Рубрика: Ինֆորմատիկա 2023-2024

Google search

Փնտրել Google+ էջեր

Իհարկե, այս ֆունկցիան Google-ը ավելացրել է զուտ իր պրոդուկտը առաջխաղացնելու համար, ու շատ քչերին սա պետք կգա, բայց իմացեք` Google+ հարթակում էջ փնտրելու համար պետք է հարցման սկզբում կամ վերջում ավելացնել +:

+բանալիբառ կամ բանալիբառ+

ԵՐԲ ԻՆՉ-ՈՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ՄԻ ԲԱՌ

Օրինակ, ինչ-որ ասացվածքի կամ երգի մեջ մոռացել եք մեկ կամ մի քանի բառ, և ցանկանում եք գտնել դա: Պետք է բաց թողնվելիք տեղերում ուղղակի դնել * սիմվոլը:

Օրինակ` girl * have to fun

Փնտրել սոցիալական ցանցերի հաշիվներ կամ թեգեր

Սոցիալական ցանցերում ինչ-որ մեկի հաշիվը կամ էջը փնտրելու համար պետք է ավելացնել @ սիմվոլը հարցման սկզբում: Օրինակ`

@shakira

Նույն կերպ թեգեր փնտրելու համար անհրաժեշտ է ավելացնել # սիմվոլը:

ԲԱՑԱՌԵԼ ԲԱՆԱԼԻ ԲԱՌԸ ՓՆՏՐՈՒՄԻՑ

Այսպես, եթե ցանկանում եք փնտրումից բացառել որևէ բանալի բառ, ապա պետք է օգտագործել -բանալիբառ կոմբինացիան: Այսպես, եթե դուք ցանկանում եք փնտրել Բիլլին, բայց ոչ ամերկիացուն, ապա կարող եք գրել.

Բիլլ —Գեյց

Փնտրել կոնկրետ գնով ապրանք

Եթե դուք փնտրում եք որևէ ապրանք ինչ-որ կոնկրետ գնով, ապա կարող եք օգտագործել $ նշանը և գրել Ձեր ցանկացած գինը: Իհարկե, եթե ձեր փնտրած ապրանքը վաճառվում է դոլարով: Օրինակ`

Օփել $2500

Կարող եք նշել նույնիսկ որոշակի գնային սահմաններ` օգտագործելով .. նշանները:

Օփել $2500..$3000

ԿԱԼԿՈՒԼՅԱՏՈՐ

Գուգլը նաև հնարավորություն ունի աշխատել որպես կալկուլյատոր: Պետք է ուղղակի հարցման տողում գրել:

Օրինակ՝ 1+3=

Оставьте комментарий