, չգիտակցելով իրենց սպառնացող վտանգը, ավելացնում են նշանակված նարկոտիկ դեղանյութի (թմիադեղի) դեղաչափն ու ընդունման հաճախությունը։

Սովորաբար նրանք համոզված են, որ ինքնազգացողության լավացումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ընդունում են տվյալ դեղը և ձգտում են երկարացնել նրա ազդեցությունը, հաճախ Էլ խաբում են բժշկին՝ համոզելով, թե հիվանդության տանջալի երևույթներն իրենց մոտ պահպանվում են։ Նման վերաբերմունքը խիստ վտանգավոր է, քանի որ որքան թույլ է թմրադեղ ընդունելու իրական անհրաժեշտությունը, այնքան ուժեղ է արտահայտված թմրադեղի ազդեցությունը, և այնքան արագ է առաջանում դրա հանդեպ հիվանդագին հակումը։ Դեղաչափի և ընդունման հաճախության կամավոր ավելացումը, ամեն կեըպ թմրադեղի ազդեցությունը դանդաղ երկարացնելու ձգտումն անխուսափելիորեն հանգեցնում են թմրամոլության։ Երկրորդ ուղին թմրանյութային հարբածություն առաջացնելու նպատակով թմրադեղի գիտակցաբար ընդունումն Է։ Դրան, որպես կանոն, հակված են անկայուն, չհասունացած հոգեկան աշխարհ ունեցող, ոչ ինքնուրույն, ընդօրինակող, ծայրահեղ եսասեր անձինք, որոնց հետաքրքրությունները սահմանափակվում են տարրական պահանջներով։ Այդպիսի անձանց մղումների ինքնահսկումը բացակայում է, այդ պատճառով էլ հարբեցման ձգտումը ներքին դիմադրության չի հանդիպում,թմրամոլությունն առաջանում է արագ և ուղեկցվում թմրանյութի մեծ դեղաչափերի կլանմամբ։ Նման դեպքերում հիվանդության ընթացքը շատ ծանր է, և ելքը, որպես կանոն, ողբերգական։

Պաթոգենեզ
Թմրամոլությունը սկսվում Է թմրանյութերի կրկնակի ընդունումից, որը պայմանավորված է հարբեցման զգացողությունը նորից ու նորից ճաշակելու ցանկությամբ։ Թմրանյութ չընդունած ժամանակ մարդն զգում է անբավարարվածություն, նրան <<ինչ-որ բան չիբավականացնում>>։ Հանգստություն ու բավարարվածություն է բերում թմրանյութի հերթական ընդունումը։ Այդպես ձևավորվում է բուռն հակում (մոլություն) թմրանյութի հանդեպ, հիվանդագին հակում, որն աստիճանաբար ընկճում և դուրս է մղում մարդու բնականոն հակումները։ Օգտագործմանը զուգընթաց թմրանյութի ազդեցությունը թուլանում է, և թմրամոլը նախկին արդյունքին հասնելու համար ստիպված է ավելացնել թմրանյութի դեղաչափը։ Աստիճանաբար զգացողություններիուժգնությունն անխուսափելիորեն ընկնում է, հարբեցումը դառնում Է դուրեկան ամենից առաջ այն պատճառով, որ տհաճ է սթափ վիճակը, հիվանդն անհանգիստ Է, լաիված, որևէ բանի նկատմամբ կենտրոնանալու և թմրանյութի մասին մտքերից շեղվելու անընդունակ։

Միայն թմրանյութի հերթական բաժինը կարող է նրան հասցնել ցանկալի վիճակի։ Եթե սկզբում թմրանյութը թողնում էր թուլացնող, խաղաղեցնող, նպատակաուղղված գործողությունից զրկող ազդեցություն, ապա հետագայում հարբեցումը խթանում է, առաջացնում մտազգաստություն և վերադարձնում աշխատունակությունը։ Այդպիսի մարդկանց կենսագործունեության գործընթացներն ընթանում են թմրանյութի մշտական առկայության դեպքում, իսկ ընդունումն ընդհատվելիս դրանք խանգարվում են։ Եթե հիվանդության սկզբում թմրանյութի հանդեպ հակումն արտահայտվում էր հոգեկան ֆունկցիաների խանգարումներով (գրգռվածություն, տրամադրության անկում, կենտրոնանալու անընդունակություն), ապա այժմ առաջանում են ֆիզիկական վիճակի խանգաիման ախտանշաններ՝ քրտնոտություն, սրտխփոց, բերանի չորություն, մկանային թուլություն, վերջույթների դող, գունատություն, բբերի լայնացում։ Հակումը բավարարելու համար թմրամոլն ընդունակ է ստորանալու, խաբեության, դավաճանության, գողության և բռնության։ Եթե թմրանյութն օրգանիզմ չի ներմուծվում մեկ օրից ավելի, ապա առաջանում է, այսպես կոչված, թմրանյութային քաղցի (աբստինենցիա) համախտանիշ, որն ուղեկցվում է կյանքի համար վտանգավոր հոգեկան ու ֆիզիկական ծանր խանգարումներով։ Անզուսպ հակման ֆոնի վիա առաջանում են գրգռվածություն, անհանգստություն, տագնապ, վախ, որոնք հաճախ փոխարինվում ենթախիծով, անելանելիության մտքերով։ Կախված այն նյութից, որը չարաշահում է թմրամոլը, թմրանյութային քաղցի շրջանում կարող են առաջանալ ցնցումային նոպաներ և սուր պսիխոզներ, որոնք ուղեկցվում են գիտակցության խանգարումներով, զգայախաբություններով և զառանցանքով։

Խանգարվում են օրգանիզմի բոլոր համակարգերի ֆունկցիաները։ Բարձրանում է արյան ճնշումը, խիստ հաճախանում է սրտխփոցը։ Մկանները լարված են, առաջանում են ուժեղ մկանացավեր, մկանային դող, ջղաձգություններ և ցնցումներ։ Հիվանդները չեն կարողանում հարմար դիրք գրավել, բնորոշ է մկանային դողը, որը փոխարինվում է խիստ թուլությամբ և անշարժունությամբ։ Խանգարվում է մարսողական համակարգի գործունեությունը, առաջանում են փսխում, լուծ, ստամոքսի և աղիքների ցավեր, ախորժակի բացակայություն,քնի խանգարում։ Թմրամոլության տարբեր ձևերի ժամանակ բոլոր ախտանշաններն արտահայտվում են տարբեր ձևերով, ուստիհիվանդությունը կարող է ախտորոշել բժիշկը (թմրանյութի տեսակի պարզմամբ), եթե նույնիսկ հիվանդը դա թաքցնում է։ Ըստ հիվանդության խորացման աստիճանի՝ վրա է հասնում օրգանիզմի խորը հյուծումը, նվազում թմրանյութի հանդեպ հանդուրժելիությունը, նախկին դեղաչափերն առաջացնում են ծանր թունավորումներ, ուստի հիվանդն օգտագործում է դեղաչափի կեսը և նույնիսկ ավելի քիչ։ Նոր դեղաչափը միայն մի փոքր հավասարակշռում Է հիվանդի վիճակը՝ չպատճառելով ոչ աշխուժություն, ոչ ուրախություն։ Առանց թմրանյութի հիվանդն այնքան թույլ է լինում, որ կարող է մահանալ։ Հաճախ այդպիսի դեպքերում բուժօգնությունն անարդյունավետ է։ Մահը սպառնում է թմրամոլին ոչ միայն խորացած դեպքերում, այլ այն դարանակալում է հիվանդության հենց առաջին շաբաթից։ Հիվանդները մահանում են պատահականորեն՝ թմրանյութի չափից ավելի ընդունումից, անհայտ, չստուգված նյութերի ընդունումից և ներարկման ժամանակօրգանիզմ թափանցած վարակից։

Հոգեկան հյուծումը բնորոշվում է հուզական ոլորտի խոր խանգարումներով, հիվանդների մոտ առաջանում Է ընկճվածություն, որի ժամանակ կարող են ինքնասպանություն գործել։ Օրգանիզմի թուլացումը նպաստում է վարակիչ հիվանդությունների առաջացմանը, նույնիսկ թեթևհիվանդությունները կարոդ են մահվան հասցնել։ Թմրամոլը հարբեցման վիճակում կարող է հեշտությամբ դժբախտ պատահարի զոհ դառնալ։ Թմրամոլության դեմ պայքարի գործում մեծ է հասարակության դերը, բոլոր երկրներում քրեական պատժի ենթակա են այն անձինք, ովքեր անօրինականորեն թմրանյութեր են արտադրում կամ տարածում։ Բազմաթիվ երկրներում քրեական պատժի է ենթարկվում բուժումից խուսափող թմրամոլը։ Նա խորտակում Է ոչ միայն իր առողջությունը, տուժում է նաև ողջ ընտանիքը, թմրամոլից ծնված երեխաները լինում են թուլակազմ, ենթակա են հոգեկան ու ֆիզիկական թերզարգացման, դաստիարակվում են ծանր պայմաններում։ Շատ մեծ են նաև սոցիալական կորուստները։ Հիվանդն արագ կորցնում է հետաքրքրությունը բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք կապված չեն թմրամոլության հետ։ Թմրամոլի բարոյական անկումն սկսվում է թմրանյութ ձեռք բերելու համար հարկադրաբար կատարած անօրինական գործողություններից։ Կամային և հոգեկան ոլորտի թուլացումը, Թմրամոլության որոշ ձևերի դեպքում նաև մտավոր կարողությունների նվազումն արագացնում են բարոյական ու սոցիալական անկումը։ Միջավայրը, ուր մտնում Է թմրամոլը (կամ ձևավորում է ինքը), նվազեցնում է բարոյականության չափանիշները, բարձրացնում հանցագործությունների թիվը։ Թմրամոլները հաճախ ներգրավում են նաև իրենց մերձավորներին։ Այսպիսով՝ թմրամոլի կինը ոչ միայն դադարում Է խոչընդոտել ամուսնութմրամոլությանը, այլև նպաստում է դրան։

Բուժում
Թմրամոլության բուժումը հնարավոր է միայն հոգեբուժական հիվանդանոցներում՝ խիստ հսկողության պայմաններում։ Թմրանյութի հանդեպ հակումը շատ կայուն ախտանշան է, ուստի թմրամոլը երկար ժամանակ ընդունակ չէ քննադատաբար գնահատել իր վիճակը։ Որպես կանոն՝ նա չի ցանկանում բուժվել։ Իր վիճակի ծանրությունը գիտակցում է կյանքի բազմաթիվ հարվածներից հետո, երբ հիվանդության վաղեմության հետ կապված՝ ընկնում է նաև հիվանդագին հակման ուժը։ Սակայն այդ ժամանակ հիվանդությունն արդեն դառնում է անբուժելի։ Ուստի թմրամոլներին պետք է բուժել հարկադրաբար՝ չսպասելով նրանց համաձայնությանը։ Բուժման ընթացքում հարազատների հետ տեսակցությունը խորհուրդ չի տրվում, քանի ոի հիվանդները, նրանց սպառնալով կամ խաբելով, ստիպում են գաղտնի թմրանյութեր բերել՝ հավատացնելով, որ առանց դրա իրենք կմահանան, որ «բժիշկները չեն հասկանում իրենց վիճակի ծանրությունը»։

Բուժումը հիվանդանոցում տևում է մի քանի ամիս, որի ընթացքում թմրամոլն ընտելանում է դիմանալու առանց թմրանյութի և հետ է վարժվում իր համար սովորական այն միջավայրից, որտեղ ձևավորվել է հիվանդությունը։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո, բուժման արդյունավետությունն ապահովելու նպատակով, հարկավոր է փոխել միջավայրը և զբաղվել հանրօգուտ աշխատանքով։ Երբեմն հարկ է լինում փոխել աշխատավայրը կամ բնակավայրը։ Բուժումից որոշ ժամանակ անց հնարավոր է հիվանդագին վիճակի սրացում։ Սրացման ախտանշաններն են ընկճվածությունը, գրգռվածությունը, անքնությունը, աշխատունակության անկումը, թորշոմածության նոպաները։ Բայց հաճախ նոր նոպան սկսվում է նույն թմրանյութի կամ ալկոհոլի ընդունումից։ Թմրամոլները որքան վաղ դիմեն թմրաբանի օգնությանը, այնքան կարճ կտևի կրկնակի բուժումը։ Ընտանիքի անդամները, աշխատակիցները, շրջապատի մարդիկ պարտավոր են ժամանակին հայտնել իրենց միջավայրում թմրամոլի գոյության մասին։

Թմրամոլություն

Մարիխուանա

Վիճակագրական տվյալներ

Հայաստան

Рубрика: Առողջագիտություն և առաջին բուժօգնություն

Խայթողների թունավորումներ. Առաջին օգնություն

Կարիճի և այլ միջատների խայթոց.

Հայաստանում տարածված են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ։ Այս կարիճների եւ ընդհանրապես միջատների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են սուր ալերգիկ ռեակցիաներով։ Ավելի վտանգավոր են բերանի խոռոչում կամ նրա շուրջը տեղակայված խայթոցները, որովհետեւ այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց եւ շնչառության խիստ դժվարացում։
Կարիճների եւ միջատների խայթոցների ժամանակ խայթած տեղում ցավ է լինում, այտուց, կարմրություն։ Նման դեպքերում օգնություն ցուցաբերելիս մաշկի վրայից հեռացրեք խայթը եւ վնասված մասը պահեք սառը ջրի տակ։ Այնուհետեւ վերքը ծածկեք մաքուր գործվածքով։

Ի՞նչ անել

Եթե խայթոցը պարանոցի կամ բերանի շրջանում է ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր։ Պարզեք՝ տուժածն ունի արդյոք ալերգիա միջատների խայթոցներից։ Եթե տուժածը ալերգիկ է, ապա այս դեպքում նրա մեջ հնարավոր է զարգանա անաֆիլակտիկ շոկ։ Դա որեւէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ միջատների խայթոցներից, որոշ դեղամիջոցներից։ Դա կատարվում է շատ արագ, եւ հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։
Նման դեպքերում տուժածի մոտ լինում են գլխացավ, գիտակցության խանգարում, մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ։ Տուժածի շնչառությունը շնչուղիների այտուցման հետեւանքով դժվարացած է, աղմկոտ, անոթազարկը՝ թույլ եւ արագացած։
Անաֆիլակտիկ շոկի դեպքում անհապաղ ահազանգեք շտապօգնություն, եւ եթե տուժածն իր մոտ պահում է հակաալերգիկ դեղամիջոցներ, ապա օգնեք նրան ընդունել դրանք։

Կանխարգելում

Օձերի կծածներից, կարիճների եւ միջատների խայթոցներից կարելի է խուսափել` պահպանելով մի շարք պարզ, կանխարգելիչ կանոններ։ Բնության գրկում զբոսնելու, հանգստանալու, արշավների կամ էլ աշխատանքի ժամանակ հագեք բաց գույնի հագուստ, որի վրա լավ երեւում են մուգ գույնի միջատները։ Հագեք նաեւ երկարաճիտ եւ ամուր կոշիկներ։ Տաբատի փողքերը դրեք գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ։ Զբոսնելիս քայլեք ծառուղու մեջտեղով, խուսափեք բարձր խոտերից։ Օձի պատահելիս մի… տրորեք, մի անհանգստացրեք նրան, ետ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք եւ եղեք ուշադիր, որովհետեւ շուրջը կարող են լինել ուրիշ օձեր։
Վերադառնալով տուն` ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը` միջատներ կամ նրանց խայթոցներ հայտնաբերելու համար։

Օձի խայթոց

Ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Եթե կարողանաք սառնասրտորեն կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ, ապա հնարավոր կլինի խուսափել վատագույնից։ Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն չորսը:

Տափաստանային իժը Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում։ Դրանք փոքր կամ միջին չափերի օձեր են՝ երկարությունը սովորաբար 30-60 սմ։ Թունավոր օձ է, բայց խայթոցից մարդկանց մահացության դեպքեր հայտնի չեն։

Թունավորման վտանգավորությունը կախված է նաև օձի չափսից, տարիքից, տեսակից։ Վերջին առումով առավել վտանգավոր են գյուրզաները։ Օձերն ավելի վտանգավոր են ամռանը։ Թունավորման ծանրությունը կախված է նաև կծածների քանակից, տեղակայումից և խորությունից։ Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանում խայթոցները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների խցանում։ Լուրջ են նաեւ իրանին և ձեռքի հատվածում խայթոցները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմում։

Խայթելուց թունավոր օձի թույնը ներարկվում է մարդու մարմին։ Այդ հատվածում մարդն ուժեղ ցավ և այրոց է զգում։ Քիչ անց խայթաց հատվածը կարմրում է և սկսում այտուցվել։ Այտուցը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, զգացվում է ուժեղ թուլություն, սրտխառնոց, փսխում։ Տուժածը կարող է ունենալ գլխապտույտ, տեսողության և խոսքի խանգարումներ։ Նկատվում են վերջույթների թուլություն կամ զգայունության կորուստ։ Տուժածի շնչառությունը դժվարանում է, անոթազարկը` հաճախանում։ Հնարավոր է արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից։

Ի՞նչ անել

Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։

Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։

Հնարավորության դեպքում աշխատեք հիշել կծող օձի տեսքը։

Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։ Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։ Եթե օձը խայթել է վերջույթը ապա անշարժացրեք այն եւ պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Թունավոր օձի խայթելու դեպքում ճշմարիտ է հետևյալ ասացվածքը՝ «Օձի կծածը բուժելու ամենաարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են»։ Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարեւոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Ի՞նչ չի կարելի անել

Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի խայթոցների դեպքում։

•  Մի արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։

• Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։

• Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։

• Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։

• Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ. դրանք ևս արագանցում են արյան շրջանառությունը։

Рубрика: Առողջագիտություն և առաջին բուժօգնություն

Վարակիչ հիվանդություններ

Այն հիվանդությունները, որոնք տարածվում են տարբեր հարուցիչների միջոցով, կոչվում են վարակիչ հիվանդություններ:Հարուցիչներ են տարբեր վիրուսներ, բակտերիաներ, սնկեր: Ցանկացած վարակիչ հիվանդության զարգացման համար պարտադիր է  3 պայման.

  1. Հարուցիչ
  2. Փոխանցման ճանապարհ
  3. Ընկալունակ օրգանիզմ

Վարակիչ հիվանդություններին  բնորոշ է փուլայնությունը և կրած հիվանդությունից հետո իմունիտետի զարգացումը:

Շնչառական ուղիների ինֆեկցիաներ

Փոխանցվում են օդակաթիլային կամ օդափոշային ճանապարհով;օր գրիպը, կարմրուկը, դիֆտերիան, խոզուկը,կապույտ հազը, թոքախտը և այլն: Շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների գաղտնի շրջանը կարող է տևել տևել մի քանի ժամից մի քանի օր: Հիվանդության սկիզբը սուր է` ջերմության բարձրացում, ախորժակի անկում, քթահոսություն, հազ, թուլություն:

Վարակի կանխարգելման համար պետք է առանձնացնել հիվանդին, նրա սպասքը, անձնական իրերը, սենյակը պետք է պարբերաբար օդափոխել, բարձրացնել օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, պահպանել սննդի և անկողնային ճիշտ ռեժիմը:

Рубрика: Առողջագիտություն և առաջին բուժօգնություն

ՄԻԱՎ

Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

Արյունային, սեռական։

Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց

Լինել ուշադիր, խուսափել անկառավարելի սեռական կոնտակտներից, մինչև երեխա ունենալը հանձնել համապատասխան թեստեր։

Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Կես տարի հետո։

Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով

Թմրամոլները, մարմնավաճառները և այլն․․․

Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,,

ՄԻԱՎ-ը չի ախտորոշում ոչ մի հետազոտություն պատուհանի շրջանում։ Դա հիվանդության առաջին վեց ամիսների շրջանն է։

Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները

ՁԻԱՀ-ի ժամանակ մարդուն հանդիպում են բոլոր հիվանդությունները, որովհետև նրա իմուն համակարգը շատ թույլ է լինում։

Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա

Վնասում է իմն համակարգը։

ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները

Կենսաբանական հեղուկներ

Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

Համապատասխան կլինիկաներում

Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները

Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը

ՁԻԱՀ –ի զարգացումն ինչի հետևանքով կարող է արագանալ:

Рубрика: Առողջագիտություն և առաջին բուժօգնություն

Բոտուլիզմ

Բոտուլիզմ

Տանը պատրաստած պահածոների օգտագործումից հաճախ զարգանում է կյանքի համար վտանգավոր թունավորում` բոտուլիզմ:
Բոտուլիզմը կարելի է կանխարգելել, եթե.
— օգտագործեք միայն գործարանային արտադրության պահածոներ,
— տանը պատրաստած պահածոները օգտագործելուց առաջ եռացնեք 15-20 րոպե,
— երբեք չօգտագործեք կասկածելի պահածոներ:

Рубрика: Առողջագիտություն և առաջին բուժօգնություն

Արևահարություն,ջերմային ցնցումներ, ջերմային հյուծում, ջերմային հարված

Արևահարություն

Արևահարությունը հիվանդագին վիճակ է։ Այն առաջանում է երկար ժամանակ արևի ուղղահայաց ճառագայթների տակ մնալու  հետևանքով:

Ընդհանուր բնութագիրը

Արևահարությունը գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով առաջացած ծանր հիվանդագին դրություն։ Արևահարության ժամանակ ուղեղի թաղանթների և ուղեղանյութի անոթները լայնանում են, լցվում արյունով։ Առաջ է գալիս ուղեղի այտուց, երբեմն՝ արյունազեղումներ, որոնց հետևանքով խանգարվում է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կենտրոնների գործունեությունը։

Մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը՝ ավելի նուրբ։ Ճաղատ, բարակ և նոսր մազերով մարդիկ նույնպես խոցելի են արևահարության նկատմամբ։ Արևահարության նշաններն ի հայտ են գալիս արևի ճառագայթների ներգործությունից անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ՝ գիշերը։

արև

Հայաստանում ամռան շոգ ու տապ օրերին, երբ ջերմաստիճանը հասնում է մինչեւ 40 աստիճան եւ ավելի, հաճախ են հանդիպում բարձր ջերմաստիճանի գերազդեցության հետեւանքով առաջացած ջերմային խանգարումներ: Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մեծ մասամբ անտեղյակ ենք, թե ինչպես պետք է վարվել այդ դեպքում, ինչ պետք է անել:
Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,6 աստիճան է, որի կայունությունն ապահովվում է ջերմակարգավորման համակարգի միջոցով: Հենց այդ համակարգի նորմալ գործունեության արդյունքում է, որ մարդու մարմինը կարողանում է դիմակայել արտաքին միջավայրի ջերմաստիճանի բավական մեծ տատանումներին: Սակայն բարձր ջերմաստիճանի երկարատեւ ազդեցության հետեւանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել՝ հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների, ինչպիսիք են` արեւահարությունը, ջերմային հյուծումը:
Կան որոշակի գործոններ, որոնք ազդում են մարմնի ջերմակարգավորման վրա: Դրանք են՝ ջրազրկումը, թերսնումը, վնասվածքների առկայությունը, առողջական վիճակը, տարիքը, ինչպես նաեւ տարած ջերմային խանգարումների նախադեպերը:

Արևահարության նշանները

  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39°C և ավելի),
  • դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն ու չորություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • թուլություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • անհանգստություն, գրգռվածություն,
  • արյունահոսություն քթից,
  • աղմուկ ականջներում,
  • գիտակցության խանգարումներ:

Առաջին օգնություն

  • Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր,
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք,
  • Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով,
  • Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը,
  • Եթե տուժածը գիտակից է, տվեք սառը, քաղցր հեղուկներ։ Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն,
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Մարմնի արձագանը միջավայրի բարձր ջերմաստիճանին

  • Մաշկի արյունատար անոթները լայնանում են։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ տաք արյուն է մղվում մաշկ, որից ավելորդ ջերմությունը փոխանցվում է միջավայրին՝ հովացնելով մարմինը։
  • Քրտնարտադրությունն ուժեղանում է։
  • Հաճախանում է անոթազարկը։ Արագանում է արյան շրջանառությունը և ավելի շատ ջերմություն է փոխանցվում միջավայրին։
  • Հաճախանում է շնչառությունը։ Ավելի շատ օդ է անցնում դեպի թոքեր՝ սառեցնելով թոքերի արյունատար անոթների արյունը։

Կանխարգելում

Արևահարումից խուսափելու համար ցերեկային  ժամերին խորհուրդ չի տրվում գտնվել արևի ուղղահայաց ճառագայթների ազդեցության տակ, հորդորում ենք անպայման կրել բաց գույնի հագուստ ու գլխարկ։

Ջերմային ցնցումներ

ցնցում

Ջերմային ցնցումները կմախքային մկանների ցավոտ կծկումներն են, որոնք սովորաբար առաջանում են շոգ պայմաններում ֆիզիկական աշխատանք կատարելիս։ Ջերմային ցնցումներ ավելի հաճախ հանդիպում են մարզիկների մոտ։ Ավելի հաճախ ջերմային ցնցման ենթարկվում են ոտքերի, որովայնի, ձեռքերի մկանները։ Տաք կամ նույնիսկ նորմալ ջերմաստիճանի պայմաններում ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում մկանային աշխատանքը բերում է մեծ քանակով ջերմության արտադրման, որի հետևանքով ուժեղանում է քրտնարտադրությունը։ Տուժածի մարմնի ջերմաստիճանը չի փոխվում։ Ժամանակին ցուցաբերված առաջին օգնության դեպքում ջերմային ցնցումները լուրջ խնդիր չեն ներկայացնում:Առաջին օգնությունըԽորհուրդ տվեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը, նույնիսկ եթե ցնցումները դադարել են։ Զգուշորեն ձգեք և նուրբ մերսեք ցնցվող մկանը։ Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։ Տուժածին տվեք հանքային ջրեր, սառը հյութեր:

Ջերմային հյուծում 

a

Ջերմային հյուծումը շոկի տեսակ է, որը զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազրկումից։Տաք միջավայրում երկարատև լարված աշխատելու ընթացքում քրտնարտադրությունն ուժեղանում է։ Դրա հետևանքով տուժածը մեծ քանակությամբ հեղուկ և աղեր է կորցնում։ Շոգ օրվա ընթացքում մարդը քրտնելու արդյունքում կարող է կորցնել մինչև. 10 լիտր հեղուկ։ Առատ քրտնարտադրության հետևանքով մարմնում նվազում է արյան ծավալը։Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումն ապահովելու համար նեղանում են մաշկի և վերջույթների արյունատար անոթները։ Զարգանում է շոկային իրավիճակ՝ ջերմային հյուծում։ Ջերմային հյուծմանը կարող են նախորդել ջերմային ցնցումները։ Ջերմային հյուծումն ավելի հաճախ հանդիպում է մարզիկների, հրշեջների, շինարարների և նրանց մոտ, ովքեր տաք հագնված երկար ժամանակ գտնվում են շոգ և բարձր խոնավության պայմաններում։ Տուժածի մարմնի ջերմաստիճանը կարող է լինել նորմալ, կամ սովորականից մի փոքր ցածր կամ բարձր:Նշանները

  • սառը, խոնավ, գունատ մաշկ,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • թուլություն,
  • ծարավի զգացում,
  • սրտխառնոց, փսխում,
  • արագացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն:

Առաջին օգնությունը

  • Խորհուրդ տվեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը:
  • Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր:
  • Պառկեցրեք տուժածին, բարձրացրեք նրա ոտքերը մոտ 25 սմ:
  • Թուլացրեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը:
  • Եթե տուժածը գիտակից վիճակում է, տվեք ջրազրկման ժամանակ տրվող սառը հեղուկից (տե՛ս հավելված 3), կամ սառը հանքային ջրեր:
  • Ահազանգեք շտապ օգնություն:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:

Ջերմային հարված

unnamed

Ջերմային հարվածը կյանքին սպառնացող վիճակ է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում է մարմնի ջերմակարգավորումը։ Արդյունքում մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, և խանգարվում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը։ Այս վիճակը կարող է զարգանալ շատ արագ:Հաճախ ջերմային հարվածը հաջորդում է ջերմային հյուծմանը։ Ջերմային հյուծման ժամանակ մարմինը, հեղուկի հետագա կորուստը կանխելու նպատակով, դադարեցնում է քրտնարտադրությունը։ Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը պահպանելու համար նեղանում են մաշկի արյունատար անոթները; Մարմինը չի կարողանում արդյունավետ հովանալ, ուստի արագ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, և զարգանում է ջերմային հարված։ Կենսական կարևոր օրգանների գործունեությունը խաթարվում է։ Եթե մարմինը չի սառեցվում, ի հայտ են գալիս ջղաձգություններ, գիտակցության կորուստ։ Տուժածը կարող է նույնիսկ մահանալ։Նշանները

  • մարմնի բարձր ջերմաստիճան (40°C-ից բարձր),
  • կարմրած, տաք, չոր մաշկ,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • չորություն բերանում, ծարավի զգացում,
  • գիտակցության արագ զարգացող խանգարում,
  • արագացած, սկզբում լեցուն, հետագայում թույլ, անկանոն անոթազարկ,
  • հաճախացած, մակերեսային և աղմկոտ շնչառություն։

Առաջին օգնությունը

  • տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր,
  • արագ սառեցրեք տուժածի մարմինը, ընտրելով ստորև թվարկվող ձևերից իրավիճակին առավել հարմար տարբերակները,
  • թեթևացրեք տուժածի հագուստը,
  • նախօրոք զգուշացնելով՝ տուժածի իրանին ուղղեք սառը ջրի ոչ ուժեղ շիթ,
  • տուժածին ծածկեք թաց սավանով,
  • հովհարեք տուժածին,
  • դրեք սառը թրջոցներ կամ սառցապարկեր անութափոսերում, աճուկային հատվածում, պարանոցի շրջանում։
  • եթե տուժածը գիտակից է, տվեք նրան սառը հեղուկ և խորհուրդ տվեք խմել կումերով։
  • տասը րոպեն մեկ չափեք տուժածի մարմնի ջերմաստիճանը։ Շարունակեք սառեցնել տուժածի մարմինը, մինչև ջերմաստիճանը հասնի 38°C: Այդ դեպքում դադարեցրեք տուժածի մարմնի սառեցումը։ Շարունակեք չափել մարմնի ջերմաստիճանը յուրաքանչյուր կես ժամը մեկ, բանի որ հնարավոր է, որ այն կրկին բարձրանա։ Այդ դեպքում վերսկսեք տուժածի մարմնի սառեցումը:
  • Հնարավորինս արագ ահազանգեք շտապ օգնություն:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
Рубрика: Առողջագիտություն և առաջին բուժօգնություն

Դեպքի վայրի զննում

Դեպքի վայրի զննում


Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:
Ավտովթար

Եթե մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթեւեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք եւ տուժածներին շտապ տեղափոխեք դեպքի վայրից: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:


Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

Մարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչեւ տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը եւ այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք լարը կամ սարքը տուժածից հեռացնել որեւէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ:
Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում եք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչեւ այդ հեռավորությունը: Տուժածին կարող եք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ:



Պատահարներ վտանգավոր նյութերից

Յուրաքանչյուր իրավիճակում դեպքի վայրի զննման ժամանակ ստուգեք վտանգավոր նյութերի առկայությունը: Ուշադրություն դարձրեք այդտեղ գոլորշու քուլաների, թափված հեղուկի կամ այլ նյութերի, շշերի ու գազի բալոնների եւ արտասովոր հոտերի վրա: Հնարավորության դեպքում հեռացրեք վտանգավոր նյութերը տուժածից, ինչպես նաեւ՝ շրջապատի հետաքրքրասերներից, հատկապես երեխաներից:
Վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաների կամ բեռնարկղերի վրա փակցված են լինում նյութի թունավորության եւ վտանգավորության մասին տեղեկացնող վահանակներ: Նման մեքենաների վթարի դեպքում ահազանգեք եւ մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա գրված ցուցանշանների մասին:
Եթե ենթադրում եք, որ դեպքի վայրում առկա են թունավոր գոլորշիներ, ապա կանգնեք այնպես, որ քամին փչի ձեր կողմից: Եթե դեպքը տեղի է ունեցել շինությունում, եւ ենթադրում եք, որ այնտեղ կարող են լինել վտանգավոր գազեր, ապա խուսափեք ներս մտնելուց: Եթե ձեր այնտեղ մտնելը չափազանց անհրաժեշտ է, ապա հնարավորինս ապահովեք ձեր անվտանգությունը, որպեսզի ինքներդ էլ օգնության կարիք չունենաք՝ շտապ օդափոխեք տարածքը (օրինակ՝ բացեք դուռը կամ ավտոտնակի դարպասը) եւ փորձեք արագ դուրս բերել տուժածին դեպքի վայրից:Հրդեհ

Հիշե՛ք, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն: Հրդեհի ժամանակ վտանգավոր են եւ՛ բոցը, եւ՛ ծուխը, եւ՛ թունավոր գազերը:
Թե ենթադրում եք, որ շինությունում հրդեհ է, դուռը բացելուց առաջ ափով զգուշությամբ հպվեք դռանը եւ ստուգեք ջերմաստիճանը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է: Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվեք եւ շրջեք դեմքը, որպեսզի պաշտպանվեք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից: Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի եւ բերանի մոտ պահեք խոնավ գործվածք եւ աշխատեք հնարավորին չափ մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը եւ ծուխը թեթեւ են ու վեր են բարձրանում:


Ջրում տեղի ունեցող պատահարներ

Մի փորձեք ջրում տուժածին փրկել՝ վտանգի ենթարկելով ձեզ: Դուք կարող եք հանել տուժածին՝ ջրից նրան որեւէ իր նետելով կամ մեկնելով: Դա կարող է լինել ձող, կամ պարանին կապած փրկարար օղակ, պլաստիկ տարա եւ այլն:


Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի եւ մյուս անձանց անվտանգությունը: Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է: Իսկ եթե այն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին: Հետաքննության համար այդ իրերը կարեւոր նշանակություն ունեն:
Եթե դեպքի վայրում գտնվող անձը զինված է, մի՛ մոտեցեք նրան: Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ: Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա: Փորձեք հանգստացնել նրան: Մի՛ փորձեք ուժով խլել զենքը՝ դրանով կարող եք միայն վնաս հասցնել:
Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր: Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ եւ սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, այն վերացնելու եւ տուժածին փրկելու համար: Մինչեւ մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա եւ մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին: Եթե իրավիճակը փոխվի, եւ պայմանները դառնան անվտանգ, կարող եք գործել ըստ իրավիճակի: