Рубрика: Հայոց լեզու 2022-2023, Գրականություն 2022-2023

Իմ սենյակը

Իմ սենյակը փոքր, բայց հարմարավետ է։ Այն ունի դեղին պատեր և փայտե մանրահատակ։ Իմ սենյակում բացի ինձնից քնում է նաև իմ սիրելի տատիկը։ Մեր սենյակում գեղեցիկ կահույք է՝ երկու սպիտակ  հայելիով և երկու ուղղակի սպիտակ պահարան, կանաչ գրասեղան և անկողին։ Գրասեղանին ես անում եմ իմ տնայինները և ազատ ժամանակ, երբ որոշում եմ ինչ որ բան սարգել Իմ ազատ ժամանակը ես անցկացնում եմ իմ սենյակում։ Ես փոքրուց սիրել եմ իմ սենյակը, երբ վախենում էի ,գնում էի իմ սենյակ՝ տատիկիս մոտ, և նույն վայրկյանին հանգստանում էի։ Իմ բոլոր տաք և երջանիկ հիշողությունները կապված են  սենյակիս հետ։