Рубрика: Հայոց պատմություն 2-րդ կուրս

ՀՈԿՏԵՄԲԵՐ 2-9

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 5/
Առաջադրանք՝

Ռուս-թուրքական հարաբերությունների ո՞ր ժամանակաշրջանն է նկարագրվում:

20-րդ դարի սկիզբ
Դուրս հանե՛լ կարևոր իրադարձություններ, նոր բացահայտումներ:

Ցեղասպանության ժամանակ եղել են ռուսներ, որպես Արևմտյան Հայաստանի ապահովության ներկայացուցիչ, բայց մեկա ցեղասպանությունը տեղի ունեցավ։ Այս իրադարձությունը շատ է նման մեր ժամանակներին։
Ինչպե՞ս էին զարգանում ռուս-թուրքական հարաբերությունները:

Рубрика: Հայոց պատմություն 2-րդ կուրս

Պատմություն

Աղբյուր

Ի՞նչ ասպատակությունների ենթարկվեց Հայաստանը 14-15 դարերում:

Հակամոնղոլական դիմադրություն Օտար տիրապետության հաստատումը զանգվածային բողոք առաջ բերեց Հայաստանում և Վրաստանում: Տեղական իշխաններն ապստամբության ծրագրեր էին մշակում, որոնք չվրիպեցին մոնղոլների ուշադրությունից: 1249թ. հայ և վրաց իշխանները գաղտնի հավաք կազմակերպեցին և նախապատրաստվեցին ապստամբելու: Սակայն այդ նախապատրաստությունները հայտնի դարձան մոնղոլներին: Նրանք գործի անցան այն ժամանակ, երբ հայ և վրացի իշխանները գաղտնի հավաքից հետո մեկնել էին իրենց տիրույթները: Մոնղոլները ձերբակալեցին այդ իշխաններից շատերին: Երեք օր շարունակ բռնակալները չարչարում էին իշխաններին, վիրավորում նրանց արժանապատվությունը: Մոնղոլական լծի դեմ ելույթները շարունակվեցին նաև հետագայում: Հաջորդ ապստամբության համար պատճառ դարձան հարկերի անասելի մեծացումը և հայերին ու վրացիներին Եգիպտոս պատերազմի ուղարկելու մտադրությունը: 1259թ. վրաց թագավոր Դավիթ Է-ի շուրջ համախմբված իշխաններն ապստամբության դրոշ բարձրացրին և հրաժարվեցին ենթարկվել մոնղոլներին: Մոնղոլական 20-հազարանոց բանակը հետապնդեց ապստամբներին, բայց չկարողացավ ճնշել շարժումը: Ապստամբած իշխանները հաջողությամբ դիմադրում էին և ծանր հարվածներ հասցնում մոնղոլներին: Այնուամենայնիվ, ուժերն անհավասար էին, հետագա դիմադրությունն աստիճանաբար դժվարանում էր: Այդ պատճառով էլ երկու տարի հետո ապստամբների ու մոնղոլների միջև բանակցություններ սկսվեցին, որից հետո վրաց թագավորը համաձայնեց կրկին հնազանդվել մոնղոլներին:

Ինչպիսի՞ դրություն էր ստեղծվել Հայաստանում:

Մոնղոլական նվաճումներն աղետաբեր էին հարուստ ու զարգացած երկրների համար: Մարդկային հսկայական կորուստներից բացի, նրանք վիթխարի վնաս հասցրին գրաված երկրների տնտեսությանը: Զավթիչների հիմնական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն էր: Այդ պատճառով նրանք ընդարձակ ու անմարդաբնակ տարածքների կարիք էին զգում: Մոնղոլների բազմահազարանոց հոտերն ամռանն արածում էին լեռնային արոտավայրերում, իսկ ձմռանը տեղափոխվում էին տաք հարթավայրեր: Այդ տեղաշարժերի ժամանակ անխնա ավերվում էին արտերն ու այգիները, թալանվում էր տեղական երկրագործների ունեցվածքը: Հայաստանի բնակչությունը խիստ նոսրացավ ինչպես բնաջնջումների, այնպես էլ երկրից զանգվածային արտագաղթի հետևանքով: Զաքարյանների ժամանակվա տնտեսական բարգավաճ վիճակից հետք անգամ չմնաց: Բնակչության դրությունն էապես չբարելավվեց նույնիսկ այն ժամանակ, երբ մոնղոլները դադարեցրին արշավանքները: Այժմ նրանք սկսեցին հարկերի միջոցով թալանել բնակչությանը: Մոնղոլ հարկահավաքները մի քանի անգամ աշխարհագիր անցկացրին և պարտադրեցին բոլորին բազմատեսակ հարկեր վճարել: Տասնվեցից մինչև վաթսուն տարեկան բոլոր տղամարդիկ հարկման ենթարկվեցին: Հատկապես ծանր էին այն վճարումները, որ պարտավոր էին կատարել առևտրականներն ու արհեստավորները: Հարկահավաքների ախորժակը չափ ու սահման չուներ: Նրանց կամայականություններից տուժում էին հայ իշխանները, որոնցից բռնությամբ մեծ գումարներ էին շորթում: Առանձին գավառներում մոնղոլները հատուկ զորամասեր կարգեցին, որոնք վերահսկում էին տեղական իշխանների գործունեությունը: Այդ զորքերի խնդիրն էր նաև հետևել, որ բոլոր հարկերը սահմանված կարգով հավաքվեն և ուղարկվեն պետական գանձարան: Հարկերի վճարումից բացի, բնակչության վրա այլ պարտավորություններ դրվեցին: Ծանր էր մոնղոլներին ռազմական հարկ վճարելու և զինվորներ տրամադրելու պարտականությունը: Հպատակ ժողովուրդներից հավաքագրված մարտիկներին մոնղոլները պարտադրում էին կռվել ամենավտանգավոր տեղերում, որպեսզի այդ եղանակով իրենք խուսափեն մեծ կորուստներից: Հայ հոգևորականության նկատմամբ մոնղոլներն սկզբնական շրջանում մեղմ քաղաքականություն էին վարում: Քրիստոնյա հոգևորականությունն ազատված էր հարկերից և հալածանքների չէր ենթարկվում: Մոնղոլական պետության բոլոր մասերում քրիստոնյաներն իրավունք ունեին եկեղեցիներ կառուցել և արարողություններ կատարել: Սակայն XIII դ. վերջին, երբ հեթանոս մոնղոլների վերնախավը մահմեդականություն ընդունեց, քրիստոնյաների հալածանքները սովորական երևույթ դարձան:Հակամոնղոլական դիմադրություն Օտար տիրապետության հաստատումը զանգվածային բողոք առաջ բերեց Հայաստանում և Վրաստանում: Տեղական իշխաններն ապստամբության ծրագրեր էին մշակում, որոնք չվրիպեցին մոնղոլների ուշադրությունից: 1249թ. հայ և վրաց իշխանները գաղտնի հավաք կազմակերպեցին և նախապատրաստվեցին ապստամբելու: Սակայն այդ նախապատրաստությունները հայտնի դարձան մոնղոլներին: Նրանք գործի անցան այն ժամանակ, երբ հայ և վրացի իշխանները գաղտնի հավաքից հետո մեկնել էին իրենց տիրույթները: Մոնղոլները ձերբակալեցին այդ իշխաններից շատերին: Երեք օր շարունակ բռնակալները չարչարում էին իշխաններին, վիրավորում նրանց արժանապատվությունը: Մոնղոլական լծի դեմ ելույթները շարունակվեցին նաև հետագայում: Հաջորդ ապստամբության համար պատճառ դարձան հարկերի անասելի մեծացումը և հայերին ու վրացիներին Եգիպտոս պատերազմի ուղարկելու մտադրությունը: 1259թ. վրաց թագավոր Դավիթ Է-ի շուրջ համախմբված իշխաններն ապստամբության դրոշ բարձրացրին և հրաժարվեցին ենթարկվել մոնղոլներին: Մոնղոլական 20-հազարանոց բանակը հետապնդեց ապստամբներին, բայց չկարողացավ ճնշել շարժումը: Ապստամբած իշխանները հաջողությամբ դիմադրում էին և ծանր հարվածներ հասցնում մոնղոլներին: Այնուամենայնիվ, ուժերն անհավասար էին, հետագա դիմադրությունն աստիճանաբար դժվարանում էր: Այդ պատճառով էլ երկու տարի հետո ապստամբների ու մոնղոլների միջև բանակցություններ սկսվեցին, որից հետո վրաց թագավորը համաձայնեց կրկին հնազանդվել մոնղոլներին:

Рубрика: Հայոց պատմություն 2-րդ կուրս

Պատմություն

Աղբյուրը

Ինչպե՞ս բռնկվեց ավելի քան մեկ դար տևած թուրք-իրանական պատերազմը:

XV դ. վերջում Ուզուն-Հասան սուլթանի մահից հետո նրա որդիների միջև արյունալի գահակալական պայքար սկսվեց։ Ակ-կոյունլուների պետությունը խիստ թուլացավ, որից օգտվեցին Ատրպատականի Արդաբիլ քաղաքում ու շրջակա տարածքում իշխող Սեֆյանները։ Սեֆյանների հենարանը թուրք-ղըզլբաշական (կարմրագդակների) յոթ քոչվոր ցեղերն էին։ Սրանք պայքար սկսեցին ակ-կոյունլուների դեմ՝ հենվելով պարսիկների օժանդակության վրա։ Սեֆյանների առաջնորդ Իսմայիլին հաջողվեց Շարոտի դաշտի վճռական ճակատամարտում 1502թ. փայլուն հաղթանակ տանել ակ-կոյունլուների դեմ։ Իսմայիլը Թավրիզում իրեն հռչակեց պարսից շահ։ Այս նոր պետության մեջ մտան Պարսկաստանը, Միջագետքը, Ատրպատականը, Հայաստանն ու Վրաստանը։ Դեռևս XIII դ. վերջում Փոքր Ասիայում ձևավորվել էր Օսմանյան Թուրքիան, որը հիմնել էր Միջին Ասիայից եկած և Փոքր Ասիայում հաստատված թուրքական մի ցեղախումբ։ Նրանց առաջնորդներից Օսմանը, օգտվելով քաղաքական նպաստավոր պայմաններից, 1299թ. իրեն անկախ հայտարարեց և հիմք դրեց Օսմանյան պետությանը։ Ավելի ուշ նրա հետևորդները նվաճեցին Բալկանյան թերակղզու մեծ մասը, ապա Փոքր Ասիան։ 1453թ. թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը և վերջ տվեցին Բյուզանդական կայսրության գոյությանը։ Նրանք շուտով տեր դարձան կայսրության բոլոր տարածքներին, այդ թվում Սև ու Միջերկրական ծովերի նավահանգստային բոլոր խոշոր քաղաքներին։ Ուժեղ դիմադրության հանդիպելով Եվրոպայում՝ օսմանցիներն իրենց հարվածն ուղղեցին դեպի Արևելք՝ նվաճելու Հայաստանը, Սիրիան և Միջագետքը։ Սեֆյան Պարսկաստանի հետ բախումը դարձավ անխուսափելի։ Օսմանյան սուլթան Սելիմ Ահեղը 1514թ. սկսեց իր արշավանքը Սեֆյան պետության դեմ։ Նրա զորքն անցավ Եփրատ գետը և շարժվեց Հայաստանի խորքերը։ Շահ Իսմայիլը խուսափում էր վճռական ճակատամարտից։ Թուրքերն ուղղակի ստիպեցին պարսիկներին 1514թ. Ուրմիո լճից ոչ հեռու, Չալդրան կոչվող վայրում, ճակատամարտ տալ։ Թուրքերի հաղթանակը կատարյալ էր։ Շահ Իսմայիլը փախավ Պարսկաստան։ Թուրքերը տեր դարձան Հայաստանի մեծ մասին, իսկ շուտով՝ նաև Սիրիային, Միջագետքին և Եգիպտոսին։ Հայաստանի արևելյան գավառները մնացին Սեֆյանների պետության կազմում։ Հետագայում պատերազմն ընթանում էր փոփոխակի հաջողությամբ, հիմնականում Հայաստանի տարածքում։

Ինչպե՞ս կներկայացնես 16-17 դարերը Հայաստանի համար:

Հետագայում պատերազմն ընթանում էր փոփոխակի հաջողությամբ, հիմնականում Հայաստանի տարածքում։ Կռիվներից մեծապես տուժեց հայ ժողովուրդը։ Ավերվում էին Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, քայքայվում էր տնտեսությունը, գերվում էր հայ բնակչությունը։ Օգտվելով ստեղծված վիճակից՝ Հայաստան թափանցեցին քրդական նոր ցեղեր, որոնք բնակվեցին բերրի ու արոտավայրերով հարուստ տարածքներում։ 1555թ. Ամասիայի հաշտությունը և Հայաստանի բաժանումը. 1550թ. պարսիկները մեծ բանակով հակահարձակման անցան։ Պատերազմական գործողություններն ընթացան փոփոխակի հաջողությամբ։

Ի՞նչ վարչական փոփոխությունների ենթարկվեց Հայաստանը:

Վերջապես, 1555թ. Փոքր Ասիայի Ամասիա քաղաքում կողմերը հաշտություն կնքեցին։ Պայմանագրի համաձայն՝ Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև։ Այս բաժանմամբ Օսմանյան պետությանն անցան Փոքր Հայքը, Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիքը, Տուրուբերանը և մի շարք այլ երկրամասեր։ Պարսկաստանին մնացին Այրարատը, Գուգարքը, Վասպուրականը, Սյունիքը, Արցախը և Ուտիքը։ Այս բաժանմամբ Օսմանյան Թուրքիային անցած տարածքը կոչվեց Արևմտյան Հայաստան, իսկ պարսիկներին մնացածը՝ Արևելյան Հայաստան։ Հայաստանում շուրջ 20 տարի հաստատվեց համեմատաբար խաղաղ վիճակ։

Ի՞նչ կարևոր իրադարձություն կառանձնացնես թուրք-իրանական պատերազմներից:

Օսմանյան բանակը 1604թ. ամռանը անցավ հակահարձակման։ Թուրքերն Արզրումից (Կարին) շարժվեցին դեպի Կարս և Շիրակ։ Շահ Աբասը որոշեց ճակատամարտ չտալ, այլ նահանջել։ Միաժամանակ նա որոշեց թշնամու բանակի հարձակման ուղղությամբ ամայացնել երկիրը, իսկ հայ բնակչությանը քշել Պարսկաստան։ Դրանով Շահ Աբասը զրկում էր թշնամուն պարենավորվելուց, ինչի հետևանքով թուրքերի առաջխաղացումը կդժվարանար։ Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթը նպատակ ուներ հայ բնակչությանը քշել Պարսկաստան՝ դրանով զարկ տալու երկրի տնտեսական զարգացմանը։ Հայ առևտրականները, որոնք հատկապես աչքի էին ընկնում մետաքսի առևտրում, մեծ եկամուտ կբերեին պարսից գանձարանին։ Պարսկական բանակը նահանջում էր Այրարատյան դաշտով, Երասխի հոսանքի ուղղությամբ։ Առջևից նրանք Պարսկաստան էին քշում Այրարատյան դաշտում իրենց կողմից կուտակած ողջ բնակչությանը։ Պարսից զինվորները Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում այրում էին ամեն ինչ, ոչնչացնում տեղահանված բնակչության տները, ունեցվածքը, պարենը, անասնակերը, որպեսզի դրանք թուրքերի ձեռքը չընկնեն։ Իսկ գաղթած բնակչությունն էլ կկորցներ վերադարձի հույսը։ Հայաստանը վերածվեց անապատի։ Գաղթից ազատվեց միայն Սյունիքի և Արցախ-Ուտիքի հայությունը, որը հեռու էր ռազմաճակատի գծից։ Բացի այդ, պարսիկները գիտակցում էին, որ տեղի բնակչությունը, օգտվելով իր լեռնոտ երկրամասի անառիկությունից, կարող է համառ դիմադրել։Պարսկական բանակը, հետապնդվելով թուրքերից, շտապեցնում էր ժողովրդին օր առաջ անցնել Երասխի մյուս ափը։ Ի վերջո, մեծ կորուստների գնով Ջուղա հասած ժողովուրդը պարսկական բանակի հետ անցնում է Երասխը։ Դրանից հետո թուրքական բանակը մտավ Նախիջևան։ Գաղթող բնակչության համար ամենադժվար վիճակն ստեղծվեց Երասխն անցնելիս։ Եղած կամուրջներն ու մյուս միջոցները գետանցի համար բավարար չէին։ Իսկ պարսիկները, վախենալով թուրքերից, ձգտում էին օր առաջ գետն անցնել և ազատվել հետապնդումից։ Շահի հրամանով զորքն ստիպում է ժողովրդին լցվել գետը և ոտքով անցնել մյուս ափը։ Մարդիկ լցվում են ջուրը։ Ով կարողանում է լողալ, հասնում է մյուս ափը։ Իսկ ով չի կարողանում, հատկապես ծերերն ու երեխաները, կանայք ու թուլակազմ մարդիկ, զոհ են գնում գետի ջրերին։ Գաղթեցվեցին նաև Ջուղայի բնակիչները, որոնք դրանից առաջ փառահեղ ընդունելություն էին ցույց տվել Շահ Աբասին։ Ինչքան էլ պարսիկները ջանացին տեղահանել բոլորին, բայց շատերին հաջողվեց խուսափել՝ թաքնվելով լեռներում, անտառներում, քարայրներում և այլուր։ Գաղթականների մի մասին, հիմնականում գյուղացիներին, տեղափոխեցին Սպահան քաղաքի շրջակա գավառներ, իսկ Ջուղայի առևտրականներին շահի հրամանով թույլատրեցին բնակվել Սպահանում։ Նրանք կառուցեցին իրենց առանձին թաղամասը և այն անվանեցին Նոր Ջուղա։ Շահ Աբասի կատարած բռնագաղթը հայ ժողովրդի գլխին եկած մեծագույն չարիքներից էր։ Հայաստանից տեղահանվեցին և Պարսկաստան քշվեցին ավելի քան 300 հազար հայեր։

Ի՞նչ դասեր քաղեցիր 16-17 դարերի հայոց պատմությունից:

Մեզ անհրաժեշտ է լինել միասնական, ամեն գնով ապրել մեր հայրենիքում և թույլ չտալ թուրքական ներհոսք մեր երկիր։

Рубрика: Հայոց պատմություն 2-րդ կուրս

Պատմություն

Աղբյուր

Մոնղոլների ներխուժումը տարածաշրջան:

Զաքարե և Իվանե եղբայրներին չհաջողվեց վերջնական ավարտին հասցնել Հայաստանի ազատագրության գործը: Ուժեղ հակառակորդները՝ Հայաստանի հարավում Այուբյանները, իսկ արևմուտքում Իկոնիայի սելջուկները, կասեցրին Զաքարյանների հետագա առաջխաղացումը: Հայաստանի ազատագրված շրջանները դժբախտաբար Զաքարյան եղբայրների օրոք չվերածվեցին անկախ հայկական պետության և մաս կազմեցին Վրացական թագավորության: Առանձին-առանձին գործող իշխանությունները թույլ էին և ի վիճակի չէին պաշտպանելու իրենց սահմանները թշնամիների ներխուժումներից: Քոչվոր ժողովուրդների ճնշմանը դիմագրավելու մեծ հնարավորություններ չուներ նաև Վրաստանը, որը կորցրել էր երբեմնի հզորությունը: Ուստի քաղաքական թատերաբեմում հայտնված մոնղոլները, մեկը մյուսի հետևից գրավելով բազմաթիվ երկրներ, շուտով սպառնացին Հայաստանին: Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, անհիշելի ժամանակներից բնակվում էին Սիբիրի և Չինաստանի միջև ընկած ընդարձակ տափաստաններում: Քոչվորական այդ ցեղերը XIII դ. սկզբին Չինգիզ խանի կողմից միավորվեցին մեկ պետության մեջ: Նրա գլխավորությամբ մոնղոլական հորդաները հարձակման անցան և կարճ ժամանակամիջոցում վիթխարի տարածքներ նվաճեցին: Գրավելով սահմանակից երկրները՝ նրանք ամենուրեք ավերածություն էին սփռում, կոտորում բնակչությանը: Պատմիչներն ահ ու սարսափով են հիշում մոնղոլների չարագործությունները: 1220թ. 20-հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան: Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի Լաշայի և Իվանե աթաբեկի գլխավորությամբ: Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը: Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարան: Մոնղոլական զորքը շուտով հեռացավ և, վերադառնալով հայրենիք, հարուստ տեղեկություններ հաղորդեց Չինգիզ խանին այն երկրների մասին, որ պատրաստվում էին նվաճել մոնղոլները:Մոնղոլների գլխավոր արշավանքը տեղի ունեցավ 1236թ.: Նրանց 30-հազարանոց բանակը Հյուսիսարևելյան Հայաստան ներխուժեց ամռանը: Զորքերին ուղեկցում էին բազմաթիվ քոչվորական ցեղեր՝ իրենց անասուններով, ընտանիքներով և ունեցվածքով: Մոնղոլական հորդաներն առաջ էին շարժվում՝ հրի ու սրի մատնելով ամեն ինչ: Մոնղոլները լավ գիտեին, որ Հայաստանում կազմակերպված դիմադրության չեն հանդիպելու: Իշխաններից յուրաքանչյուրը քաշվել էր իր տոհմական ամրոցը և մտածում էր միայն սեփական կալվածքների պաշտպանության մասին: Բաժանվելով առանձին զորամասերի՝ մոնղոլները շարժվեցին դեպի երկրի տարբեր գավառներ: Հայ իշխանների մի մասը փախավ Վրաստան, իսկ մյուսները հպատակվեցին մոնղոլներին և պահպանեցին իրենց տիրույթները: Քոչվոր մոնղոլներն առանձնակի ատելություն ունեին քաղաքների նկատմամբ, որովհետև քաղաքային բնակչությունը համառ դիմադրում էր նրանց: Իրենց ճանապարհին ընկած փոքր քաղաքները գրավելուց հետո մոնղոլները պաշարեցին Անին: Քաղաք ուղարկված դեսպաններն անեցիներից պահանջեցին հանձնել քաղաքը: Մոնղոլների պահանջը մերժվեց, իսկ հասարակ քաղաքացիները՝ ռամիկները, հարձակվեցին և սպանեցին մոնղոլների պատվիրակներին: Կատաղած թշնամին գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց քաղաքի պարիսպները: Մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին մեծ թվով անեցիների: Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և մանուկներ, ստրկության վաճառվեցին: Անիի ճակատագրին արժանացան Դվինը, Կարսը և այլ քաղաքներ: Մոնղոլական զորքերին ուղեկցող մեծ ու փոքր ցեղերը տիրացան լավագույն արոտավայրերին ու վարելահողերին: Նրանք հաստատվեցին Հայաստանում և ծանր կացության մեջ դրեցին տեղական բնակչությանը: Մոնղոլները չբավարարվեցին միայն Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների նվաճումով: 1242թ. նրանց զորաբանակը շարժվեց դեպի երկրի արևմտյան շրջաններ, որոնք այդ ժամանակ պատկանում էին Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը: Սահմանագլխին նրանք պաշարեցին Կարին քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը: Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը: Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը: Մոնղոլները երկու տարում ավարտեցին Հայաստանի արևմտյան շրջանների նվաճումը և ձեռնամուխ եղան հարավի գրավմանը: Առանց դիմադրության հանդիպելու նրանք 1244թ. գրավեցին նաև Հարավային Հայաստանը: Ամբողջ Հայաստանը մտավ մոնղոլական հսկայածավալ տերության մեջ:Հակամոնղոլական դիմադրություն:Օտար տիրապետության հաստատումը զանգվածային բողոք առաջ բերեց Հայաստանում և Վրաստանում: Տեղական իշխաններն ապստամբության ծրագրեր էին մշակում, որոնք չվրիպեցին մոնղոլների ուշադրությունից: 1249թ. հայ և վրաց իշխանները գաղտնի հավաք կազմակերպեցին և նախապատրաստվեցին ապստամբելու: Սակայն այդ նախապատրաստությունները հայտնի դարձան մոնղոլներին: Նրանք գործի անցան այն ժամանակ, երբ հայ և վրացի իշխանները գաղտնի հավաքից հետո մեկնել էին իրենց տիրույթները: Մոնղոլները ձերբակալեցին այդ իշխաններից շատերին: Երեք օր շարունակ բռնակալները չարչարում էին իշխաններին, վիրավորում նրանց արժանապատվությունը: Մոնղոլական լծի դեմ ելույթները շարունակվեցին նաև հետագայում: Հաջորդ ապստամբության համար պատճառ դարձան հարկերի անասելի մեծացումը և հայերին ու վրացիներին Եգիպտոս պատերազմի ուղարկելու մտադրությունը: 1259թ. վրաց թագավոր Դավիթ Է-ի շուրջ համախմբված իշխաններն ապստամբության դրոշ բարձրացրին և հրաժարվեցին ենթարկվել մոնղոլներին: Մոնղոլական 20-հազարանոց բանակը հետապնդեց ապստամբներին, բայց չկարողացավ ճնշել շարժումը: Ապստամբած իշխանները հաջողությամբ դիմադրում էին և ծանր հարվածներ հասցնում մոնղոլներին: Այնուամենայնիվ, ուժերն անհավասար էին, հետագա դիմադրությունն աստիճանաբար դժվարանում էր: Այդ պատճառով էլ երկու տարի հետո ապստամբների ու մոնղոլների միջև բանակցություններ սկսվեցին, որից հետո վրաց թագավորը համաձայնեց կրկին հնազանդվել մոնղոլներին:Մոնոլական տիրապետության հետևանքները:Մոնղոլական նվաճումներն աղետաբեր էին հարուստ ու զարգացած երկրների համար: Մարդկային հսկայական կորուստներից բացի, նրանք վիթխարի վնաս հասցրին գրաված երկրների տնտեսությանը: Զավթիչների հիմնական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն էր: Այդ պատճառով նրանք ընդարձակ ու անմարդաբնակ տարածքների կարիք էին զգում: Մոնղոլների բազմահազարանոց հոտերն ամռանն արածում էին լեռնային արոտավայրերում, իսկ ձմռանը տեղափոխվում էին տաք հարթավայրեր: Այդ տեղաշարժերի ժամանակ անխնա ավերվում էին արտերն ու այգիները, թալանվում էր տեղական երկրագործների ունեցվածքը: Հայաստանի բնակչությունը խիստ նոսրացավ ինչպես բնաջնջումների, այնպես էլ երկրից զանգվածային արտագաղթի հետևանքով: Զաքարյանների ժամանակվա տնտեսական բարգավաճ վիճակից հետք անգամ չմնաց: Բնակչության դրությունն էապես չբարելավվեց նույնիսկ այն ժամանակ, երբ մոնղոլները դադարեցրին արշավանքները: Այժմ նրանք սկսեցին հարկերի միջոցով թալանել բնակչությանը: Մոնղոլ հարկահավաքները մի քանի անգամ աշխարհագիր անցկացրին և պարտադրեցին բոլորին բազմատեսակ հարկեր վճարել: Տասնվեցից մինչև վաթսուն տարեկան բոլոր տղամարդիկ հարկման ենթարկվեցին: Հատկապես ծանր էին այն վճարումները, որ պարտավոր էին կատարել առևտրականներն ու արհեստավորները: Հարկահավաքների ախորժակը չափ ու սահման չուներ: Նրանց կամայականություններից տուժում էին հայ իշխանները, որոնցից բռնությամբ մեծ գումարներ էին շորթում: Առանձին գավառներում մոնղոլները հատուկ զորամասեր կարգեցին, որոնք վերահսկում էին տեղական իշխանների գործունեությունը: Այդ զորքերի խնդիրն էր նաև հետևել, որ բոլոր հարկերը սահմանված կարգով հավաքվեն և ուղարկվեն պետական գանձարան: Հարկերի վճարումից բացի, բնակչության վրա այլ պարտավորություններ դրվեցին: Ծանր էր մոնղոլներին ռազմական հարկ վճարելու և զինվորներ տրամադրելու պարտականությունը: Հպատակ ժողովուրդներից հավաքագրված մարտիկներին մոնղոլները պարտադրում էին կռվել ամենավտանգավոր տեղերում, որպեսզի այդ եղանակով իրենք խուսափեն մեծ կորուստներից: Հայ հոգևորականության նկատմամբ մոնղոլներն սկզբնական շրջանում մեղմ քաղաքականություն էին վարում: Քրիստոնյա հոգևորականությունն ազատված էր հարկերից և հալածանքների չէր ենթարկվում: Մոնղոլական պետության բոլոր մասերում քրիստոնյաներն իրավունք ունեին եկեղեցիներ կառուցել և արարողություններ կատարել: Սակայն XIII դ. վերջին, երբ հեթանոս մոնղոլների վերնախավը մահմեդականություն ընդունեց, քրիստոնյաների հալածանքները սովորական երևույթ դարձան:Հակամոնղոլական դիմադրություն Օտար տիրապետության հաստատումը զանգվածային բողոք առաջ բերեց Հայաստանում և Վրաստանում: Տեղական իշխաններն ապստամբության ծրագրեր էին մշակում, որոնք չվրիպեցին մոնղոլների ուշադրությունից: 1249թ. հայ և վրաց իշխանները գաղտնի հավաք կազմակերպեցին և նախապատրաստվեցին ապստամբելու: Սակայն այդ նախապատրաստությունները հայտնի դարձան մոնղոլներին: Նրանք գործի անցան այն ժամանակ, երբ հայ և վրացի իշխանները գաղտնի հավաքից հետո մեկնել էին իրենց տիրույթները: Մոնղոլները ձերբակալեցին այդ իշխաններից շատերին: Երեք օր շարունակ բռնակալները չարչարում էին իշխաններին, վիրավորում նրանց արժանապատվությունը: Մոնղոլական լծի դեմ ելույթները շարունակվեցին նաև հետագայում: Հաջորդ ապստամբության համար պատճառ դարձան հարկերի անասելի մեծացումը և հայերին ու վրացիներին Եգիպտոս պատերազմի ուղարկելու մտադրությունը: 1259թ. վրաց թագավոր Դավիթ Է-ի շուրջ համախմբված իշխաններն ապստամբության դրոշ բարձրացրին և հրաժարվեցին ենթարկվել մոնղոլներին: Մոնղոլական 20-հազարանոց բանակը հետապնդեց ապստամբներին, բայց չկարողացավ ճնշել շարժումը: Ապստամբած իշխանները հաջողությամբ դիմադրում էին և ծանր հարվածներ հասցնում մոնղոլներին: Այնուամենայնիվ, ուժերն անհավասար էին, հետագա դիմադրությունն աստիճանաբար դժվարանում էր: Այդ պատճառով էլ երկու տարի հետո ապստամբների ու մոնղոլների միջև բանակցություններ սկսվեցին, որից հետո վրաց թագավորը համաձայնեց կրկին հնազանդվել մոնղոլներին:

Рубрика: Հայոց պատմություն 2-րդ կուրս

Կիլիկիայի հայկական պետություն XI-XIVդդ. /իշխանությունից մինչև թագավորություն/

Առաջադրանք՝

  • Որո՞նք են Կիլիկիայի հայկական պետության ստեղծման նախադրյալները:

Անիի Բագրատունյաց թագավուրության անկումից հետո Բյուզանդիայի վարած անհեռատես հակահայկական քաղաքականության հետևանքով Հայաստանից արտագաղթն ընդունեց մեծ չափեր։ Հայերը գերազանցապես հաստատվում էին Կիլիկիայում։Կիլիկիան իրեն էր ձգում բարեբեր դաշտերով։ Այն բաղկացած էր 2 մասից ՝ դաշտային և լեռնային։ Վերջինում տարեկան երկու անգամ հարուստ բերք էր ստացվում։ Լեռնային Կիլիկիան աչքի էր ընկնում հիմնականում անասնապահությամբ։Արդեն IV-V դդ․ Կիլիկիայում այնքան էր մեծացել հայերի թիվը, որ այնտեղի հայտնի Ալեքսանդրետի ծովածոցը կրում էր Հայկական ծովածոց անունը։ Հաստատվելով այստեղ հայերը սկսեցին պայքար մղել ինքնուրույն պետություն ստեղծելու համար։ XI դարում Կիլիկիայում ստեղծվեցին հայկական առաջին իշխանությունները։

  • Ներկայացնե՛լ իշխանությունից թագավորություն վերածվելու պատճառները:

Կիլիկիայում հաստատված Գագիկ II թագավորն իր շուրջ համախմբելով հայերին ՝ պայքար սկսեց բյուզանդական տիրապետության դեմ։ Ռուբենը գրավեց Լեռնային Կիլիկիայի մեծ մասը և այնտեղ հիմնեց Ռուբինյան թագավորությունը։

  • Կիլիկիայի հայկական պետության իշխանության և թագավորության շրջանի զինանշանները:

  • Կիլիկիայի հայոց թագուհիները:

Կիլիկիայի հայ ականավոր թագուհիներն են Աննա Կեռանը և Զապել I-ը։

  • Դրամաշրջանառությունը Կիլիկիայում:

XI դարի վերջին Կիլիկիայում հիմնվեց Հայոց պետություն, որը գոյատևեց շուրջ երեք հարյուր տարի (1080-1375 թթ.): Իշխանապետության շրջանում (1080-1198 թթ.) Ռուբինյան իշխաններից ոմանք թողարկել են պղնձե դրամներ, որոնք կրում էին խաչակրաց դրամների պատկերագրության ազդեցությունը, բայց ունեին հայերեն գրություններ: Թագավորության շրջանում (1198-1375 թթ.), արքա Լևոն I-ից (1198-1219 թթ.) սկսած, առատորեն թողարկվել են արծաթե և պղնձե, երբեմն՝ բիլոնե (արծաթի ցածր պարունակությամբ համաձուլվածք) դրամներ:Արծաթե դրամները կոչվել են «դրամ», «թագվորին», իսկ պղնձե դրամները` «դանգ», «քարտեզ», «փող»: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայկական, եվրոպական և արևելյան տարրերից հյուսված ինքնատիպ պատկերագրությամբ և հայերեն գրություններով։

Նկ.` Լևոն I (1198-1219 թթ.),                       Նկ.`Հեթում I (1226-1269 թթ.),             արծաթե դրամ                                              արծաթե դրամXIII դարի սկզբից Հայաստանի հյուսիսում և արևելքում շրջանառվել են վրաց թագավորների, հիմնականում՝ Թամար թագուհու, պղնձե դրամները:XIII դարի կեսից սկսած Հայաստանի դրամաշրջանառության մեջ գերիշխող են դառնում մոնղոլական տիրակալների դրամները` արծաթե դիրհեմներն ու սակավաթիվ պղնձե ֆելսերը: Հետագայում դրամական գործարքները Հայաստանում սպասարկվում էին թյուրքական ծագման մահմեդական տոհմերի դրամներով:

  • Դիտե՛լ տեսանյութը և դուրս հանել 7 հետաքրքիր փաստ Կիլիկիայի հայկական պետության վերաբերյալ:

Рубрика: Հայոց պատմություն 2-րդ կուրս

Պատմություն

Աղբյուրը

Որո՞նք էին պետականության վերկանգման նախադրյալները

Բագրատունյաց թագավորության հաստատումը Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Արտաքին քաղաքական իրադրությունը բարենպաստ էր դրա համար: Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը: Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների: Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին:

Բագրատունի արքաների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները

Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում: Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: IX դարի սկզբին Բագրատունիներն իրենց տիրույթներին են միավորել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը, ապա` Այրարատի Ոստան Հայոցը: Այս շրջանում նրանց տոհմական կենտրոնը Բագարան քաղաքն էր: IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ՝ որպես Հայոց իշխան, ապա՝ իշխանաց իշխան և Հայոց թագավոր (885 թ-ից): Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը: 869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը: Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբ ամիրությունները: Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը:

Առանձնացնել պատմական իրադարձություն և վերլուծել

Չկարողանալով զենքով հաջողության հասնել Սմբատ Առաջինի դեմ պայքարում, Սաջյան ամիրաները փոխեցին իրենց քաղաքականությունը: Նրանք Հայոց տերությունը թուլացնելու համար դիմեցին հայ իշխանների միջև երկպառակություն սերմանելուն: Շուտով հարմար առիթը ներկայացավ: Վասպուրականի և Սյունիքի իշխանների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքի համար: Սմբատն այդ վեճը լուծեց հօգուտ Սյունյաց իշխանների: Թագավորից դժգոհ Գագիկ Արծրունին բանակցություններ սկսեց Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի հետ: Վերջինս անմիջապես միջնորդեց խալիֆի առաջ՝ Սմբատի փոխարեն Հայոց թագավոր ճանաչելու Գագիկ Արծրունուն: Խալիֆն առանց հապաղելու թագ ուղարկեց, և 908թ. Յուսուֆը Գագիկ Արծրունուն թագադրեց որպես Հայոց թագավոր: Նրան վերապահվեց նաև Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը: Յուսուֆը, Բագրատունիների թագավորությանն ընդմիշտ վերջ տալու նպատակով, Գագիկ Արծրունու հետ համատեղ հարձակվեց Սմբատի զորքերի վրա: Դժբախտաբար, Գագիկ Արծրունուց բացի, Յուսուֆի կողմն անցան նաև մի շարք այլ հայ իշխաններ: Հայոց թագավորության համար ստեղծվեց ծանր կացություն: Ձախողվեց բյուզանդական կայսեր զինական օգնությունը Սմբատին: Հայոց թագավորը մնաց առանց դաշնակիցների՝ արաբական վտանգին դեմ հանդիման: Սմբատ Ա-ն ստիպված եղավ մի փոքր զորագնդով ամրանալ Կապույտ բերդում: Սակայն մեկ տարվա համառ դիմադրությունից հետո, փորձելով կանխել երկրի հետագա ավերումը, նա անձնատուր եղավ: Այսպիսով «Բաժանիր և տիրի՛ր» քաղաքականությամբ արաբները ձգտում էին ավելի խորացնել հայ ազդեցիկ իշխանների տարաձայնությունները և արգելակել Հայոց տերության հետագա վերելքը: Այնուհանդերձ , Գագիկ Արծրունին հետագայում զղջաց իր դավաճանության համար և սկսեղ պայքարել արաբների դեմ։

Նշե՛լ Բագրատունի հայտնի թագուհիներին և ինչո՞վ են նշանավորվում պատմության մեջ

Կատրամիդե թագուհին, հայոց շահնշահ Գագիկ կինը։ Թագուհին հայտնի է իր կողմից կառուցած Անիի մայր տաճարով։ Կատրանիդե թագուհին եղել է Սյունիքի թագավոր Վասակի միակ դուստրը,Սմբատ Սյունու թոռը։ Որոշ արևմտյան պատմիչների վկայությամբ՝ նա վրաց արքայադուստրն էր, ինչը փաստերով հերքվում է։ Գագիկ Ա շահնշահը և Կատրամիդե թագուհին ունեցել են 4 զավակ՝ Խուշուշ ,Հովհաննես-Սմբատ , Աշոտ և Աբաս։ Մահից հետո թագուհի Կատրամիդեին մեծ շուքով, եկեղեցական ծեսերով թաղեցին Անիի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող տապանատան գերեզմանոցում։ 20-րդ դարի սկզբին, երբ հնագետների խումբը արևելագետ Հովսեփ Օրբելու բացեց Կատրամիդեի գերեզմանը, և երևաց թագուհու կմախքը, նրանք տեսան, որ թագուհու ոտքերը խաչած էին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ոտքերը խաչելիս։ Սա եղել է նրա վերջին ցանկությունը։ Աշոտ 3-ի կինը Խոսրովանույշ թագուհին 966 թ. կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։ Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը։

Բագրատունյաց թագավորության տրոհման և կործանման պատճառները:

Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց: 1022թ. վրաց թագավորություններն ստիպված էին Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ: Քանի որ Հովհաննես-Սմբատը մասնակցել էր Տայքի համար մղվող պայքարին, բանակցություններին Անիի թագավորության կողմից մասնակցեց հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Նա պատկանում էր բյուզանդամետ հոսանքին: Եվ երբ Վասիլ Բ կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես-Սմբատը, կաթողիկոսի ճնշման ներքո, ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Դրանով Հովհաննես-Սմբատի թագավորությունը հայտնվեց կործանման եզրին: Բյուզանդիան մինչ այդ Հայաստանում հասել էր նշանակալից հաջողությունների: Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը: Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի: Այսպիսով Անին կտակվում է բյուզանդացիներին։ Անիի թագավորությունը անկում է ապրում վերջնականապես։

Рубрика: Հայոց պատմություն 2-րդ կուրս

Պատմություն

Աղբյուրը

Բյուզանդիայի վարած քաղաքականությունը Հայաստանում:

Տիրանալով Հայաստանի մեծ մասին՝ Բյուզանդիան առաջին հերթին ձգտում էր հնազանդ պահել երկիրը: Այդ նպատակով բյուզանդական կառավարիչներն աշխատում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը: Հայ իշխաններին ընդարձակ կալվածքներ էին տալիս, տիտղոսներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը: Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները: Բնակչությունը պարտավոր էր բազմազան հարկեր վճարել, մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը, ճանապարհների անցկացմանը: Բյուզանդական պաշտոնյաները կեղեքում էին երկիրը:Բյուզանդացիները ջանում էին վերահսկել Հայոց եկեղեցուն և ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին: Կայսրությունը, հասկանալով, որ կաթողիկոսությունը կարող էր համախմբել հայերին և դուրս բերել Բյուզանդիայի դեմ, դիմում էր կանխարգելիչ քայլերի: Այսպես, Անիի գրավման ժամանակ բյուզանդացիներին մեծ ծառայություն մատուցած Պետրոս Գետադարձ կաթողիկոսը կանչվեց Կոստանդնուպոլիս: Նա մի քանի տարի ապրեց կայսրության մայրաքաղաքում, բայց նրան այդպես էլ չթույլատրեցին վերադառնալ Անի: Նույնը կատարվեց նաև հաջորդ կաթողիկոսների հետ: Բյուզանդական կայսրությունը նրանց արգելում էր հաստատվել և գործել Հայաստանում: Բյուզանդացիները հայ իշխաններին ստիպում էին հրաժարվել հայոց դավանանքից: Նրանք մտադիր էին հարկի տակ դնել հայկական եկեղեցիներն ու վանքերը: Հայաստանի համար ամենաաղետալին այն էր, որ բյուզանդացիները փորձում էին վերացնել հայկական զինուժը: Կայսրությունն սկսեց բնակչությունից զինվորական հարկ գանձել: Այսպիսով, Հայաստանը փաստորեն բախտի քմահաճույքին էր թողնված, ինչը սելջուկ-թուրքերին հնարավորություն տվեց անպատիժ ասպատակելու երկիրը:

Ներկայացնե՛լ սելջուկ-թուրքերին:

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

Սելջուկ-թուրքերի արշավանքներն ինչպիսի՞ իրավիճակ էին ստեղծել Հայաստանում:

Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա: XI դ. Հայաստանին վիճակված արհավիրքները ողբերգական հետևանք ունեցան նաև կաթողիկոսական աթոռի համար: Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետները շարունակ տեղից տեղ էին դեգերում և մշտական նստավայր չունեին: Այդ պատճառով Հայոց եկեղեցու հովվապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում:

Վերլուծե՛լ հայ-վրացական զինակցությունն ընդեմ սելջուկ-թուրքերի:

Սելջուկ-թուրքերի արշավանքները ծանր դրություն էին ստեղծել նաև Վրաստանում: Երկիրն ստիպված էր ընդունել սելջուկյան սուլթանների գերիշխանությունը և հարկ վճարել: Բայց երբ Վրաստանում գահ բարձրացավ Դավիթ Շինարարը (1089-1125), և շուտով սկսվեց Սելջուկյան տերության տրոհումը, երկիրը բռնեց հզորացման ու միավորման ուղին: Վրացական թագավորությունը XII դ. հզորացավ և գլխավորեց սելջուկ-թուրքերի դեմ ուղղված ազատագրական պայքարը: Վրացական թագավորության հզորացումը ոգևորում էր հայերին և մոտալուտ ազատագրության հույսեր ներշնչում: Հայոց այրուձիի այն մասը, որը Անիի թագավորության անկումից հետո ապաստան էր գտել հարևան երկրում, վրացական բանակի կազմում մասնակցում էր մահմեդական ամիրայությունների դեմ կռիվներին: Այդ զորաջոկատները գլխավորում էին հայ իշխանները, որոնցից ոմանք բարձր դիրք ունեին վրաց արքունիքում: Հայ զորավարներից ամենանշանավորը Սարգիս Զաքարյանն էր, որն իր կյանքի վերջին տարիներին նշանակվեց վրացական բանակի և նրա կազմում կռվող հայկական զորաջոկատների գլխավոր զորահրամանատար՝ ամիրսպասալար: Հայ-վրացական զինակցությունն արդյունավետ էր երկու հինավուրց հարևանների համար: Հայաստանից արտաքսելով թշնամուն՝ Վրաստանն ապահովում էր իր հարավային սահմանների անվտանգությունը, իսկ Հայաստանը, ի դեմս Վրաց թագավորության, հզոր դաշնակից էր ձեռք բերում: Հաշվի առնելով անցյալի դասերը՝ երկու ժողովուրդները համերաշխ ու միաբան էին գործում ընդհանուր թշնամու դեմ:

Рубрика: Հայոց պատմություն 2-րդ կուրս

Արտաշատ հնավայր

Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավարևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան-Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմից մ.թ.ա. 176 թ-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 — մ.թ.120 թթ.։

Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի 25,400 բնակչություն և գտնվում է 5 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արտաշատից։

Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են ՄԹԱ 197 թ.-ին (ըստ Մ. Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատության) և տևում 30 տարի։ Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի(այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։

Քաղաքի անունը առնչվում է Պարսկերենի հետ։ Սկբնական անունը եղել է Արտաշաշատ (آرتا شاشات — Արտայի / Արտաշեսի/ ուրախություն)։ Սակայն հետագայում շաշատ-ուրախություն բառի երկրորդ շա-ն սղվել է և քաղաքի անունը վերափոխվել է Արտաշատի։ Սակայն դա կապ չունի արտերով լեցուն իմաստի հետ։ Սա կարելի է հաստատել միայն այն հանգամանքով, որ Արտաշատի տեղանքում եղել են ճահիճներ, որոնց հետևանքով էլ հետագայում քաղաքը դատարկվել է։

Ամբողջ հայոց պատմության մեջ Արտաշատը միակն է ով չորս դար, իհարկե կրճատումներով, եղել է Հայաստանի մայրաքաղաք։ Նույնիսկ այժմյան քաղաքամայր Երևանը և Էրեբունին միասին այդքան տարի չեն կրել այդ կոչումը ինչքան կրել է Արտաշատը։

2007 թվականի սեպտեմբերի 14-ին Ժորես Խաչատրյանի գլխավորած խումբը Արտաշատ մայրաքաղաքում հայտնաբերեց մի տաճար, որը նվիրված էր արևի հնագույն աստված Միհրին։ Պեղումներից պարզ դարձավ, որ այն շատ անգամ մեծ ու շքեղ է Գառնու տաճարից։ Այս պեղումները սկսվել էին դեռ 1970-ականներից, սակայն խորհրդային կառավարությունն արգելել էր պեղումներ կատարել Թուրքիայի տարածքում։

2008 թվականի Հունիսի 10-ին մի խումբ հայ հնագետներ Պավել Ավետիսյանի գլխավորությամբ պեղումներ կատարեցին Արտաշատ մայրաքաղաքի տարածքում և արդյունքում գտան հնագույն բաղնիքների մի ամբողջ համակարգ։ Հետագա պեղումների արդյունքում գտնվեց նաև 2007-ին հայտնաբերված հնագույն տաճարի տնտեսական հատվածը։

2007-ի պեղումներից մեզ հասել են այսպիսի տեղեկություններ, ըստ որի հնագույն Արտաշատի տարածը եղել է մոտավորապես 4կմ², ինչը 2,5 անգամ փոքր է այժմյան Արտաշատից։ Ունեցել է 150000 բնակիչ, ինչը մոտ 6 անգամ շատ է այժմյան Արտաշատի բնակչությունից։ Պաշտպանական պարիսպները ձգվել են մինչև 10 կմ հեռավորության վրա, որոնցից 4500-ը հայտնաբերվել են 1970-80 թթ.։ Այստեղ հայտնաբերվել է մոտ 2000 տարվա պատմություն ունեցող կոյուղագծով զուգարան։

Այսօրվա Արտաշատը քաղաք է 1962 թվականից, մինչ այդ այն եղել է գյուղ։ Գյուղերի անուններն էին Ներքին Ղամարլու (Թրք. Kemerli/Ղեմերլի/-կամարակապ), Վերին Ղամարլու, Նարվզլու, Բեջազլու։ Հետագայում Ներքին Ղամարլուն, Վերին Ղամարլուն և Նարվզլուն միացան և ստեղծվեց այժմյան Արտաշատը։

Այժմյան Արտաշատը համարվում է արդի-արդյունաբերական քաղաք։ Այն ունի 12 գործարան՝ գործում է պահածոների, խեցեղենի, մանրահատակի, գինու, ճենապակու և քարի վերամշակման գործարաններ։ Պահածոների գործարանը սպասարկում է բոլորիս հայտնի Արտֆուդ/ArtFood/ ապրանքանիշը, Ամառ է/Amar e/ բնական հյութերը և այլն։

Արտաշատն ունի 5 միջնակարգ և 1 ավագ դպրոց, 7 մանկապարտեզ, 2 մարզադպրոց, թատրոնի շենք, մշակույթի կենտրոն, հիվանդանոց։ Արտաշատն ունի մի քանի կենտրոնական փողոցներ՝ Օգոստոսի 23 փողոց(ի պատիվ ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրվա), որը կապում է Արտաշատի հարավային և հյուսիսային մասը, Իսակով փողոց (ի պատիվ Հովհաննես Իսակովի)՝ կապում է Արտաշատ-Երևան մայրուղին Օգօստոսի 23 փողոցի հետ և շարունակվում մինչև գնացքի ռելսերը, Մարքսի փողոց (ի պատիվ Կառլ Մարքսի)՝ կապում է Արտաշատ-Երևան մայրուղին Արտաշատի կայարանի հետ։ Երևանյան փողոց(ի պատիվ քաղաքամայր Երևանի)՝ Արտաշատի ամենակարճ փողոցն է, այն կապում է Արտաշատ-Երևան մայրուղին քաղաքային պոլիկլինիկայի և լճի հետ։ Հարավային մասում գտնվում է Արտաշատյան միակ կամուրջը, որի ձախ կողմը տանում է դեպի Երևան, իսկ աջը՝ դեպի ԼՂՀ։

Рубрика: Հայոց պատմություն 2-րդ կուրս

Մենք և հելլենիստական Արտաշատը

Պատմության լուռ վկաները․նախագծի և Պատմական «հետքերի որոնում»  շրջանակներում իրականացնում ենք ուսումնական արտագնա պարապմունք Արտաշատ մայրաքաղաք հնավայրում։ Ճանաչել և ուսումնասիրել հնավայրը

Վայր ՝ Արտաշատ մայրաքաղաք հնավայր

Օր ՝ մարտի 10

Մեկնում՝ 

Վերադարձ՝ 

Երթուղի՝

Մասնակիցներ 1-ին կուրսի ուսանողներ

Պատասխանատու ՝ Հեղինե Խալաթյան

Խնդիրը՝

  • Հնավայրը դարձնել ուսումնական միջավայր
  • Հնավայրերը դարձնել հանրաճանաչելի

Նախագծի ընթացքը ՝

  • Մինչ ճամփորդությունը ուսումնասիրել ենք Արտաշատ մայրաքաղաք հնավայրի պատմությունը։
  • Ճամփորդություն իրակաացնել Արտաշատ մայրաքաղաքի հնավայր
  • Շրջայց իրականացնել և ուսումնասիրել հնավայրի տարածքը
  • Վերադարձ

Նախապատրաստական աշխատանքներ՝

Անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ
  • օրապահիկ /բրդուճներ/, ջուր
  • հարմար հագուստ և  կոշիկ

Արդյունքում ՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ֆոտոշարեր, տեքստային պատումներ ուսանողների բլոգներում:

Рубрика: Հայոց պատմություն 2-րդ կուրս

Գտիր տարբերությունը․ Մեսրոպ Մաշտոց։

  • Ի՞նչն է փոխվում նկարներում։

Նկարում փոխվում են, գույները, նկարի ոճը։

Օրինակ՝ առաջին նկարում, գույները ավելի վառ են, իմ կարծիքով նկարված է իմպրեսիոնիզմ ոճով։ Երրորդ և չորրորդ նկարներում Բացի Մաշտոցից, կան նաև ուրիշ մարդիկ։

  • Ինչու՞ են տարբեր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցին պատկերել տարբեր ձեւերով։

Իմ կարծիքով պատճառը՝ դա դարաշրջանն է, և այդ դարաշրջանի մարդկանց մտածելակերպը։

  • Ժամանակի ընթացքում ինչպե՞ս է փոխվել մարդկանց ընկալումը Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց գրերի գյուտի թեմայի հանդեպ։
  • Ինչու՞ են նկարիչները դիմում հենց այդպիսի մեկնաբանությանը։ Ինչու՞ է նկարիչների ապրած ժամանակներում կարեւոր եղել Մեսրոպ Մաշտոցին եւ հայոց գրերի գյուտի թեման պատկերել հենց այդ ձեւով։
  • Ինչպե՞ս են այդ ժամանակների ընկալումներն արտահայտվել նկարներում։