Рубрика: ճանապարհորդություններ

Հետաքրքիր փաստեր Սուրբ Գայանե եկեղեցու մասին

Էջմիածնի Սուրբ Գայանե գտնվում է Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում։ Կառույցը տեղակայված է այն վայրում, որտեղ նահատակվել է Սուրբ Գայանեն: Եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է կույսի՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: 17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: Այն հիմնովին վերակառուցվել է 1652 թ․, վերականգնվել են նրա ծածկը և գմբեթը: Միաժամանակ Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար կառույցի հարավային պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն:

Սուրբ Գայանե եկեղեցի
Սուրբ Գայանե եկեղեցի
Սուրբ Գայանե եկեղեցի
Սուրբ Գայանե եկեղեցի
Սուրբ Գայանե եկեղեցի
Սուրբ Գայանե եկեղեցի
Սուրբ Գայանե եկեղեցի
Սուրբ Գայանե եկեղեցի

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ

  • 1Երբ Գայանյանց կույսերը հասնում են Հայոց մայրաքաղաք Վաղարշապատ, բնակվում են նրա հյուսիս-արևելյան կողմում գտնվող այգիների հնձանում։ Երբ փախստական կույսերը հայտնաբերվում են, հայոց թագավորը արքունիքից սպասավորներ է ուղարկում կույսերի կացարանը՝ իր մոտ բերելու Հռիփսիմեին, սակայն կույսերը դիմադրում են։ Թագավորն, իմանալով վերջիններիս դիմադրության մասին, հրամայում է այս անգամ արդեն բռնությամբ իր մոտ բերել Հռիփսիմեին, ինչն էլ նրա սպասավորներն ի կատար են ածում՝ Հռիփսիմեին մինչև արքունիք քարշ տալով և նահատակում են նրան։ Նույն օրը և նույն տեղում դահիճները սրամահ են անում կույսերից ևս 32 հոգու, ովքեր եկել էին թաղելու սուրբ Հռիփսիմեի մարմինը։ Քրիստոնեության ընդունումից հետո կույսերի նահատակության վայրում կառուցվում է երեք մատուռ. առաջինը՝ Սուրբ Հռիփսիմեի գերեզմանի վրա, երկրորդը՝ Սուրբ Գայանեի, և երրորդը՝ հնձանում՝ այն կույսի գերեզմանի վրա, ով հիվանդության պատճառով չկարողանալով միանալ Հռիփսիմեի մարմինը թաղելու համար գնացած քույրերին, մնում է հնձանում և այնտեղ էլ նահատակվում։

  • 1688 թ․ կառուցվել է վանքի միաբանության շենքերը, պարիսպը, Ս. Գայանե եկեղեցուն արևմտյան կողմից կցվել է եռակամար գավիթ-սրահ, նրա հարավային և հյուսիսային ծայրերին պատարագամատույց սեղաններով Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված մատուռներ են ավելացվել: Գավիթ-սրահը հետագայում ծառայել է որպես կաթողիկոսների տապանատուն:

  • 1764 թվականին Սիմեոն Ա Երևանցին Սուրբ Գայանե եկեղեցու տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն՝ վանքի մթերքները պահելու համար: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու գահակալության տարիներին (1866–82) եկեղեցու վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը:

Оставьте комментарий