- Ի՞նչ է վստահությունը:
Վստահություն, սոցիալական հարաբերությունները սահմանող կարևորագույն գործոններից մեկը։ Այն դիտարկվում է, որպես ենթահամակարգերի միջև ռեսուրսների փոխադարձ փոխանակում, ինչպես նաև ենթադրություն, սպասում այն գործողությունների և իրավիճակների, որոնցում անհատն ընդգրկված է։ Այս խնդրով զբաղվող շատ հեղինակների մոտ վստահությունը հանդես է գալիս նաև, որպես ինքնատիպ ռեակցիա ամենօրյա կյանքի անորոշությանը։ Գրականության մեջ հիմնականում տարբերում են վստահության 3 տիպեր.
- Որո՞նք են վստահության տեսակները։
- Առաջին տիպը մտերիմների նկատմամբ վստահությունն է, որը կոչվում է անհատականացված վստահություն։ Այս տիպի վստահությունը առկա է հաստատված, կայուն հարաբերություններում և ցանցերում։
- Վստահության երկրորդ տիպը կոչվում է ընդհանրացված վստահություն։ Սա վստահությունն է, որ տարածվում է անծանոթների վրա։
- Երրորդ տիպը քաղաքացիական կամ ինստիտուցիոնալ վստահությունն է, որը վերաբերվում է ֆորմալ ինստիտուտներին։