Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Քոլեջում առաջին կիսամյակի ամփոփում։

Քոլեջում կան լիքը հետաքրքիր առարկաներ, բայց բացի առարկաներից՝ մենք ունենք նաև ընդհանուր պարապմունք, որը սկսվում է առավոտյան ժամը 9:00  և այդ տեղ մենք երգում և պարում ենք ազգային երգեր և պարեր։

Այս կիսամյակում մենք գնացել ենք բազմաթիվ հետաքրքիր ճամփորդությունների, որոնք ուղղակի էքսկուրսիա չեն՝ այլ հայրենագիտական, ճանաչողական են, և ահա դրանց հղումները` 1,2։ Քոլեջում մենք բացի դպրոցական առարկաներից, սովորում ենք նաև մասնագիտական առարկաներ, և կոնկրետ իմ մասնագիտական առարկան  իսպաներենն է։ Հայոց լեզվի դասերինն մենք ուսումնասիրել ենք բառագիտություն, կրկնել ենք պարզ-բարդ բառեր, գոյական,ածական և այլն․․։ Արել են այդ թեմաների հետ կապված առջադրանքներ, որը մեզ օգնում է հիշել և ամրապնդել մեր սովորածը։ Մասնակցել եմ «Գրական ակումբ»-ին, որտեղ քննարկում ենք տարբեր գրողների և հեղինակների ստեղծագործություններ, ահա հղումը։

Այս ուսումնական տարին գրականությունը սկսեցինք «Իմ մասին» նախագծով։ Սեպտեմբեին արեցին նաև «Հայրենիքիս» նախագիծը, որը նվիրված էր մեր հայրենիքին և մենք պատրաստվում էին այդ առիթով գնալ ճամթորդության և գնացինք։ Ամեն ամիս մենք ունենք նաև անհատական նախագծեր և ահա իմ սեպտեմբերի անհատական նախագիծը «Հայոց դիցաբանություն«։  Հոկտեմբերի ես համեմատած սեպտեմբերի հետ արել եմ ավելի քիչ նախագծեր, բայց չնայած քանակին նրանք միևնույն է շատ հետաքրքիր են։ Առաջին նախագիծը դա՝ Փ․ Բուզանդի «Հայոց Պատմություն»-ն է իսկ երկրորդը իմ անհատականը «Թեյի արարողակարգ»։ Նոյեմբերին ամենաշատ և ամենահետքրքիր նախագծերն ենք արել դրանցից առաջինն է՝ Վանո Սիրադեղյան«Բուքը, երգը, երեխան»,որը պատմում է երեխային մասիր, ով իմ կարծիքով րի հուսահատվում։ Երկրորդը իմ անհատական նախագիծն է «Գաբրիել Գարսիա Մարկես. Նամակ մահվանից առաջ «վերլուծություն»։ Հաջորդը «Սևանի Աստվածամայրը» և «Ղևոնդ Ալիշան» իսկ հետո էլի իմ անհատական նախագիծը, որի անունն է «Իմ տոհմածառը«։ Դեկտեմբերին մենք դեռ քիչ նախագծեր ենք իրականեցրել, այդ նախագծի անունն է «Իմ սենյակը«։

Հայոց պատմության ամեն դասը շատ հետաքրքիր է անցնում։ Դասի ժամանակ մենք կրկնում ենք մեր անցածը, բայց ավելի մանրամասն։ Մենք սկել ենք այս տարին «Շենգավիթ՝ Երևանի հնագույն քաղաքատեղ«-ով և վերջացրել «ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ. ՏՐԴԱՏ ԱՌԱՋԻՆ»։

Մնացած կատարած աշխատանքներս ըստ առարկայի՝

РУССКИЙ ЯЗЫК

ԷԿՈԼՈԳԻԱ

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ESPAÑOL

ENGLISH

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

ՖԻԶԻԿԱ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Рубрика: Էկոլոգիա 2022-2023

Նախապատրաստական աշխատանքներ բնապահպանական հանդիպման համար

1. Եթե ես լինեի պատասխանատու օզոնային շերտի և մթնոլորտային օդի աղտոտվածության հպանության համար, ապա ես կարգելեի գազով կամ բենզինով ավտոմեքենաները, և կսկսեի ավելի քիչ գտագործել օզոնային շերտին վնասող նյութեր տնտեսության մեջ։

2․Եթե ես լինեի պատասխանատու կլիմայի փոփոխության համար, ապա կկրճատեի կանաչ լանդշավտերի ոչնցացումը։

3․Եթե ես լինեի պատասխանատու ջրային ռեսուրսների պահպանության համար, ապա թույլ չեի տա, որպեսզի գործարանները իրենց նյութական թափոնները իսկ մարդիկ իրենց աղբը թափեն ջրի մեջ։

4․ Եթե ես լինեի պատասխանատու հողային և ընդերքի ռեսուրսների պահպանության համար,

5. Եթե ես լինեի պատասխանատու բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության համար, ապա կարգելեի որսորդությունը և այդ տարացքում ապրելը, թափոններ թողելը։

6․ Եթե ես լինեի պատասխանատու թափոնների տեսակավորման համար, ապա կաջակցեի թափոնների վերամշակմանը:

7․Եթե ես լինեի պատասխանատու պլաստիկի վերամշակման համար, ապա կավելացնեի պլաստիկ իրերի վերամշակման աղբաման և կարգելեի թափել դա ցանկացած ուրիշ տեղ բացի այդ աղբամանից։

8․Եթե ես լինեի պատասխանատու էլեկտրոմոբիլների արդիականության համար, ապա կզարգացնեի էլեկտրոմոբիլը որօես սովորական և մատչելի ավտոմեքենա։