Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն 2023-2024

Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Բնութագրել ՀՀ-ն արդյունաբերության ճյուղային կառուցվածքը։

ՀՀ արդյունաբերության գլխավոր ճյուղերն են` մեքենաշինությունը, թեթև արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և գունավոր մետալուրգիան: Առանձնահատուկ տեղ է գրավում  էներգետիկան:

  1. Թվարկել ՀՀ-ում առկա էլեկտրակայանները։

Մեծամորի ատոմային էլեկտրակայան,Որոտանի կասկադ, ԵրՋեկ, Վանաձորի ՋԷԿ և այլն․․․

  1. Ի՞նչ դեր և նշանակություն ունի տրանսպորտի և հաղորդակցման ուղիները ռազմական աշխարհագրության մեջ։

Բնական երևույթները, ի՞նչ խոչընդոտներ կարող են հանգեցնել տրանսպորտի և հաղորդակցման ուղիների համար։

Քանի որ Հայաստանի Հանրապետությունը տիպիկ լեռնային երկիր է ՝ խիստ կտրտված մակերևույթով, ապա տրանսպորտային ուղիների կառուցումը այստեղ կապված է
դժվարությունների ու համեմատաբար մեծ ծախսերի հետ: Չնայած այդ դժվարություններին, դեռևս շատ հնուց պատմական Հայաստանի տարածքով հյուսիսից դեպի հարավ
և արևմուտքից դեպի արևելք կառուցվել էին առևտրական մի շարք բանուկ ճանապարհներ, որոնցով Հայաստանը առևտրատնտեսական կապեր էր պահպանում բազմաթիվ
երկրների հետ:

ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

ՀՀ-ի համար ամենակաևորներն են, ցամաքային և օդային տրանսպորտների տեսակները, քանի որ Հայաստանը ծովի ելք չունի։ Ամենակարևոր տրասպորտներից մեկն է ավտոմոբիլային տրանսպորտը, իսկ երկրորդ երկաթուղայինն է։ Դա այդպես է, որովհետև մեր երկիրը Վրաստանի հետ կապված է երկու ավտոմոբիլային կճանապարհով և մեկ երկաթուղով, իսկ Իրանի հետ միայն մեկ ցամաքային ճանապարհով։ Քիչ կարևոր չէ օդային տրանսպորտը, քանի

  1. Ներկայացնել «Նոր սերնդի պատերազմը»։
  2. Ներկայացնել Հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները՝ սոցիալ-քաղաքական և ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից։

Рубрика: Աշխարհագրություն 2023-2024

ՀՀ տնտեսական բնութագիրը

1․ Ի՞նչ դեր ունի ռազմաարդյունաբերության համալիրները ռազմական աշխարհագրության մեջ։

2․ Պատերազմի ժամանակ ի՞նչ դեր ու նշանակություն ունի արդյունաբերական համալիրները։

Պատերազմական իրավիճակներում գտնվող երկրների ռազմաարդյունաբերական համալիրի տարբեր ճյուղերի գործունեության ապահովման համար պահանջվում են մեծ քանակի ռազմավարական հումք ` երկաթաքար, գունավոր և հազվագյուտ մետաղական և ոչ մետաղական հանքանյութեր, նավթ, քարածուխ, փայտանյութ, բամբակ, բուրդ, հացահատիկ, մսամթերք և այլն: Այս բոլորն անհրաժեշտ է զինված ուժերի կարիքների համար, սպառազինության և հանդերձանքի արտադրության, բանակին սննդամթերքով ապահովման, երկրի մասնակի կամ ամբողջապես տրանսպորտային շրջափակման դեպքում բնակչության
առաջնահերթ կարիքները բավարարելու համար:

3․ Բնութագրել ՀՀ-ն արդյունաբերության ճյուղային կառուցվածքը։

ՀՀ արդյունաբերության գլխավոր ճյուղերն են` մեքենաշինությունը, թեթև արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և գունավոր մետալուրգիան: Առանձնահատուկ տեղ է գրավում էներգետիկան:

4․ Բնութագրել արդյունաբերության զարգացման հեռանկարները ՀՀ-ում։

5․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Այս ճյուղը իր նշանակությամբ բացառիկ դեր է կատարում երկրի էկոնոմիկայում: ՀՀ վառելիքային հաշվեկշռում ամենամեծ բաժինն ունի գազը: Այն ՀՀ է մուտք գործել 1960 թվականին, երբ Հայաստանը միացվեց գազամուղների անդրկովկասյան միասնական ցանցին: Այժմ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող գազամուղը չի գործում, և մեր հանրապետությունը գազը ստանում է Ռուսաստանից և Թուրքմենստանից` Հյուսիսային Կովկասի և Վրաստանի տարածքով անցնող գազամուղով: ՀՀ էլեկտրատնտեսությունը` հանրապետական միասնական էներգահամակարգը, մի բարդ արտադրական օրգանիզմ է: Դրա մեջ մտնում են էլեկտրոկայանները, ինչպես նաև տրանսֆորմատային ենթակայաններ և էլեկտրահաղորդման գծերը: Էլեկտրակայանների թիվը երկու տասնյակից ավելի է, գումարային հզորությունը կազմում է 3,5 մլն կՎտ:

6․ Թվարկել ՀՀ-ում առկա էլեկտրակայանները։

Ներկայումս Հայաստանում գործում են 1 ատոմային, 3 ջերմային, 188 ջրային, 4 հողմային, 20 արևային էլեկտրակայաններ, ինչպես նաև կենսազանգվածից էլեկտրաէներգիա արտադրող մեկ կայան։

7․ Բնութագրել մետաղաձուլության և մեքենաշինության զարգացման նախադրյալները։

Մեքենաշինության զարգացումը ՀՀ-ում սկսվեց 1920 թվականից հետո։ Որպես առաջին նախապայման մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ-թուրքական կռիվներից տուժած ու ավերված տնտեսական ենթակառուցվածքների (ձեռնարկությունների, ճանապարհների, պահեստների և այլն) վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն՝ մեքենաշինական խոշոր միավորումների (կոոպերացիաների) կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների (հաստոցաշինական, սարքաշինական, գործիքաշինական) շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։ Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական համալիրների զարգացման տեմպերի կայունացումն էր։ Երրորդ ազդեցիկ գործոնը գիտահետազոտական հիմնարկությունների և բարձրակարգ մասնագիտություն ապահովող կրթօջախների ցանցի ընդարձակումն ու համալրումն էր։ Չորրորդ նախադրյալը հայրենադարձների ակտիվ հոսքն էր Հայաստան, քանի որ նրանց շարքերում մեծ թիվ էին կազմում ինժեներական և տեխնիկական կրթություն, փորձ ու հմտություն ունեցող աշխատանքային կադրերը։ Համալիր քաղաքականության իրականացման շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արտադրանքի բաժինը 1940 թվականին հասցնել 4%, 1960 թվականին ՝ 13%, 1980 թվականին ՝ 24%, իսկ 1990 թվականին ՝ 35%։
Ներկայումս մեր հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արդյունքի բաժինը կազմում է 7,8% (վառելիքա֊էներգետիկ համալիր ՝ 17,5%, մետաղաձուլական համալիր ՝ 34%)։

8․ Ներկայացնել այն արտադրատեսակները ,որոնք հումք են ծառայում ռազմական արդյունաբերության մեջ։

Рубрика: Աշխարհագրություն 2023-2024

ՀՀ-ն բնակչության և տնտեսական պայմանների ռազմաաշխարհագրական բնութագրումը և գնահատումը

  • Ի՞նչ դեր ունի մարդկային գործոնը ռազմական աշխարհագրության մեջ։ Բերել օրինակներ։

Բնակչությունը ռազմական աշխարհագրության ուսումնասիրման հիմնական օբյեկտներից մեկն է, հետևաբար՝ նրա ռասայական-էթնիկ կառուցվածքը, լեզուները, կրոնը, սովորույթները, թվաքանակի, վերարտադրության, տեղաբաշխման, ազգային ու սեռատարիքային կազմի, աշխատանքային ռեսուրսների տարբեր կողմերին վերաբերող հարցերի ուսումնասիրությունը, քննարկումը, ձեռք է բերում մեծ կարևորություն: Մոբիլիզացիոն ռեսուրսների պլանավորման ժամանակ հատկապես կարևորվում են ժողովրդագրական այնպիսի տվյալներ, ինչպիսիք են` սեռատարիքային կազմը, ծնելիության մակարդակը, կյանքի միջին տևողությունը, ամուսնացածների քանակը և այլն:

  • Ինպես են նպաստել համաշխարհային պատերազմները բնակչության ժողովրդական պատկերի վրա։

Հայաստանի բնակչության թվաքանակը նորից համեմատաբար արագ աճել է 1920–ական թվականներին: Սակայն խորհրդային իշխանության տարիներին էլ հանրապետության բնակչության աճի վրա զգալի բացասական ազդեցություն են թողել ստալինյան բռնապետության վարած հակահայկական քաղաքականությունը, որի հետևանքով մեծ թվով հայեր աքսորվել են Սիբիր, զգալի թվով կալանավորվել, հալածվել ու գնդակահարվել են բանտերում, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել են ԽՍՀՄ-ի ավելի քան 300 հազ. հայեր:

  • Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության թվաքանակի ավելացումը։